RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Մանկական օրգանիզմի զարգացումը
 


 


   Վ.Ա. Աստածատրյան

Երեխաների ֆիզիկական զարգացումը օրգանիզմի մոոֆոֆունկցիոնալ վիճակի հիմնական ցուցանիշներից է: Քանի որ զանազան կլիմայական-աշխարհագրական գոտիներում, քաղաքային և գյուղական վայրերում բնակվող երեխաների ֆիզիկական զարգացման տեմպերը կարող են տարբեր լինել, ուստի երեխաների ֆիզիկական զարգացումը գնահատելիս ներկայումս ընդունված է հաշվի առնել նաև նրանց կենսաբանական տարիքը։


Կենսաբանական տարիքը որոշելիս ուշադրություն է դարձվում մարմնազննման և մարմնաչափական հետազոտությունների տվյալներին, ոսկրացման կետերի առաջացման, կաթնատամների ու մշտական ատամների ծկթման ժամկետների և քանակության, սեռական հասունացման նշանների առկայության և արտահայտվածության վրա։


Կենսաբանական տարիքը բնորոշող ցուցանիշների նկատելի շեղումները որոշակիորեն կախված են երեխայի ժառանգական գործոններից, ազգությունից և այլն։



Ինչպե՞ս չափել մինչև 1 տարեկան երեխաների հասակը


Մինչև մեկ տարեկան երեխաների հասակը (մարմնի երկարությունը) չափում են երեխայի պառկած դիրքում՝ ոտքերն ուղղած և ոտնաթաթերն ուղիղ անկյան տակ թեքած։ Մեկ տարեկանից մեծ երեխաների հասակը չափում են հասակաչափով։ Երեխան պետք է կանգնի ուղիղ, «զգաստ» դիրքում՝ գլխով, թիակներով և հետույքով հպվելով հասակաչափի հենակին։ Հասակի ցուցանիշը նշվում է հասակաչափի հենակին գլխի հետ շփվող շարժատախտակի ստորին եզրով։



Մինչև 1 տարեկան երեխաների կրծքավանդակի շրջագիծը


Կրծքավանդակի շրջագիծը չափում են երեխայի հանգիստ շնչառության ժամանակ և ձեռքերն իջեցված վիճակում, սանտիմետրային ժապավենը մեջքի կողմից դրվում է թիակների ստորին անկյան տակ, իսկ առջևից՝ կրծքապտկիկների եզրերին։ Եթե աղջիկների մոտ առկա է կրծքագեղձերի զարգացումը, ժապավենը դրվում է չորրորդ կողի վերին եզրով։


Կրծքավանդակի շրջագիծը կյանքի առաջին եռամսյակում մեծանում է յուրաքանչյուր ամիս մոտավորապես 2,5-3 սմ, երկրորդ եռամսյակում՝ 1-1,5 սմ, իսկ կյանքի երկրորդ կիսամյակում՝ 0,5-1 սմ չափով։ Մեկ տարեկանում կրծքավանդակի շրջագծի չափերը ավելանում են 13-15 սմ-ով։ Եթե ծնվելիս կրծքավանդակի շրջագիծը 1-2 սմ փոքր է գլխի շրջագծից, ապա 2-3 ամսականում այդ ցուցանիշները հավասարվում են։ Հետագայում կրծքավանդակի շրջագիծը գերազանցում է գլխի շրջագիծն այնքան թիվ-սանտիմետրով, որքան մոտավորապես երեխայի տարիքն է։



Մինչև 1 տարեկան երեխաների գլխի շրջագիծը


Գլխի շրջագիծը չափելիս սանտիմետրային ժապավենը տեղադրվում է ետևից՝ ծոծրակային թմբի, առջևից՝ վերհոնքային աղեղների վրայով։ Բազկի շրջագիծը որոշում են վերին երկրորդականում, անմիջականորեն անութային փոսի շրջանում։ Ազդրի շրջագիծը որոշում են նրա ամենալայն հատվածում, մոտավորապես շեքի մակարդակով։ Սրունքի շրջագիծը չափելիս սանտիմեարային ժապավենը տարվում է ձկնամկանների ամենալայն մասով։


Գլխի շրջագծի արագ մեծացումը նկատվում է կյանքի առաջին տարում։ Առաջին 3 ամիսներին գլխի շրջագծի ամենամսյա մեծացումը կազմում է մոտ 2 սմ, 3-6 ամսականում՝ 1 սմ։ Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսում գլխի շրջագիծը մեծանում է 2,5 սմ-ով։ Մեկ տարեկանում գլխի շրջագիծը կազմում է 47-48 սմ, 3 տարեկանում՝ մոտ 50 սմ, իսկ 14-15 տարեկանում՝ 52-56 սմ։ Պետք է նշել, որ աղջիկների գլխի շրջագիծը սեռական հասունացման շրջանում 5-8 սմ փոքր է տղաների գլխի շրջագծից։


