ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

1. Ալյուրը լցնել բուրգի նման, մեջտեղում փոս անել, որտեղ լցնել տաք ջրով, սոդայով բացած մածուն և աղ, լավ խառնել, պինդ խմոր հունցել, ոչ մեծ գնդերի բաժանել և թողնել, որ բարձրանա մոտ 30 րոպե: 

2. Խճողակ պատրաստելու համար փափուկ միսը աղալ մսաղացով, ավելացնել մանր կտրատած կամ քերիչով անցկացրած գլուխ սոխ, կանաչի, ծեծած սխտոր, լոլիկ կամ տոմատ, սև պղպեղ, մանր կտրատած կանաչ պղպեղ և աղ: /Ամենաընթերցվող նյութերից - Տանը Լահմաջո պատրաստելու ճիշտ բաղադրատոմսը liloart.blogspot.com" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Տանը Լահմաջո պատրաստելու ճիշտ բաղադրատոմսը
 
 
Загрузка...


liloart.blogspot.com-ը գրում է՝
 

Այս բաղադրատոմսով պատրաստելիս լահմաջոն շատ-շատ է ստացվում, մոտ 60-65 հատ, այդ իսկ պատճառով կարող եք պատրաստել կեսը, ես միշտ այդպես եմ պատրաստում և լավ է ստացվում:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1 կգ ալյուր
400 գ. մածուն
1 կգ տավարի կամ ոչխարի միս
1 հատ գլուխ սոխ
2 հատ լոլիկ կամ 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
1 հատ կանաչ պղպեղ
200 գ. խառը կանաչի
աղ, սև պղպեղ, սխտոր
կես թեյի գդալ սոդա


ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

1. Ալյուրը լցնել բուրգի նման, մեջտեղում փոս անել, որտեղ լցնել տաք ջրով, սոդայով բացած մածուն և աղ, լավ խառնել, պինդ խմոր հունցել, ոչ մեծ գնդերի բաժանել և թողնել, որ բարձրանա մոտ 30 րոպե: 

2. Խճողակ պատրաստելու համար փափուկ միսը աղալ մսաղացով, ավելացնել մանր կտրատած կամ քերիչով անցկացրած գլուխ սոխ, կանաչի, ծեծած սխտոր, լոլիկ կամ տոմատ, սև պղպեղ, մանր կտրատած կանաչ պղպեղ և աղ:
 
3. Խմորի գնդերը գրտնակել 3 մմ հաստությամբ, 
վրան բարակ շերտով դնել մսի խճողակը և թխել լավ տաքացրած ջեռոցի մեջ 170-200 C:

Շատ համեղ է ստացվում, եթե խմորի վրա, մինչ խճողակը քսելը բարակ շերտով կարագ քսել:
Մատուցել տաք վիճակում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.05.17) | Հեղինակ: liloart.blogspot.com W
Դիտումներ: 17629 | Տեգեր: բաղադրատոմսը, ճիշտ, տանը, պատրաստելու, Լահմաջո | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...