RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Մարիամ Ադամյանը՝ բավականին համարձակ լուսանկարով
 


 


   life.panorama.am

«Մինչ այս չբացահայտված նուրբ, գայթակղիչ ու թվացյալ համարձակ». Life.panorama.am-ի հետ զրույցում իր նոր ֆոտոշարքը նման կերպ նկարագրեց Մարիամ Ադամյանը: Երիտասարդ դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ շատ է ցանկացել մի օր հայտնվել լուսանկարիչ Արվին Քոչարյանի օբյեկտիվի առջեւ, բայց առաջարկը ստացել է հենց լուսանկարչից.

«Ես Արվինի աշխատանքները շատ եմ սիրում եւ գնահատում, ըստ իս, նա մեր երկրի բացառիկ լուսանկարիչներց մեկն է. շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա իր հետ համագործակցել: Իրականում առաջարկը ստացել եմ հենց Արվինից, իհարկե, մինչ այդ ես նրան գրել էի եւ հայտնել էի իմ հիացմունքը իր աշխատանքների վերաբերյալ, որից հետո էլ նրանից հրավեր ստացա»,- պատմեց դերասանուհին:

Լուսանկարներում իր կերպարների մասին խոսելիս՝ Մարիամը նշեց.

«Լուսանկարներում առանձնահատուկ ընդգծված կերպարային գծեր չեն եղել, դրանցում ես եմ՝ իմ «ես»-ով: Մենք որոշեցինք շեշտը դնել նրբության վրա, ավելին ասեմ, այս լուսանկարներից հետո սկսեցի ինձ ուրիշ աչքերով նայել, որովհետեւ իմ մեջ այդքան նրբություն չէի նկատել: Իսկապես շատ եմ հավանել նոր ֆոտոշարքս, ինչի համար եւս մեկ անգամ Արվինին ասում եմ շնորհակալություն»:

Որոշ իմաստով համարձակ լուսանկարների վերաբերյալ Մարիամ Ադամյանը իր կարծիքն ունի. «Ես չեմ գտնում, որ լուսանկարներում ես շատ համարձակ եմ, նմանատիպ հագուստներով մարդիկ երեկույթների են գնում, ուղղակի Արվին Քոչարյանը ունի շատ հետաքրքիր աչք, ինչի արդյունքում նա կարողացավ ստանալ նուրբ, ինչ-որ իմաստով համարձակ եւ հետաքրքիր լուսանկարներ»,- նշեց նա:

Ի դեպ, Մարիամ Ադամյանը մեզ հետ զրույցում հետաքրքիր բացահայտում արեց. «Իմ տեսքով ես եմ զբաղվել` դիմահարդարում, վարսահարդարում, ամենը ես եմ արել: Առհասարակ, մեծամասամբ ես ինքս եմ զբաղվում իմ արտաքին տեսքով, որովհետեւ սիրում եմ ինքս ինձ դիմահարդարել,- պատմեց դերասանուհին, իսկ այն նկատառմանը, թե արդյոք դիմահարդարման հատուկ դասընթացներ անցել է, պատասխանեց,- ոչ, դիմահարդարման արվեստը չեմ սովորել, պարզապես, երբ ինձ մասնագետները դիմահարդարել են, փորձել եմ հետեւել նրանց հմտություններին, սովորել որոշ նրբություններ ու արդյունքում ստացվում է նաեւ ինքնուրույն գեղեցիկ դիմահարդարվել»:

Դերասանուհին նշեց նաեւ, որ նոր ֆոտոշարքը հատուկ ծրագրի չի ծառայի, այն պարզապես արվել է իր եւ Արվին Քոչարյանի անձնական պորտֆոլիոյի համար: Մարիամը հույս հայտնեց, որ սա իր եւ Արվին Քոչարյանի միակ համագործակցությունը չի լինի. «Հույս ունեմ, որ կրկին հնարավորություն կունենամ Արվինի հետ աշխատել, քանի որ մեր առաջին համագործակցությամբ իսկապես տպավորված եմ»,- հավելեց դերասանուհին:







Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.06.18) | Հեղինակ: life.panorama.am
Դիտումներ: 1156 | Տեգեր: բավականին, Մարիամ, Ադամյանը՝, Համարձակ, լուսանկարով | - Վարկանիշ -: 0.0/0