Երեխաների գանգի մեծացումը լայնությամբ և բարձրությամբ ընթանում է անհավասարաչափ։ Նորածնի գանգը համեմատաբար լայն է և նրա մեծացումը կյանքի առաջին տարում տեղի է ունենում գերազանցապես լայնությամբ։ Գանգի բարձրության աճը հիմնականում տեղի է ունենում նախադպրոցական և դպրոցական տարիքում։



Ինչպե՞ս որոշել մինչև 1 տարեկան երեխաների ենթամաշկային շերտի հաստությունը


Ենթամաշկային շերտի հաստությունը որոշում են կալիպերով՝ երեք տեղամասերում, պորտի շրջանում, թիակի ստորին անկյան տակ և բազկի հետին երեսով (եռագլուխ մկանի միջնամասում)։ Ստացված արդյունքը՝ երեք չափումների ընդհանուր գումարը երեքի բաժանելուց հետո, արտահայտում է ենթամաշկային ճարպաշերտի հաստությունը։ Որոշ հեղինակներ առաջարկում են ճարպային ծալքի հաստությունը որոշել 4-10 տեղամասերում։



Երեխայի հասակի և մարմնի զանգվածի աճը տարիքային տարբեր շրջաններում


Երեխաների հասակի ու մարմնի զանգվածի մոտավոր գնահատման համար Ա.Ֆ. Տուրն առաջարկում է օգտվել հետևյալ բանաձևերից։
Մարմնի հասակը (սմ) մինչև մեկ տարեկան երեխայի համար հավասար է մարմնի երկարությանը ծնվելիս +3x ամիսների թվով (մինչև 3 ամսական երեխաների համար), +2,5x ամիսների թիվը՝ 3 (3-6 ամսական երեխաների համար), +1,5x ամիսների թիվը՝ 6, (6-9 ամսական երեխաների համար), +1x ամիսների թիվը՝ 9, (9-12 ամսական երեխաների hամար)։


Հասակը (սմ) մեկ տարեկանից մեծ երեխայի համար = 75 + (5X տարիների թիվը)։


Մարմնի զանգվածը (գ) մինչև մեկ տարեկան երեխայի համար 3250+(600 կամ 500x կյանքի ամիսների թվով), որտեղ 600-ն օգտագործում են երեխայի կյանքի աոաջին կես տարվա, իսկ 500-ը՝ երկրորդ կես տարվա համար։


Վերջին տասնամյակներում hատկապես պարզորոշ դարձան երեխաների ֆիզիկական զարգացման արագացած պրոցեսները՝ աքսելերացիան։ Այդ իսկ պատճառով էլ փոխվել են հասակի և մարմնի զանգվածի մոտավոր գնահատման էմպիրիկ բանաձևերը։


Քանի որ նշված բանաձևերը ներկայումս պատկերացում են տալիս միայն նորմայի ստորին սահմանների մասին, ուստի Ի.Մ. Վորոնցովն առաջարկել է ֆիզիկական զարգացման գնահատման համար հետևյալ բանաձևերը.


1.    Երեխաների հասակը կյանքի առաջին կես տարում՝ 50+30xn (սմ), որտեղ՝ ո-ը կյանքի ամիսների թիվն է։ Երեխաների հասակը 7-12 ամսում՝ 64+ո (սմ), որտեղ՝ ո-ը կյանքի ամիսների թիվն է։ Թույլատրելի տատանումների սահմանը՝ ±4 սմ։


2.    Մարմնի զանգվածը երեխաների կյանքի առաջին տարում` 8200 գ (8400) = 6 ամսական երեխայի մարմնի զանգվածին։ Յուրաքանչյուր պակասող ամսվա համար — 800 գ։ Յուրաքանչյուր հաջորդող ամսվա համար` +400 գ: Թույլատրելի տատանումների սահմանը՝ 0 -6 ամս. ±1000 գ, 1-12 ամս ±1500 գ


3.    2-15 տարեկան երեխաների հասակը. 8 տարեկանում = 130 սմ։ Յուրաքանչյուր պակասող տարվա համար հանվում է 7 սմ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար գումարվում է 5 սմ։ Տատանման սահմանները՝ 1-5 տարեկանում՝ ±6 սմ, 5-10 տարեկանում՝ ±9 սմ, 10-15 տարեկանում՝ ±10 սմ։


