Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Մամ, էս ձաձան ո՞վ է, որ ամեն գիշեր խոսում է հետդ». Փաշինյանի էջի զվարճալի մեկնաբանությունները (Ֆոտոշարք)
 

 


   aravot.am

Հազարավոր քաղաքացիներ, երեւի նույնիսկ շունչները պահած, սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, կանայք՝ հատկապես: Մարդիկ Փաշինյանի, «լայվերի» տակ հումորներ, գովազդներ, սիրո խոստովանություններ են գրում, Փաշինյանի չդադարող հազի դեմ ժողովրդական միջոցներ են առաջարկում: Մարդիկ սպասում են Փաշինյանի՝ «Բարի գիշեր, ժողովուրդ»-ին, ու մինչեւ հաջող չի անում, նրա էջից դուրս չեն գալիս:

«Բա Դուք խիղճ ունե՞ք։ Կարելի էր չէ՞ գիշերը մեզ բարի գիշեր մաղթել նոր քնել։ Շատ վատ ենք քնել»,-հումորով գրել է օգտատերերից մեկը:

Փաշինյանը շատերի համար կուռք է դարձել. ֆեյսբուքի օգտատերերը նրան «սրտիկում են», գրում են՝ «ջիգյար վարչապետ, պաչում եմ», «բարի լույս, հրաշքս», «Գանձս»: Մեկի համար Փաշինյանը «ջիգյար է» ու «թագավոր», մյուսի համար՝ սուրբ. «Հարգարժան Նիկոլ ջան, ցավդ տանեմ, դու մեր Նոյն ես եւ Հիսուս Քրիստոսը»:

Փաշինյանի ուղիղ եթերները, եթե ոմանց «տունը քանդի»՝ չզարմանաք. «Բարեւ վարչապետ: Տղաս փոքր է, ասում է՝ մամ, էս ձաձան ո՞վ է, որ ամեն գիշեր խոսում է հետդ»:

Վարչապետի էջում կան մեկնաբանություններ, որոնք արդեն «հիթ են» դարձել ու «անխնա» տարածվել.«Մի հազացեք, պարոն Փաշինյան, կախում ա», «Վաճառում եմ Նիսան Տիդա, փողոց փակած ավտո ա»:

Ճարպիկները Փաշինյանի «լայֆերի» տակ «անվտանգ» ու մարմնի հիգիենայի ծառայություններ են առաջարկում՝ ասենք՝ ոտքերի ամենաանվտանգ մազահեռացում:

Ամենաշատ «լայքած» ու «մեմ» դարձած մեկնաբանությունները Փաշինյանին առաջարկվող հազի դեմ միջոցներն են՝ դոշաբ ու սխտոր:

Օգտատերերից մեկը գրել է՝ «Paron Pashinyan dzez mezaguyn barevner»: Չէ, բայց բարեւը գույն չունի:

Aravot.am-ն առանձնացրել է զվարճալի մեկնաբանությունները:




Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 459 | Տեգեր: հետդ»., գիշեր, «Մամ, Ո՞վ, ձաձան, Ամեն, Փաշինյանի, խոսում, Էս, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...