Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


«Կուսությունը պահելու համար խուսափել եմ առողջ կյանքից, հետո ինչ-ինչ լուրջ պատճառներից ելնելով բաժանվեցինք․․․»․ Հարց սեքսոլոգին
 
 
Загрузка...





Հարց՝ Ունեմ խնդիր և ցանկանում եմ ձեր խորհուրդը լսել:
25 տարեկան եմ, ունեմ ընկեր,  ում շատ սիրում եմ և  սեռական կյանքով ապրում: Իր մոտ ամեն ինչ կարգին է, հաճախակի գրգռումներ և սերմնաժայթքում: Մինչև սեռական հարաբերություններին անցնելը, օրինակ երբ միասին պառկած ենք կամ օրինակ դրսում ենք ու ես ցանկանում եմ իրեն, հեշտոցում խոնավացում նկատվում է, իսկ բուն պրոցեսի ժամանակ հեշտոցը չորանում է, անցնում եմ ձեռնաշարժության, օգտագործում խոնավեցնող պարագաներ և ունենում միայն ծլիկային օրգազմ: Այս վիճակը շատ է կաշկանդում ինձ, մտածում եմ, որ նորից օրգազմի չեմ հասնի: Հիմա որոշել ենք որոշակի ժամանակով դադար տալ սեռական կյանքին, միգուցե օգնի: 
Խնդրում եմ ինձ խորհուրդ տալ` ինչ անել: Չեմ հասկանում հոգեբանական խնդիր է, թե ֆիզիոլոգիական: 
Մինչ այս ընկերոջս հետ շփումը 4 տարի շփվել եմ մի տղայի հետ, ում հետ սեռական նորմալ և առողջ կյանք չենք ունեցել, կուսությունը պահելու համար խուսափել եմ առողջ կյանքից, հետո ինչ-ինչ լուրջ պատճառներից ելնելով բաժանվեցինք, շատ ծանր սթրես էր բաժանումը` դավաճանություն, եղել է ծեծ- գրեթե 1 տարի անհամապատասխանություն ամեն առումով` հոգեկան դաշտում, անձնային լարված վիճակ, հետո բաժանում, որից հետո գրեթե 1 տարի դուրս չէի գալիս սթրեսից: Այս ընկերոջ հետ սկել եմ շփվել 2 տարի անց:
Մտածում եմ` միգուցե նախկին անհաջող փորձն էլ կարող է նպաստում է այս ամենին` ֆրիգիդություն:
Անչափ շնորհակալ եմ:


Պատասխան՝ Իհարկե անցյալի անցանկալի մտորումները,սեքսուալ բացասական էմոցիաները, հաճախ ալտերնատիվ սեռական կյանքի ձևերով ապրելը իրենց հետքն են թողնում սեքսուալ զգացողությունների և ենթագիտակցական հիշողության մեջ, սակայն պետք է գիտակցել որ դրանք անցողիկ են և հարմոնիկ ստեղծված սեռական մերձեցումները կշտկեն ամեն ինչ: Հեշտոցի խոնավացման և օրգազմին մի սպասեք՝ քանի որ դա ավելորդ լարվածություն է առաջացնում, և չէ որ ամբողջ ընթացքն է հաճելի և ոչ թէ միայն ավարտը: Այնուամենայնիվ կան միջոցներ, որոնց օգնությամբ դուք կարող եք ազատվել նախկին փորձից մնացած բացասական էմոցիաներից, որն էլ հավանաբար պատճառ է դարձել Ձեր սեռական դժվարությունների: Ուստի վերջինից ազատվելու և հետագա բարդություններից խուսափելու համար պետք է դիմել սեքսապաթոլոգի խորհրդատվության:

Հարգանքով՝

Բժիշկ սեքսապաթոլոգ՝ Սևադա Հակոբյան


 








<



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (28.04.17) | Հեղինակ: Sexology.am W
Դիտումներ: 16253 | Տեգեր: կուսությունը, կուսություն, կուսությունից | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...