Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Լազանյայի շերտերի պատրաստումը
 
 


   liloart.blogspot.am

Քանի որ պատրաստել էի Լազանյան պատրաստի իտալական շերտերով, ինձ շատ հետաքրքիր էր ինչպես կստացվի իմ պատրաստած շերտերը, ինտերնետից գտա մի քանի ռեցեպտներ, և իմ տրամաբանությանն ու ներքին ձայնին լսելով ընտրեցի այս մեկը ու չսխալվեցի, իսկապես շատ հաջող ստացվեց ու շատ արագ, համն էլ Ճիշտ պատրաստի իտալական լազանյայի շերտերի համն էր:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /6-8 հոգու համար/

2 ձու
մի պտղունց աղ
1.5-2բ ալյուր
մի քանի կաթիլ ձեթ

1. Ձվերը կոտրում ենք թասի մեջ և ծփում, ավելացնում ենք ալյուրը և լավ խառնում, այնպես, որ ստացվի միասեռ զանգված:

2. Այնուհետև լցրեք այն սեղանի վրա ու լավ տրորեք ձեռքերով:
Այդպես խմորի բաղադրիչներն ամբողջովին լուծվում են միմյանց, եթե խմորը կպչում է ձեր ձեռքերին, ուրեմն ավելացրեք ալյուր: Ստացվում է լավ առաձգական խմոր: Եթե խմորը շատ չոր է կարող եք ավելացնել մի քանի կաթիլ ձեթ:

3. Բաժանեք մանր գնդիկների, ինձ մոտ ստացվեցին 15-ը և առանձին-առանձին գրտնակեքմոտ 2-3մմ հաստությամբ, չափեք ձեր ջեռոցի տարայի լայնությունը և նույն լայնությամբ խմորից շերտեր կտրեք /իսկ պատրաստի շերտերը չունեն այս հնարավորությունը/:

4. Այնուհետև լայն կաթսայի մեջ ջուր եռացրեք, խմորները միմյանց չկպչելու համար ավելացրեք ձեթ ու թող կրակին եռա:
Մեր շերտերի վրայի ալյուրից նախապես ազատվում ենք խոզանակի օգնությամբ ու շերտերը առանձին-առանձին գցում ենք եռացող կաթսայի մեջ:

5. Կաթսայում շերտերը եփվում են առանձին կերպով և պետք է եփվեն 2-4 րոպե:

6. Շերտերի եփվելուց հետո նրանց մեկ-մեկ զգուշությամբ հանում ենք կաթսայից, չորացնում անձեռնոցիկի կամ սրբիչի օգնությամբ:

7. Այնուհետև չոր, պատրաստի խմորները շարում ենք ջեռոցի տարայի մեջ ու սկսում պատրաստել մեր համեղ Լազանյան:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ








Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 10.07.17 | Հեղինակ: liloart.blogspot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.07.17) | Հեղինակ: liloart.blogspot.am
Դիտումներ: 946 | Տեգեր: շերտերի, պատրաստումը, Լազանյայի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...