4.    Մարմնի զանգվածը 2-12 տարեկանում. մարմնի զանգվածը 5 տարեկանում = 19 կգ, յուրաքանչյուր պակասող տարվա համար հանվում է 2 կգ, յուրաքանչյուր հաջորդող տարվա համար գումարվում է 3 կգ։


5.    Մարմնի զանգվածը 12-14 տարեկան երեխաների մոտ՝ 5n հանած 20-ական կգ, որտեղ՝ ո-ը կյանքի տարիներն են։ Տատանման սահմանները՝ 1-5 տ.՝ ±3 կգ, 5-10 տ.՝ ±6 կգ, 10-15 տ.՝ ±10 կգ:


Երեխայի հասակի և մարմնի զանգվածի աճը տարիքային տարբեր շրջաններում տարբեր է։ Այսպես, կյանքի աոաջին 4 ամիսներին մարմնի երկարության և զանգվածի աճի միջին ինտենսիվություն է լինում, իսկ հաջորդ 4 ամիսները բնորոշվում են մարմնի երկարության ինտենսիվ աճով։ Սկզբնական շրջանում մարմնի զանգվածը չի փոփոխվում կամ էլ նույնիսկ փոքր-ինչ պակասում է և միայն առաջին տարվա երկրորդ եռամսյակի վերջում է նկատվում զանգվածի որոշ ավելացում։ Տարվա վերջին 4 ամիսները մարմնի երկարության ամենափոքր աճի և մարմնի զանգվածի ամենամեծ ավելացման շրջանն են։



Գաղթունի մասին


Նորածնի գանգի երկու կողմնային և ճակատոսկրերի միակցման տեղում գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթը՝ մեծ գաղտունը:
Նորածինների մեծ գաղտունի չափերը սովորաբար տատանվում են 1,5x2,0 սմ մինչև 2,8x4,0 սմ սահմաններում։ Որոշ նորածինների մոտ մեծ գաղտունը կարող է լինել և զգալիորեն փոքր՝ 0,5x1,0 սմ։ Երեխաների մեծ մասի մոտ մեծ գաղտունը փակվում է մեկ տարեկանում, որոշ դեպքերում՝ մինչև 1,5 տարեկանը։ Սակայն ներկայումս, ոչ hազվադեպ, այն փակվում է 6-7 ամսականում և նույնիսկ ավելի վաղ։ Վ.Ա. Տաբոլինը և համահեղինակները (1968) գտնում են, որ ըստ տարիքի գլխի նորմալ շրջագիծ ունեցող երեխաների մոտ մեծ գաղտունի վաղաժամ փակվելը չի փոխում գլխի հետագա աճի դինամիկան և ռախիտի կանխարգելման համար հակացուցում չէ։ Մեծ գաղտունի փոքր չափերով և գլխի փոքր շրջագծով երեխաների մոտ, կրծքավանդակի շրջագծի համեմատությամբ, հետագայում գլխի անբավարար մեծացումը կարող է անհանգստացնող նշան լինել՝ երեխայի նյարդահոգեկան թերզարգացման առումով։ Հեղինակների դիտարկումներում դա հանդիպել է միայն այն երեխաների մոտ, որոնք ծնվել են շնչահեղձությամբ և ունեցել են գլխուղեղային արյունազեղման երևույթներ։


Փոքր (ծոծրակային) գաղտունը (կողմնային և ծոծրակային ոսկրերի միջև) հասուն նորածինների մեծ մասի մոտ ծնվելիս կամ փակ է լինում կամ էլ փոքր չափեր է ունենում։ Բոլոր առողջ երեխաների կյանքի առաջին 2-3 ամիսներին փոքր գաղտունը փակվում է;



