RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Love Story - Լ.Մ. «Քո ձեռքերի կարոտը...»
 


 


   Lusyn

Իսկ ես երբեք չեմ փնտրել իմ կորուստները, երբեք չեմ հաշվել, անհաշվելի է միս ու արյունդ, անհաշվելի է կարոտդ, ցավդ…

Ու կգա մի օր, որ էլ չեմ գտնի… Ու ինչ … Ոչինչ... Կավելանաս դու , եւս մեկը... Էսօր կիսատ–կիսատության մեջ ապրեցի սարսափելին, անսպասելին` կորուստներիս անհաշվելիությունը…

Վերջերս չեմ մտածում…Ժամանակը հասավ նաեւ դրան…Ժամանակի հետ, ժամանակի մեջ կանհետանան եւ քո ձեռքերը … Մի օր դու էլ կանհետանաս այն նույն մայրամուտի մեջ, որտեղ ծնվել էիր…Դու մեղավոր չես..Էդպիսին եմ ես, էդպիսին ես  դու , էդպիսին է  նա…Ամեն ինչ անցնում է…

Անցնում ժամանակի հետ…Անցնում ժամանակի մեջ…Սպիներն են ավելանում, որ երբեմն հիշեցնում են իրենց գոյությունը , ասենք, երբ բռնում են  ձեռքդ կամ ինչ-որ անանուն մի բան սեղմում է կոկորդդ… Վախենում ես  քո իսկ ձայնից…Հիշողությունները մեռնում են կիրակնօրյա  ընթրիքներին `բազմոցին հենված, ժամանակի հետ ու ժամանակի մեջ…Մեկը քեզ էր սիրում, դու պաշտում էիր մյուսին..Իսկ նա, նա աստվածացնում էր քեզ…Ինչ – որ մեկն ինձ էր փնտրում անձրեւի տակ` ոտաբոբիկ ու թաց…Ես կանչում էի քեզ` արեւի տակ ու գլխաբաց…Ինչ– որ մեկը խեղդում էր աղոթքն իր հորինած մատուռներում, ես համբուրում էի քո ձեռքերը… Ինձ անգամ մենակությունը չի վախեցնում` երազում էի լսել քո ձայնը, իսկ ինչ-որ տեղ հեռվում, երդվում էին խեղդվել երազանքից…

Ու էլ չեմ հավատում անգամ քեզ…Անգամ քեզ, որ կանգնած  էիր ամենաբարձր քարին…Ամեն ինչից շատ ու բոլորից քիչ` ես վախենում էի քեզ կորցնելուց… Ժամանակի հետ կգնաս եւ դու , չմոռանաս վերցնել կարոտը. այն մի օր  թաղվեց այնտեղ, որտեղ ծնվել էր` քո ձեռքերի մեջ…Իսկ նա հոգին էր վաճառում ու երդվում հավատափոխ լինել…Ես երազում էի գտնել եկեղեցին ք` թող որ չգործող, թող որ հին, թող որ մամռած պատերով ու ամենախորը թաքցվածներից… Ես փնտրում էի իմ հավատը քո աչքերում…Դու հավատում էիր, որ նոր աշխարհում թռչունները չեն մեռնում գետնին…Դու…Ես վախենում էի փակել պատուհանները քո գնալուց հետո, իսկ նա պոկել էր ամպի մի կտոր ու հավատում էր անմահությանը, իմ վերադարձին… «Կգա մի օր , երբ կկորցնես եւ ինձ»…

Կես դար ու մի հավերժություն ես ճչում եմ կարոտ…Կես դար ու մի ամբողջ հավերժություն ես փնտրում եմ քեզ, փնտրում առանց հույսի … ԻՍԿ ԴՈՒ ՉԿԱՍ…



Կարդում է Հայկ Բլբուլյանը





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.01.18) | Հեղինակ: Lusyn
Դիտումներ: 645 | Տեգեր: story, կարոտը...», Love, «Քո, Լ.Մ., ձեռքերի | - Վարկանիշ -: 0.0/0