RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Լյարդի ճարպային հիվանդության տեսակները, ախտանշաններն ու բուժման լավագույն միջոցները
 


 


   healthybuilderz.com

Լյարդի ճարպային հիվանդությունն այդ օրգանում մեծ քանակությամբ ճարպերի կուտակումն է: Գոյություն ունի այս հիվանդության երկու տեսակ՝ լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդություն և լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն: Այս տեսակների առաջացման պատճառները տարբեր են, սակայն դրանք ունեն ընդհանուր ախտանշաններ:

Լյարդի ճարպային հիվանդությունը լուրջ խնդիր է, որի բուժման համար որևէ դեղամիջոց կամ վիրահատական մեթոդ գույություն չունի: Սակայն այս հիվանդությունից կարելի է ազատվել բնական ճանապարհով՝ սննդակարգում ու կենսակերպում անհրաժեշտ փոփոխություններն անելու դեպքում:

Մասնագետները դեռ հստակ չեն պարզել, թե որն է լյարդի ոչ ալկոհոլային չարպային հիվանդության առաջացման հիմնական պատճառը, սակայն նշում են, որ հիվանդության առաջացման հավանականությունն ավելի բարձր է աուտոիմունային հիվանդությունների, թերսնման, օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի, շաքարային դիաբետի և ավելորդ քաշի դեպքում, ինչպես նաև պատկառելի տարիքում:

Վաղ փուլերում լյարդի ճարպային հիվանդությունը սովորաբար որևէ ախտանշանով չի դրսևորվում՝ անկախ իր տեսակից: Ախտանշաններն ի հայտ են գալիս, երբ հիվանդության հետևանքով լյարդը բորբոքվում է: Այս դեպքում կարող է նկատվել ախորժակի վատացում, քաշի կորուստ, թուլություն, որովայնի ցավեր և անգամ մոռացկոտություն ու ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ:

Ներկայում լյարդի ճարպակալման բուժման մեթոդներ գոյություն չունեն, սակայն սննդակարգում ու կենսակերպում արված որոշ փոփոխությունները կօգնեն զգալիորեն բարելավել հիվանդի վիճակը: Օրինակ՝ խորհուրդ է տրվում բացառել կամ գոնե հնարավորինս սահմանափակել ալկոհոլի գործածությունը: Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից և հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով:

Շատ կարևոր նշանակություն ունի նաև արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակների կարգավորումն ու քաշը նորմայի սահմանումներում պահելը:

Սակայն գոյություն ունեն նաև տարբեր բնական միջոցներ, որոնք կօգնեն վերականգնել լյարդի առողջությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Կիտրոնով ջուր

Պարբերաբար կիտրոնի հյութով ջուր խմելը կօգնի դուրս բերել տոքսինները լյարդից: Պարզապես հարկավոր է ¼ կիտրոնի հյութն ավելացնել մի բաժակ գոլ ջրին և խմել ստացված խառնուրդը: Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել օրական 2-3 անգամ:

Խնձորի քացախ

Մի բաժակ գոլ ջրին ավելացնել 1 թեյի գդալ խնձորի քացախ և խմել ստացված ըմպելիքը ճաշից ու ընթրիքից առաջ: Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել մի քանի ամիս:

Կանաչ թեյ

Լյարդի ճարպային հիվանդության դեպքում շատ արդյունավետ կարող է լինել նաև օրական 3-4 բաժակ կանաչ թեյ խմելը: Բանն այն է, որ կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են լյարդը: Բացի այդ, այս ըմպելիքը նպաստում է նաև քաշի նվազմանը, ինչը նույնպես շատ կարևոր է լյարդի ճարպային հիվանդության դեպքում:

Քրքումով կաթ

Այս հիվանդության դեպքում շատ արդյունավետ ըմպելիք է նաև քրքումով կաթը, քանի որ քրքումն օժտված է հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ բուժում է լյարդը: Սակայն հարկ է հիշել, որ այս ըմպելիքը հարկավոր է խմել քնելուց առաջ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (29.05.18) | Հեղինակ: healthybuilderz.com
Դիտումներ: 666 | Տեգեր: բուժման, լյարդի, ախտանշաններն, հիվանդության, ԼԱՎԱԳՈՒՅՆ, միջոցները, տեսակները, ճարպային, Ու | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |