Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ասում են՝ «Կեսարյանով ծնված» երեխաները... Սխալ կարծրատիպեր, որոնք տարածված են
 
 


   BlogNews.am

Կեսարյան հատում՝ վիրահատություն, որի ընթացքում նորածինը մոր մարմնից առանձնանում է արգանդի վրա արված կտրվածքի միջոցով: Շատ հաճախ այսպիսի ծննդաբերությունները արհեստական են անվանում, քանի որ ծննդկանին բժիշկներն են վիրահատական միջամտությամբ օգնում լույս աշխարհ բերել երեխային:
 

Որոշ դեպքերում այս վիրահատությունը միակ ելքն է լինում մոր և երեխայի անվտանգության համար, սակայն լինում են և դեպքեր, երբ կինն ինքն է ցանկանում կեսարյան հատման միջոցով ծննդալուծվել՝ ծննդաբերական ցավերից խուսափելու համար: Վտանգավո՞ր է այն մանկիկի կյանքի և առողջության համար, կարծիքները տարբեր են, և զարմանալի չէ, որ արդեն վաղուց այս թեմայի շուրջ հասարակության մեջ տարբեր միֆեր են պտտվում: Ահա այդ միֆերից 5 ամենատարածվածները:


1. Կեսարյանով ծնվածները՝ գերակտիվ  երեխաներ

Հարկ է նշել, որ դա կարող է այդպես լինել, սակայն ոչ բոլոր դեպքերում: Ավելին՝ կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաների մոտ ցրվածությունը կամ հակառակը՝ գերակտիվությունը ավելի հաճախ է լինում, քան բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ: Սակայն միշտ չէ, որ դա տեղի է ունենում: Նախ՝ այս խնդիրները կարող են և չլինել, և երկրորդ՝ եթե երեխան գերակտիվ է, ապա ճիշտ խնամքի ու բուժման արդյունքում այս խնդիրը կարելի է լուծել:


2. Կեսարյանով ծնված երեխաներին պետք են զարգացնող հատուկ ծրագրեր

Մեծամասամբ այդպիսի երեխաները նորմալ են զարգանում: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք ծնվել են վիրահատական ճանապարհով, բժիշկները պետք է ավելի աչալուրջ լինեն, և հենց դրա համար է, որ կեսարյանով ծնված երեխաների մեծ մասը նյարդաբանի մոտ պարտադիր հաշվառման է լինում, սակայն դա ընդամենը ապահովության համար է արվում: Որպես կանոն, եթե երեխան զարգացման մեջ հապաղում է, դրան նպաստում են մի քանի հանգամանքներ, և ոչ թե միայն նրա՝ կեսարյան հատումով ծնված լինելու փաստը:


3. Կեսարյանով ծնված երեխաները հետ են մնում ֆիզիկական զարգացման մեջ

 

Այս դեպքում ֆիզիկական զարգացման հապաղման կարող է բերել մի քանի գործոն՝ երեխայի առաջին ճիչն է ուշանում, պտղաջրեր է կուլ տալիս, կեսարյան հատում կատարելու պատճառով կնոջ թմրաքնի /наркоз/ բացասական ազդեցությունը երեխայի նյարդային համակարգի վրա: Իրականում, այս ամենը դեռ չի նշանակում, որ երեխան հետ կմնա զարգացման մեջ: Կլինի դա, թե ոչ, կախված է նրանից, թե արդյոք պլանայի՞ն է եղել կեսարյան հատումը, թե՞ անհետաձգելի՝ օրգանիզմի համար միանգամայն անսպասելի պահին:


4. Կեսարյանով ծնված երեխաները շատ են լացում

Բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ երեխան մեծ սթրես է տանում, ինչը խթանում է մի շարք հորմոնների ու նյարդա-ֆիզիկական պրոցեսների ակտիվացմանը: Այս ամենը երեխայի հոգեբանությունը դարձնում է ավելի ամուր ու ադապտացվող այն դեպքում, երբ կեսարյան հատումով ծնվածները նման սթրես չեն տանում և ըստ այդմ էլ՝ նրանց նյարդային համակարգը  «ընկճված»  կամ հակառակը՝ չբալանսավորված-ակտիվ է: Սա կարող է խնդիրներ առաջացնել, բայց կարող է և ոչ մի խնդիր չլինել:


5. Վիրահատությունից հետո մայրիկի մոտ կարող է կաթ չառաջանալ  

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կեսարյանով ծնված երեխաների մոտ գլխուղեղի աշխատանքը կարգավորվում է ծնվելուց 9-10 օր անց այն դեպքում, երբ բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ դա տեղի է ունենում հենց առաջին օրը: Կեսարյանից հետո ծննդկանների մոտ հաճախ խախտվում է կաթնարտադրության պրոցեսը, և կաթ իսկապես չի արտադրվում: Նաև հավանականություն կա, որ անգամ կաթի առկայության դեպքում երեխային կրծքով կերակրելն արգելվում է, որովհետև մորը հակաբիոտիկներ են նշանակված, որոնք հակացուցված են երեխային: Կրծքի կաթը հրաշալի սնունդ է երեխայի համար, և իսկապես հրաշալի է, երբ մայրը կարողանում է կերակրել իր բալիկին կրծքի կաթով:

 

Անկախ նրանից՝ կինը ծննդաբերում է բնական, թե կեսարյան ճանապարհով, ամենակարևորը պրոֆեսիոնալ ու փորձառու բժիշկ ունենալն է, և սեփական ու նաև նոր ծնված փոքրիկի կյանքի մասին հոգ տանելու կնոջ հոգեբանական ու տեսական պատրաստվածությունը: Առողջ ու անհոգ մանկություն բոլոր մանկիկներին:









 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: BlogNews.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: BlogNews.am
Դիտումներ: 671 | Տեգեր: ծնված», են՝, Են, երեխաները..., տարածված, որոնք, սխալ, «Կեսարյանով, կարծրատիպեր, ասում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...