RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Լավություն անելով՝ իր անձնագիրը տվել է ուրիշին եւ հայտնվել մեղադրյալի աթոռին
 


 


   aravot.am

Արման Մելքոնյանը 2017թ. հունվարի 20-ին բնակչուհի Կ.Խ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,վերջինիս գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն իրականացնելու նպատակով կատարել է ավազակային հարձակում: Ա. Մելքոնյանը դրանից հետո փորձել է հեռանալ Հայաստանից:

2017թ. փետրվարի 1-ին Աշոտ Աղաջանյանը Դիլիջան քաղաքում հանդիպել է ընկերոջը`Արմեն Հակոբյանին: Վերջինս պատմել է,որ իր մտերիմներից մեկը հանկարծակի ծագած գործերը կարգավորելու համար պետք է մեկնի ՀՀ-ից, սակայն անձնագրի հետ կապված խնդիրներ ունի:

Արմեն Հակոբյանը Աշոտ Աղաջանյանին խնդրել է իր ընկերոջը փոխանցելու համար իրեն հանձնել իր ՀՀ քաղաքացու անձնագիրը, քանի որ իր ընկերը Ա. Աղաջանյանին նման է եւ այդ անձնագրի օգնությամբ կարող է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը : Նույն օրը Ա. Աղաջանյանը չմերժելով Ա. Հակոբյանի խնդրանքը՝ ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչության Դիլիջանի անձնագրային ծառայությունում իր ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելով`այն հանձնել է Ա. Հակոբյանին:

Արման Մելքոնյանը 2017թ. փետրվարի 2-ին ՀՀ –ն լքելու նպատակով նախապես ձեռք բերելով իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ` Աշոտ Աղաջանյանի անվամբ, սակայն իր լուսանկարով ՀՀ քաղաքացու կեղծված անձնագիր, այն անձամբ օգտագործելով, «Գոգավան» հսկիչ-սահմանային կետում փորձել է անցնել ՀՀ պետական սահմանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել`բռնվելով ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ա. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Հանցակցություն պետական սահմանն ապօրինի հատելու փորձին»):


Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 576 | Տեգեր: իր, եւ, աթոռին, մեղադրյալի, անելով՝, տվել, ուրիշին, անձնագիրը, հայտնվել, լավություն | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |