Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Կցանկանամ, որ Ազատիս նման լինի. ապրիլյան պատերազմին զոհվածի մայրը 10 տարի երեխա չունենալուց հետո է փոքրիկին ծննդաբերել
 
 
Загрузка...


Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Ազատ Սիմոնյանի 41-ամյա մայրը՝Վեհանուշ Ենոքյանը, կրկին որդի է ունեցել, անունն Արթուր է դրել: Նա Tert.am-ի զրույցում պատմեց, որ հղիության լուրն իր համար անակնկալ է եղել, սակայն ընտանիքի բոլոր անդամները քաջալերել են իրեն:

«Բոլորն էլ ցանկանում էին, որ Ազատիցս հետո մայրանամ, բայց ես չէի մտածում, որովհետև 10 տարի չէի հղիացել: Ամուսինս շատ ուրախացավ»,- ասաց նա:

Տիկին Վարդանուշն ավագ ու կրտսեր որդիների միջև համեմատություն է անցկացնում ու նկատում՝ Ազատն ավելի շիկահեր էր: Նա հույս ունի, որ փոքրիկ Արթուրն ապագայում Ազատին կնմանվի:

«Կցանկանամ, որ Ազատիս նման լինի, բայց դժվար, թե նման լինի, Ազատս ուրիշ էր: Ազատս խելացի ու շատ շնորհքով էր, շատ խելացի էր Ազատս»,- շարունակեց մայրը:

Փոքրիկ Արթուրի ծնունդը նվեր է եղել քրոջը՝18-ամյա Ջեմմա Սիմոնյանին՝ Արթուրը նրա ծննդյան օրն է ծնվել. «Շատ ուրախացան, քույրերն ասում էին՝ դու ունեցիր, մենք կպահենք: Ես թոռնիկ էլ ունեմ՝ աղջիկս ամուսնացած է, թոռնիկս շատ նման է Ազատիս, որ քայլում է, թվում է, թե Ազատս է տանը քայլում»:

Փոքրիկ Արթուրի ծննդյան օրը հերթապահած բժիշկը՝ Կանանց կոնսուլտացիայի  մանկաբարձ-գինեկոլոգ Հայկուշ Դավթյանը պատմեց, որ ծնունդ ընդունելու ժամանակ ապրիլյան պատերազմին մասնակցածներից շատերի ծնողներն են եկել Վեհանուշին քաջալերելու:

«Վեհանուշի հղիությունը լավ է անցել, սակայն նա կարող էր նաև բնական ճանապարհով ծննդաբերել: Որքան էլ մենք զրուցեցինք նրա հետ, միևնույն է, Վեհանուշն ասում էր, որ հոգեբանորեն պատրաստ չէ բնական ճանապարհով երեխա ունենալուն»,- ասաց Դավթյանը:


Մանրամասները՝ տեսանյութում:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.08.17) | Հեղինակ: tert.am W
Դիտումներ: 1965 | Տեգեր: Կցանկանամ, մայրը, Ազատիս, պատերազմին, նման, 10, ապրիլյան, որ, լինի., զոհվածի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...