/Ամենաընթերցվող նյութերից - Աղջիկը կույս է, բայց կույս չէ " />


Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Աղջիկը կույս է, բայց կույս չէ
 
 


   

Դեռահասության տարիներին աղջիկները հաճախ են միմյանց պատմում ամուսնական գիշերների և այն մասին, թե ինչպես կույս հարևանուհին ամուսնացավ, սակայն արյան հետքեր այդպես էլ չեղան: Այդ պատմություններում ճշմարտության մաս, սակայն, կա: Լինում է և նման անարդարություն. քեզ պահպանում ես սիրելիիդ համար, սակայն ստացվում է այնպես, որ առաջին գիշերը սավանի վրա ոչ մի արյան հետք չի լինում:

Գոյություն ունի մոտ 20 տեսակի կուսաթաղանթ, որոնք տարբերվում են հաստությամբ, դիրքով: Աղջիկը կարող է կուսությունը կորցնել ինչպես ցավի զգացողությամբ և արյան հետքերով, այնպես էլ առանց դրանց: Կարող է այնպես լինել, որ այն մեկ անգամից չի պատռվում, կուսությունից վերջնականորեն զրկվելու համար երբեմն մի քանի սեռական հարբերություն է անհրաժեշտ լինում, և հայտնի չէ, թե դրանցից որ մեկի ժամաակ արյուն կարող է լինել:

Բացի այդ, սավանի վրա արյան առկայությունը կախված է նաև տղամարդու առնանդամի չափերից. որքան մեծ է այն, այնքան ավելի հավանական է սավանի վրա կարմիր հետքերի առկայությունը: Կուսաթաղանթը նաև առանձգական է լինում:

Այն պատռվում է առանց արյան' անկախ որևէ գործոնից: Իսկ եթե աղջկա մոտ լինում է ամուր կուսաթաղանթ, այն կարող է այդպես էլ ամուր մնալ և անգամ հեռացվել վիրահատական միջամտությամբ, քանի որ տղամարդն իր ողջ եռանդով հանդերձ չի կարող այն հաղթահարել:

Կամ էլ այնպես է լինում, որ կինը կուսաթաղանթից ազատվում է միայն ծննդաբերության ժամանակ: Դասական կուսաթաղանթը բարակ թաղանթ է, 1-3 սանտիմետր խորությամբ: Այն հեշտությամբ հնարավոր է վնասել մաստուրբացիայի դեպքում, սակայն կուսությունից նման անհեթեթ կերպով զրկելու շանսերը մեծ չեն: Վերոնշյալից հետևում է, որ սավանի վրա հետքերից միայն չի կարելի դատել, ձեր սիրեցյալը կույս է, թե ոչ:

Բացի այդ, պետք է հիշել, որ առաջին ամուսնական գիշերն աղջկա համար հուզիչ և փոքչ-ինչ վախեցնող իրադարձություն է: Որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է ավելի ուշադիր ու քնքուշ լինել աղջկա նկատմամբ: Եվ մի դատեք նրա "մաքրության" մասին սավանի սպիտակությամբ:

Աղբյուրը




Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 16.11.16

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (16.11.16)
Դիտումներ: 4509 | Տեգեր: չէ, կույս, աղջիկը, բայց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...