Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 20.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Լավ է մնալ միայնակ ու երջանիկ, քան տառապել զույգով. hոգեբանի խոսքով՝ ամուսնության լավագույն տարիքը 25-ից հետո է
 
 


   tert.am

Հանրապետությունում ամուսնալուծությունների թիվը մեծացել է, որովհետև հաճախ մարդիկ ընդհանուր հետաքրքրություններ չունեն և զույգերն ամուսնանում են՝ առանց հաշվի առնելու ինտելեկտուալ, սոցիալական և հուզական ռեզոնանսները. նման համոզման է եկել հոգեբան Էլոննա Ավետյանը: «Ընկեր կամ ապագա զույգ ընտրելուց պետք է հաշվի առնել ռեզոնանսային համակարգը, որի մեջ մտնում են և՛ ինտելեկտուալ, և՛ սոցիալական, և՛ հուզական ռեզոնանսները»,-ասաց նա:

Ըստ հոգեբանի՝ ամուսնանում են, միգուցե, սկզբից արտաքին տեսքը հավանելով, որը կարճ ժամանակ անց չի բավականացնում: «Տեսնում ենք՝ նոր են ամուսնացել, ամեն ինչ լավ է, էմոցիոնալ վիճակը լավ է, բայց ժամանակ է անցնում և այդ ամենը հանգում է, որովհետև  աշխատանք չեն տանում միմյանց վրա հարաբերությունների պահպանման համար»,-ասաց նա:

Ըստ նրա՝ նաև անլրջությամբ են մոտենում հարցին, ինչ մեծամասամբ պայմանավորված է հայկական մենթալիտետով: «Միջամտում են ծնողները, մեր երկրում մինչև հիմա մնացել է, որ ծնողն է ընտրում, կամ՝ այս ընտանիքից բարեկամական կապ պահենք: Լինում է, որ ոչ հասուն են զույգերը»,-ասաց նա:

Էլոննա Ավետյանի դիտարկմամբ՝ մասնագետները խորհուրդ են տալիս ամուսնանալ 25 տարեկանից հետո, երբ թե՛ ֆիզիոլոգիապես, թե՛ հոգեպես պատրաստ ես դրան:

Ըստ հոգեբանի՝ բաժանությունների պատճառը կոնֆլիկտներն են, որոնցում մեծ տեղ ունեն հարազատները՝ տղայի, աղջկա, որոնք միջամտում են: «Ամուսնալուծությունների հիմնական պատճառը կոնֆլիկտն է, ընդ որում՝ ոչ միայն միջանձնային, այլ ընտանեկան միջամտություն, բարեկամների, ծանոթների միջամտությունը բերում է բաժանման»,-ասաց նա:

«Կան կրիտիկական փուլեր, և երբ տեղյակ են լինում զույգերը դրա մասին, հեշտությամբ են հաղթահարում, պատրաստ են, որ կլինի այսպիսի դժվարություն և առաջ են գնում: Նրանք գիտեն, որ աճ ենք ապրում՝ մտքերը, գաղափարները փոխվում են, և կարելի է գրագետ ձևով պահել ընտանիքը»,-ասաց նա:  

Հոգեբանը նշեց, պետք չէ ամուսնանալ զուտ ամուսնանալու համար. «Լավ է մնալ միայնակ ու երջանիկ, քան տառապել զույգով»:

Ի դեպ՝ հոգեբանը  նշեց, որ մեծ է սոցցանցերի դերը այսօր ամուսնալուծությունների հարցում: «Կարծում եմ՝ 20-30%-ով դրանով է պայմանավորված»,-ասաց նա:



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 11.08.17 | Հեղինակ: tert.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (11.08.17) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 2321 | Տեգեր: խոսքով՝, տառապել, քան, զույգով., Ու, Միայնակ, մնալ, Լավ, երջանիկ, hոգեբանի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...