Ինչպե՞ս գնահատել մինչև 1 տարեկան երեխաների ներդաշնակ զարգացումը


Որոշ հեղինակներ երեխաների ներդաշնակ զարգացումը գնահատելու համար առաջարկում են որոշել մարմնի զանգվածի և կրծքավանդակի համապատասխանությունն ըստ հասակի։ Հասակի, մարմնի զանգվածի և կրծքավանդակի շրջագծի հարաբերությամբ ֆիզիկական զարգացման գնահատականը տալու այդ փորձն ըստ էության ճիշտ է, քանի որ մարմինը իրոք ծավալային հասկացողություն է, այսինքն՝ եռաչափ է։ Գիտնականները վաղուց են նշել ֆիզիկական զարգացման գնահատման ժամանակ մարմնի զանգվածը հասակի հետ համեմատելու անլիարժեքությունը։ Իրոք, լայն կրծքավանդակ ու հենք ունեցող երկու տարբեր երեխաներ միևնույն հասակն ու միևնույն զանգվածն են ունենում, չնայած նրանցից մեկն ունի նիհար, իսկ մյուսը՝ գերսնված տեսք։ Այդ պատճառով էլ բազմաթիվ փորձեր են կատարվել` գտնելու երեխաների ֆիզիկական զարգացումը բնորոշող ավելի ամբողջական հատկանիշներ, (քան հասակն ու մարմնի զանգվածը), որտեղ հաշվի են առնվում և համեմատվում մարմնի մի քանի չափանիշները, ինչպես նաև գրաֆիկորեն պատկերվում են զարգացումը բնութագրող որոշ երևույթներ։


Ըստ Լ,.Դ. Զայացի (1975), Վ.Դ. Կրավչիկի, Տ.Մ. Գլիբինայի (1975) առանձնացվում են հետևյալ ձևաբանական տեսակները.


—    նորմալ (բոլոր չափերի օպտիմալ հարաբերություն), 
—    թերհաս (կոնքի, կրծքավանդակի և հասակի թերչափերի դեպքում), 
—    ասթենիկ (կոնքի և կրծքավանդակի թերչափերի և հաճախ բարձր հասակի դեպքում), 
—    ընդհանուր գերազանցող (կոնքի, կրծքավանդակի և հասակի մեծացած չափերի դեպքում), 
—    բրախիսկելիա (կոնքի և կրծքավանդակի գերչափերի, հասակի թեր կամ նորմալ չափերի դեպքում), 
—    ինտերսեքսուալ կամ ատլետիկ (կրծքավանդակի գերզարգացումն անկախ հասակից, կոնքի թերչափերի դեպքում) 
—    այլ (միայն կոնքի կամ կրծքավանդակի թեր կամ գերչափերի դեպքում, տարբեր զուգորդություններով)։


Ի՞նչ է աքսելերացիան


«Աքսելերացիա» (լատիներեն acceleration — արագացում բառից) տերմինը 1935 թ. առաջարկել Է գերմանացի բժիշկ Կոխը։ Աքսելերացիան արտահայտում Է վերջին հարյուրամյակի ընթացքում երեխաների տարիքային զարգացման արագացած պրոցեսը: Ներկայումս այդ տերմինը սովորաբար գործածվում Է մարդու արագացած անհատական զարգացման երևույթն արտահայտելու համար (հասակի աճ, սեռական հասունացում, հոգեկան արագ զարգացում և այլն)։


Համաձայն Յու.Ե. Վելտիշչևի և Գ.Ս. Գրաչյովայի (1979), աքսելերացիայի հիմնական արտահայտությունները կարելի Է համարել՝ ներկայիս նորածինների մարմնի մեծ երկարությունն ու մեծ զանգվածը անցյալ դարի և մեր դարի 20-30-ական թվականների նորածինների նույն ցուցանիշների համեմատությամբ,


—     առաջին ատամների ավելի վաղ ծկթումը,


—    կրծքի երեխայի մարմնի զանգվածի և երկարության միջին բարձր ցուցանիշները՝ դարասկզբի նույն տարիքի երեխաների համեմատությամբ,


—     նախադպրոցական և դպրոցական տարիքում մարմնի զանգվածի և երկարության ավելի վաղ ավելացումը,


—    մշտական ատամների ավելի վաղ ծկթումը (անցյալ դարի երեխաների համեմատությամբ՝ մեկ տարի ավելի շուտ),


—    նախորդ սերնդի համեմատությամբ ներկա սերնդի մարմնի ավելի մեծ երկարությունը։ Վերջին 100 տարիների ընթացքում անչափահասների հասակն ավելացել է միջին հաշվով 15-20 սմ,


—    աոաջին դաշտանի զգալիորեն վաղ հայտնվելը։ Ամփոփիչ տվյալներով յուրաքանչյուր 10 տարի դաշտանի սկսման ժամկետն արագանում է 4-6 ամսով։ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում և ԱՄՆ-ում դաշտանի սկսման միջին ժամկետը՝ 12-13 տարեկանն է (50 տարի առաջ՝ 15-16 տարեկանն էր)։ Նկատվում է տղաների ավելի վաղ սեռական հասունացում 0,5-2 տարով)։





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: Վ.Ա. Աստածատրյան
Դիտումներ: 956 | Տեգեր: զարգացումը, օրգանիզմի, մանկական | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |