RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Լեղապարկը պաշտպանում են հետևյալ դեղաբույսերը
 


 


   life-okay.com

- Լեղապարկս խցանված է քարերով եւ ավազով: Ի՞նչ լեղամուղ միջոցներ կան: Գայանե, Գյումրիից

Լեղաքարային հիվանդության առաջացմանը նպաստում են քրոնիկական փորկապությունը, թերշարժուն ապրելակերպը, շատակերությունը, ինչպես նաեւ լեղապարկի եւ լեղածորանների կառուցվածքի անհատական տարբերությունները, ոչ կանոնավոր՝ մեծ ընդմիջումներով սնվելը:
Բուսական ծագմամբ լեղամուղ միջոցները կիրառվում են լյարդի եւ լեղապարկի տարատեսակ ախտաբանական գործընթացների դեպքում: Այդ միջոցներից շատերն օժտված են ոչ միայն լեղամուղ, այլեւ ցավերն ու կծկումներն անցկացնող, լյարդը պաշտպանող, նյութափոխանակությունը բարելավող հատկություններով: 
Հիշեցնենք նաեւ, որ նախքան ժող. բաղադրատոմսերը կիրառելը պետք է  խորհրդակցեք Ձեզ բուժող բժշկի հետ:

Արդյունավետ են հետեւյալ դեղաբույսերը.

Անթառամ: 1 բաժակ ջրին` 10գ չորացրած, մանրացրած ծաղիկներ, տաքացնել ջրային գոլորշու վրա 30 րոպե, թրմել: Խմել օրական 2-4 անգամ 1-ական ճ.գ.` ուտելուց 15-20 րոպե առաջ:

Եգիպտացորենի մազիկներ. 1 բաժակ եռացրած ջրին` 10գ չորացրած հումք, թրմել 1-2 ժամ: Ընդունել օրական 3-4 անգամ` 1-ական ճ.գ., ուտելուց առաջ:

Վաղենակ: 1/2 բաժակ եռացրած ջրին` 10գ չորացրած ծաղիկներ, շոգեհարել 2 ժամ: Ընդունել օրական 2-3 անգամ 1-ական ճ.գ.` ուտելուց առաջ:

Կեչի: Հյութը՝  օրական 1-2 բաժակ: Թուրմը.  1/2լ  ջրին` 3-4 չորացրած բողբոջ կամ 6-8գ մատղաշ, չորացրած տերեւներ, եռացնել 5-20 րոպե: Ընդունել օրական 3-4 անգամ, 1/2-ական բաժակ` ուտելուց առաջ:

Տատրակ: Տերեւները. 1.ճ.գ. չորացրած տերեւների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, ընդունել 1-ական ճ.գ., օրական 4-6 անգամ:

Եզան լեզու: 10 գ չորացրած եւ մանրացրած տերեւների վրա լցնել  1 բաժակ եռացրած ջուր եւ թրմել 15 րոպե, ընդունել 2-ական ճ.գ., օրական  3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:

Երիցուկ դեղատնային: 1 բաժակ եռացրած ջրին` 15գ չորացրած հումք, շոգեհարել 30 րոպե: Ընդունել օրական 3-4 անգամ, 1ճ/գ` նախքան ուտելը:

Մասուր:  Ցանկացած ձեւով, կարելի է թեյ պատրաստել:

Բռնչի: Պտուղները` ցանկացած ձեւով, այդ թվում նաեւ մեղրով եփած վիճակում:

Թրթնջուկ, սամիթ`  ցանկացած ձեւով:

Գազար, խաղող` ցանկացած ձեւով:

Լեղամուղ խառնուրդ. չիչխան (տերեւը)` 3 մաս, հազարատերեւուկ` 2 մաս, անմեռուկ (ծաղիկները)` 2 մաս, պղպեղադաղձ` 1մաս: 
2 բաժակ եռացրած ջրին` 2ճ.գ. խառնուրդ, թրմել 6 ժամ: Ընդունել օրական 2-3 անգամ 1-ական ճ.գ.` ուտելուց 15-20 րոպե առաջ:

Լեղաքարային հիվանդության դեպքում

Մատիտեղ թռչնոց. 1 բաժակ եռացրած ջրին` 20գ չորացրած, մանրացրած բույս, թրմել 2 ժամ: Ընդունել օրական 3 անգամ` 1-ական ճ.գ.:

Տարկավան 1լ եռացրած ջրին` 5գ չորացրած ծաղկաբույլ, թրմել 30-40 րոպե: Ընդունել օրական 2-3 անգամ, 1-ական ճ.գ.` մինչեւ ուտելը:

Խատուտիկ. Արմատները եւ բույսը. 1 բաժակ ջրին` 6գ չորացրած, մանրացրած հումք, եռացնել 10 րոպե: Խմել օրական 3 անգամ, 1-ական ճ.գ.` մինչեւ ուտելը:

Ելակ. թարմ պտուղները` ցանկացած ձեւով: Տերեւները եւ պտուղները. 1 բաժակ եռացրած ջրին` 20գ չորացրած, մանրացրած հումք, եռացնել 5-10 րոպե, թրմել 2 ժամ: Խմել օրական 3 անգամ` 1-ական ճ.գ.:

Մասուր ցանկացած ձեւով, կարելի է օգտագործել մասուրի թուրմը:

Հապալաս. Պտուղները` ցանկացած ձեւով: Տերեւները. 1 բաժակ եռացրած ջրին` 1ճ.գ. չորացրած, մանրացրած տերեւներ, թրմել 20-30 րոպե: Խմել օրական 3 անգամ` 1-2-ական ճ.գ.:

Լոռամրգի, խաղող` ցանկացած ձեւով:

Վերջում ավելացնենք, որ լեղաքարային հիվանդության բուժման համար նշված բուսամիջոցները մեծ մասամբ օժտված են նաեւ լեղամուղ հատկություններով:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.03.18) | Հեղինակ: life-okay.com
Դիտումներ: 980 | Տեգեր: հետևյալ, լեղապարկը, Են, պաշտպանում, դեղաբույսերը | - Վարկանիշ -: 0.0/0