RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Կնոջ արցունքները հզոր զենք են, սակայն դրանք պետք է կիրառվեն հնարավորինս հազվադեպ... Խորիմաստ 25 միտք ԿՈԿՈ ՇԱՆԵԼԻՑ
 


 


   

Կոկո Շանելն իր կյանքում շատ քիչ է ապրել երջանիկ պահեր, բայց երբեք չի կորցրել իր կանացի հմայքն ու գեղեցկությունը: Ավելին, նա կարողացել է նույնիսկ հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել՝ գնահատել կանանց արժանիքներն գեղեցկությունը:

1. 20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ տվել է բնությունը, 30 տարեկանում դեմք, որը կերտել է կյանքը, 50 տարեկանում դեմք, որին դուք արժանի եք:

2. Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրություններն, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով:

3. Կնոջ արցունքները հզոր զենք են, սակայն դրանք պետք է կիրառվեն հնարավորինս հազվադեպ: Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում:

4. Եթե կինը չի ցանկանում պատասխանել որևէ կոնկրետ հարցի, բավական է, որ նա բազմանշանակ ժպտա: Շատ հաճախ ժպիտն ավելի զորեղ է ներգործում:

5. Ձեռքերը աղջկա այցեքարտն են, վիզը՝ նրա անձնագիրը, իսկ կրծքերը՝ արտասահմանյան անձնագիրը:

6. Տղամարդկանց կապվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Սկզբից ևեթ սովորեցրեք տղամարդկանց փող ու ժամանակ ծախսել ձեզ վրա: Տղամարդիկ ավելի շատ գնահատում են այն, ինչ տալիս են, քան այն, ինչ իրենք ստանում են:

7. Կինն, ով կարողանում է դուր գալ, չի կարող անմասն մնալ բամբասանքներից: Սակայն դա այն դեպքում միայն, երբ պետք չէ հաշվի առնել հասարական կարծիքը: Գլուխը բարձր պահեք. լավ է լինել սեթևեթող, քան բամբասող:

8. Սիրո համար վճարում ես հետաձգված, և ցավոք հիմնականում, երբ ամեն ինչ արդեն վերջացել է:

9. Կան մարդիկ, ովքեր փող ունեն, իսկ կան նաև հարուստ մարդիկ:

10. Եթե կինը ցանկանում է գեղեցիկ լինել ցանկացած պատահական հանդիպումների ժամանակ, նա պետք է սովորի գեղեցիկ լինել միշտ. անգամ աղբը թափելուց նա հաճելի տեսք պետք է ունենա. կդառնա սովորություն, կդառնա նաև ճակատագիր:

11. Չգիտեմ ինչու են կանայք պահանջում այն ամենը, ինչ ունեն տղամարդիկ: Չէ որ, բոլոր մնացածի մեջ, կանայք ունեն տղամարդկանց:

12. Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին: Այ ես ձեր մասին բացարձակապես չեմ մտածում:

13. Փողի նկատմամբ կնոջ վերաբերմունքը պետք է լինի թեթև: Եթե նա ունի փող, պետք է սովորի այն ծախսել, իսկ եթե չունի, չպետք է տխրի:

14. Անհնար է կրել շատ թանկարժեք զարդեր, եթե շուրջդ չկան կանայք ` կրող դրանց պատենտները:

15. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից:

16. Կա ժամանակ աշխատանքի համար և կա ժամանակ սիրո համար: ՈՒրիշ բանի համար ժամանակ չի մնում:

17. Եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի խանգարեք նրանց աճել:

18. Եթե ձեզ ապշեցրել է ինչ-որ կնոջ գեղեցկություն, բայց դուք չեք կարողանում հիշել, թե ինչ էր նա ինչ էր հագել, ուրեմն նա կատարյալ էր հագնվել:

19. Ասում են, որ կանայք հագնվում են կանանց համար, որ նրանց ոգևորում է մրցակցության ոգին: Դա ճիշտ է: Բայց եթե աշխարհում այլևս չմնային տղամարդիկ, նրանք կդադարեին հագնվել:

20. Լինել միշտ նորաձև հնարավոր չէ: Ես ուզում եմ ստեղծել դասականը:

21. Ես սիրում եմ, երբ նորաձությունը դուրս է գալիս փողոց, բայց թույլ չեմ տալիս, որ այն այնտեղից գա:

22. Սեն Լորենը հիասքանչ ճաշակ ունի: Որքան շատ է նա ինձ կրկնորինակում, այնքան լավ ճաշակ է հայտնաբերում:

23. Ոչ ոք ինձ ոչինչ չի սովորեցրել: Ես ամեն ինչ սովորել եմ ինքնուրույն, միայնակ:

24. Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել:

25. Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելու մեջ է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.03.18)
Դիտումներ: 1001 | Տեգեր: զենք, հնարավորինս, պետք, Են, արցունքները, սակայն, կիրառվեն, դրանք, հզոր, Կնոջ | - Վարկանիշ -: 0.0/0