Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ձվարանի կիստայի խնդրի մասին կարող են վկայել այս 9 ախտանշանները...
 
 


   Med.tert.am

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը կանանց մոտ շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է ձվարանների բազմաթիվ տարբեր չափերի կիստաներ: Որպես կանոն դրանք լուրջ վնասներ չեն հասցնում, սակայն խորացման դեպքում կարող են առաջացնել անպտղություն, ճաղատություն, ճարպակալում ու սեբորեա: Սա է պատճառը, որ հիվանդությունը հարկավոր է շատ շուտ հայտնաբերել ու բուժել:
 

Կիստաների առաջացման ախտանշանները
 

1. Միզազատության փոփոխություններ
 
Սրանց շարքին են դասվում հաճախակի՝ ընդհուպ մինչև անկառավարելի միզելու ցանկությունը և այրոցը:
 


2. Անոմալ արյունահոսություն
 

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում խանգարվում է դաշտանային ցիկլը և կարող են լինել նաև «արտահերթ» արյունահոսություններ:
 


3. Ցավ սեռական ակտի ժամանակ
 
Սեռական ակտի ժամանակ նկատվող ցավը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև հեշտոցային վարակներով ու բորբոքումներով, սակայն եթե այս ախտանշանները դառնում են մշտական, ապա խնդիրն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի լուրջ է:
 


4. Սրտխառնոց
 
Կանանց մոտ սրտխառնոց առաջանում է ոչ միայն հղիության ընթացքում: Այն կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ խանգարումներով, որոնք էլ հանգեցնում են կիստաների առաջացման:
 


5. Բորբոքումներ որովայնի հատվածում
 
Ցավի ֆոնի վրա առաջացած փքվածությունն ու բորբոքային գործընթացները, որոնք առաջացել են կտրուկ և չեն անցնում մի քանի օր շարունակ, նույնպես բավական լուրջ նշան են:
 


6. Գոտկատեղի ցավեր
 
Սա ձվարաններ պոլիկիստոզային համախտանիշի երկրորդական ախտանշան է, որը հարկավոր է դիտարկել մյուսների հետ միասին: Սակայն ամեն դեպքում հարկավոր է չկորցնել զգոնությունը:
 


7. Քաշի կտրուկ փոփոխություններ
 
Եթե քաշը կտրուկ ավելացել է կամ նվազել, մինչդեռ սննդակարգն ու ապրելակերպը չեն փոխվել, ապա անհրաժեշտ անպայման դիմել էնդոկրինոլոգի:
 


8. Մշտական հոգնածություն
 
Սա ևս մի կողմնակի ախտանշան է, որը կարող է առաջանալ բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Այն ձվարանների կիստաների առաջացման հստակ նշան չէ, սակայն ուշադրություն միևնույն է պետք է դարձնել:
 


9. Ցավ աճուկային հատվածում
 
Աճուկային հատվածի ցավը ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի կարևոր ախտանշաններից մեկն է: Եթե դա նկատվում է ոչ միայն դաշտանի ժամանակ, ապա հարկավոր է դիմել բժշկի:
 
Հարկ է նաև նշել, որ առանց բժշկի հետ խորհրդակցելու ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի, սակայն կան որոշ բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի ժամանակ:
 
Դրանցից են.
 
1.   մատուտակի (солодка) արմատը, 
2.   խատուտիկը:

 
Նյութի աղբյուրը՝ marketium.ru














Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 08.05.17 | Հեղինակ: Med.tert.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.05.17) | Հեղինակ: Med.tert.am
Դիտումներ: 10020 | Տեգեր: կիստայի, Այս, Են, մասին, Ձվարանի, խնդրի, վկայել, ախըանշանները..., կարող | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...