Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Կինը կենակցել է 2 եղբայրների հետ՝ վրեժից դրդված
 
 
Загрузка...


Եղեգնաձորի ոստիկանության բաժին ներկայացած կինը ոստիկաններին պատմել էր, որ երկու եղբայրներ, իր կամքին հակառակ, խմբակային սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:

Սակայն այս մեղադրանքն ավելի ուշ հենց կնոջ դեմ է շրջվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ սուտ մատնության համար:

Այս դեպքում, սակայն, «սուտ» բնորոշումը կարելի է զուտ պայմանական կիրառել, քանի որ պարզվել է, որ կինը, իրոք, կենակցել է երկուսի հետ էլ, բայց ոչ թե միաժամանակ, այլ` առանձին-առանձին:

Տևական ժամանակ հանդիպելուց և սեռական հարաբերություններ ունենալուց նրանցից մեկի հետ, կինը չի կարողացել համակերպվել այն փաստի հետ, որ տղամարդը որոշել է խզել իր հետ կապերը` ընտանեկան խնդիրներից խուսափելու համար:

Նրա հետ հարաբերությունները շարունակելու նպատակով կինը դիմել է նրա հորեղբոր որդուն` խնդրելով միջնորդել ու հաշտեցնել իրենց, բայց վերջինը հրաժարվել է:

Այս անգամ կինն այլ առաջարկ է արել նրան, որից տղամարդը չի կարողացել հրաժարվել: Հրավիրելով երկու եղբայրներին իրենց գյուղում գտնվող ինչ-որ տնակ՝ կինը եղբայրներից յուրաքանչյուրի հետ մեկական անգամ սեռական հարաբերություն է ունեցել:

Իսկ դրանից հետո, որոշելով վրեժ լուծել երկուսից էլ, գնացել է ոստիկանություն և հայտնել, թե նրանք սպառնալիքների ազդեցության տակ խմբով իրեն բռնաբարել և իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել: Հետաքրքիրն այն է, որ հետագայում՝ նախաքննության ընթացքում կինը մտքափոխվել է եւ գրավոր դիմում ներկայացրել քննչական բաժնի պետին՝ այն մասին, որ եղբայրներն իր հետ սեռական հարաբերություն են ունեցել իր համաձայնությամբ և ոչ թե իր կամքին հակառակ, և որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել՝ խնդրելով  պատասխանատվության ենթարկել իրեն՝ սուտ մատնության համար։

Կինը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, սակայն պատժիը նրա  նկատմամբ պայմանականորեն չի կիրառվել. դատարանը սահմանել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Pastinfo.am


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.12.16)
Դիտումներ: 2217 | Տեգեր: վրեժից, դրդված, հետ՝, եղբայրների, կենակցել, Կինը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...