Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հարց գինեկոլոգին. Ո՞ր դեպքում է կեսարյան հատման անհրաժեշտություն առաջանում
 
 


   

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը: Որպեսզի կասկածներ չառաջանան, վիրահատության համար տալ համաձայնություն, թե ոչ, բավական է համոզվել, որ ձեզ մոտ բացարձակ ցուցումներ կա՞ն կեսարյան հատման համար: Եթե վիրահատությունը նշանակված է ներքոհիշյալ պատճառներով, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունը բացառվում է և, ծննդաբերող կնոջ մոտ ու երեխայի կյանքին իրական վտանգ է սպառնում, այսինքն, նշանակում է, որ կեսարյան հատումն անհրաժեշտ է: Վիրահատական միջամտության հիմնական բացարձակ ցուցումն արգանդի պատռվածքի վտանգն է: Դա կարող է լինել անցկացրած վիրահատություններից հետո արգանդի սպիների կրճատման (այն որոշվում է ՈՒՁՀ-ի օգնությամբ) կամ չլավացած սպիների դեպքում: Արգանդի նման վիճակի հետևանք կարող են դառնալ նաև բազմաթիվ ծննդաբերությունները: Եվս մեկ բացարձակ ցուցում է համարվում նեղ կոնքը, որի դեպքում պտուղը չի կարողանում ծննդաբերական ուղիներով անցնել: Ախտորոշումը դրվում է ՈՒՁՀ-ի օգնությամբ' դասակարգված աղյուսակին համապատասխան:

Հաջորդ ցուցումը պտղի անցման արգելակման առկայությունն է: Եթե կնոջ մոտ կա արգանդի միոմա, ձվարանների ուռուցք կամ կոնքի ոսկրերի ձևախախտում, ապա այս գործոններից յուրաքանչյուրն արգելակում է երեխայի ծնվելուն և պահանջում է վիրահատական միջամտություն:

Բացարձակ ցուցում է համարվում նաև ընկերքի շերտազատումը կամ դրա ամրացումը արգանդի վզիկին: Դրանք էլ հենց փակում են ծննդաբերական ուղիները և կարող են առատ արյունահոսություն հրահրել: Այս պաթոլոգիան ախտորոշվում է հղիության յուրաքանչյուր փուլում, դրա համար նշանակվում է պլանային կեսարյան հատում' հղիության 38-րդ շաբաթում: Ընկերքի վաղաժամ շերտազատումը հանգեցնում է արյունոտ արտադրության դրսևորման, այդ դեպքում անհապաղ վիրահատություն է կատարվում:

Պլանային կեսարյան հատում կատարվում է նաև պտղի քրոնիկական հիպոկսիայի, դեպքում, որը հրահրվել է մոր մոտ առկա գեստոզով:

Բացարձակ ցուցումներից բացի, գոյություն ունեն նաև հարաբերական և զուգակցված ցուցումներ, երբ բնական ճանապարհով ծննդաբերել հնարավոր է, սակայն մոր և մանկան կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Դա կարող է լինել շաքարային դիաբետը, աչքի, երիկամների և այլ հիվանդությունները, որոնք ծննդաբերության դեպքում կարող են սրանալ և մոր մոտ առողջական խնդիրներ հրահրել:

Գեստոզը մոր և մանկան մոտ հանգեցնում է լուրջ բարդությունների: Թույլ ծննդաբերական գործունեությունը, դեղորայքային միջամտության արդյունքի բացակայության դեպքում, նույնպես պատճառ է հանդիսանում անհապաղ վիրահատության: Կլինիկորեն նեղ կոնքը կամ ուշացած առաջին ծնունդները (35 տարեկանից հետո), մոր մոտ առկա պաթոլոգիաների դեպքում նույնպես կեսարյան հատման ցուցում են դառնում: Ընկերքի կոնքային կամ հորիզոնական դիրքը կամ չափից ավելի մեծ քաշը վիրահատական միջամտության հարաբերական ցուցում են հանդիսանում: Երկու և ավելի գործոնների զուգակցումը (օրինակ, 30-ամյա ծննդաբերողի մոտ արգանդի վրա սպիների առակայություն, նեղ կոնք, պտղի մեծ քաշ և այլն) ևս պատճառ են դառնում կեսարյան հատման: Ծննդաբերության գործընթացում կարող են նաև առաջանալ կամ բացահայտվել բարդություններ, որոնք էլ կհանգեցնեն անհապաղ վիրահատական միջամտության' մոր և պտղի կյանքը փրկելու համար:

Եթե կեսարյան հատման բացարձակ ցուցումներ կան, ապա վիրահատությունն անցկացվում է նույնիսկ հակացուցումների առկայության դեպքում: Ինֆեկցիաների մնացած դեպքերում, անհասությունը, պտղի զարգացման արատները կամ պտղի մահը կարող են վիրահատական միջամտության հակացուցումներ դառնալ:

Բոլոր դեպքերում հղի կինը պետք է տեղյակ լինի, որ կեսարյան հատումն անցկացվում է միայն ցուցումների առկայության դեպքում, երբ ֆիզիոլոգիական ծննդաբերությունն անհնար է և վտանգավոր մոր ու պտղի առողջության համար: Դրա հետ մեկտեղ, կինը (կամ նրա հարազատները) պետք է գրավոր համաձայնություն տան վիրահատության համար: Նման վիրահատություններն անցկացնում են բարձրակարգ վիրաբույժները, հատուկ սարքավորումնեով հագեցած վիրահատարաններում:

Վիրահատությունից հետո, վերականգնողական ժամանակաշրջանում հակացուցված են ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունները, լոգանքների ընդունումը և սեռական հարաբերությունները: Իսկ կրծքով կերակրելն, ընդհակառակը, կօգնի մորն ու երեխային ավելի արագ վերականգնվել սթրեսից հետո: Եթե, նույնիսկ առաջին ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման օգնությամբ, մեծ է հանավանականությունը, որ երկրորդ հղիության դեպքում ցուցումներ չեն լինի և, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել:

Dr. Pavel Sotskiy, Ֆեյսբուք:


 





Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 16.12.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (16.12.16)
Դիտումներ: 3237 | Տեգեր: դեպքում, կեսարյան, հատման, գինեկոլոգին., հարց, առաջանում, ո՞ր, անհրաժեշտություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...