Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Մանրամասներ մանկապիղծ Սերոբ Դեր-Բողոսսյանի ստոր արարքների մասին
 
 
Загрузка...


Ըստ ձեռք բերված ապացույցների, Սերոբ Դեր-Բողոսսյանը տարբեր պատրվակներով, այդ թվում՝ նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում եւ արշավներում կազմակերպելու, դպրոցներում եւ սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում՝ կինո եւ ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի՝ նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, նրանց անհատույց տվել է մինչեւ 100 000 դրամ գումար, որով իսկ գցել է կախվածության մեջ՝ իր նկատմամբ առաջացրել է երախտագիտության եւ պարտավորվածության զգացում, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ դարձել նրանց մկրտության կնքահայրը: 

Ըստ դեռեւս չհրապարակված մեղադրականի, Սերոբ Դեր-Բողոսսյանը, տղաների կամքին հակառակ՝ 2004-2010թթ. զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով, այդ թվում՝ օրալ սեքսով եւ ձեռնահարությամբ, ապա իրենից կախվածությունը եւ հետագա սեռական շահագործումն ապահովելու համար յուրաքանչյուր դեպքից հետո նրանց տվել է 20 000 եւ ավելի ՀՀ դրամ գումար: Զոհերից՝ 13-ամյա Ս. Ղ.-ի հետ զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով, որը շարունակել է մինչեւ 2008 թ. աշունը՝ վերջինիս ամուսնանալը, յուրաքանչյուր դեպքում նրան վճարելով 50 000 եւ ավելի ՀՀ դրամ: Ս.Ղ-ի հետ ունեցած սեռական բնույթի մի շարք գործողություններ նկարահանել է տեսախցիկով: 

Ա. Ի.-ի, Ն. Ճ.-ի եւ 15-ամյա Գ. Բ.-ի հետ Սերոբ Դեր-Բողոսսյանը զբաղվել է խմբակային համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով, պարտադրելով իր հետ լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ դերերում, որը շարունակել է մինչեւ 2009 թվականի վերջը: Սեռական բնույթի մի շարք գործողություններ նույնպես նկարահանել է տեսախցիկով, ապա այդ մասին տեղեկացնելով վերջիններիս, տեղի ունեցածը հրապարակելու սպառնալիքով, այն շահարկելու միջոցով նրանց եւս պահել է կախվածության մեջ: 
Յուրաքանչյուր հարաբերության դեպքի համար նրանց տրվել է 40000 եւ ավելի ՀՀ դրամ գումար: 

2007 թ. վերջերին, օգտագործելով 14-ամյա Ժ. Ա.-ի անօգնական վիճակը, Սերոբը նրա հետ զբաղվել է համասեռամոլությամբ, իսկ 2008 թ.-ից այդ գործողություններին մասնակից է դարձրել նաեւ 15-ամյա Ժ. Մ-ին՝ նույնպես օգտագործելով նրա անօգնական վիճակը: Ընդ որում, հարկադրել է, որ իր հետ նշված գործողությունները կատարելուց բացի, նրանք համանման գործողություններ կատարեն նաեւ միմյանց հետ, որի ընթացքում իր կրքերին հագուրդ է տվել նրանց սեռական ակտը դիտելու միջոցով: Ըստ մեր տեղեկությունների, պարզվել է, որ մինչեւ 2010 թ. ամառը Ժ. Մ.-ի եւ Ժ. Ա.-ի հետ զբաղվելով խմբակային սեքսով՝ յուրաքանչյուր դեպքից հետո նրանց է վճարել 20000 ՀՀ դրամ: 

Մինչեւ 2010 թ. նոյեմբերը երկու այլ մանկահասակ տղաների՝ Ն. Դ.-ի եւ Դ. Հ.-ի հետ զբաղվելով խմբակային սեքսով՝ յուրաքանչյուր դեպքից հետո նրանց վճարել է 30000-ական ՀՀ դրամ: Նրա զոհերը հիմնականում մոր խնամքի տակ գտնվող անօգնական տղաներն էին՝ Ս. Ա.-ն, Հ. Չ.-ն եւ մյուսները՝ թվով 10 եւ ավելին: 


 




 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.12.16) | Հեղինակ: Aravot.am W
Դիտումներ: 5379 | Տեգեր: մասին, մանրամասներ, արարքների, ստոր, Սերոբ, Դեր-Բողոսսյանի, մանկապիղծ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...