RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները
 


 


   

Ո՞վ չի սիրում մանդարին: Այդպիսի մարդ գրեթե չկա: Ավելի հաճախ, երբ մենք ուտում ենք այդ անուշաբույր միրգը, դեն ենք նետում նրա ամենաարժեքավոր մասը` կեղևը:
 

Մանդարինի կեղևը պարունակում է եթերային յուղեր, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, ֆիտոնցիդներ, կարատինոիդներ, վիտամիններ C և A, հակաօքսիդանտներ: Դեն նետել այդպիսի արժեքավոր հումքն ուղղակի չմտածված քայլ է:

Նոբիլետին և տանժերին նյութերն իջացնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, կանխում նորագոյացությունները: Կալիումը անհրաժեշտ է արյան ճնշումը կարգավորելու և շաքարը գլիկոգենի վերածելու համար:


Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները

Մետեորիզմի և դիսբակտերիոզի համար

Մանդարինի չորացրած կեղևը ավելացրեք բոլոր պատրաստի ուտելիքների վրա, օրինակ վարսակի շիլայի, կաթնաշոռի: Բավական է 1 թեյի գդալ մանրացված մանդարինի կևղև:


Բրոնխիտի ժամանակ

2 ճաշի գդալ չորացրած կեղևի վրա լցրեք 1,5 բաժակ եռման ջուր և 5 րոպե թողեք թույլ կրակի վրա, այնուհետև թողեք կափարիչի տակ մեկ ժամ և քամեք: Ընդունեք կես բաժակ թուրմը տաքացրած վիճակում օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:


Չոր հազի և իմունիտետի բարձրացման համար

2 ճաշի գդալ չորացրած կեղևի վրա լցրեք 1 բաժակ օղի, թողեք մեկ շաբաթ մութ վայրում, այնուհետև քամեք: Թուրմի 20 կաթիլը բացեք ոչ մեծ քանակությամբ եռացրած ջրով և խմեք օրը 3 անգամ ուտելուց առաջ:


Ինգալյացիաներ մրսածության, հարբուխի, հազի ժամանակ

Մի խուրց չորացրած և մանրեցրած կեղևի վրա լցրեք եռման ջուր և շնչեք գոլորշու վրա 10-15 րոպե: Ինքնազգացողությունը կլավանա արդեն հաջորդ օրը:


Եղունգների սունկ

Մանդարինի թուրմը քսեք եղունգների վրա օրը 2 անգամ:


Նյարդային գերլարվածություն, սթրես

Մանդարինի կեղևը մանրացրեք և դրեք բնական կտորից պարաստած տոպրակիկի մեջ: Պահեք այն անկողնու մոտ:


Սրտխփոց, անքնություն

Մի փոքր մանրացված չորացրած կեղևը թեյի թուրմի հետ պատրաստեք: Դա կլինի հիանալի բուրավետ և առողջարար հավելում:
 

Աղբյուր` LADYNEWS.am




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.12.16)
Դիտումներ: 7361 | Տեգեր: օգտակար, Մանդարինի, հատկությունները, կեղևի | - Վարկանիշ -: 0.0/0