/Ամենաընթերցվող նյութերից - Կրծքի քաղցկեղի գլխավոր պատճառներն՝ ըստ բրիտանացի գիտնականների (Video) " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Կրծքի քաղցկեղի գլխավոր պատճառներն՝ ըստ բրիտանացի գիտնականների (Video)
 


 


   

Wellcome Trust Sanger ինստիտուտի բրիտանացի գիտնականներն ամբողջ աշխարհից հիվանդների ԴՆԹ-ների մի քանի հարյուր նմուշի ուսումնասիրության հիման վրա հայտնել են, որ իրենց հաջողվել է հավաքել գենետիկական գործոնների գործնականում ամբողջական պատկերը, որոնք նախորդում են կրծքի քաղցկեղին: Կատարված աշխատանքի արդյունքները հրապարակվել են   Nature եւ Nature Communications ամսագրերում:

Հետազոտողներն ուսումնասիրել են կաթնագեղձի քաղցկեղով  560 հիվանդի վնասված հյուսվածքները (այդ թվում նաեւ չորս տղամարդու) եւ հինգ նոր գեն են հայտնաբերել, որոնք կապված են այդ հիվանդության հետ: Նրանք ուսումնասիրել են այն մուտացիաները, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը եւ յուրաքանչյուր ուռուցքի այսպես կոչված մուտացիոն ստորագրությունը` ԴՆԹ-ի փոփոխման օրինաչափությունները, որոնք ի հայտ են գալիս բջիջների վնասման դեպքում, որոնք կուտակվում են կյանքի ընթացքում:  

 Գիտնականները նկատել են, որ այն կանայք, որոնք կրծքի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման առավել բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում, գենոմների ամբողջական պրոֆիլներ ունեն, որոնք խստորեն տարբերվում են իրարից եւ կաթնագեղձի քաղցկեղի այլ տեսակներից:  

Շարունակությունը՝ հոլովակում.





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (27.03.18)
Դիտումներ: 493 | Տեգեր: ԸՍՏ, (Video), պատճառներն՝, գիտնականների, կրծքի, Բրիտանացի, Գլխավոր, քաղցկեղի | - Վարկանիշ -: 0.0/0