Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Կաթնաշոռի օգտակար ու վնասակար հատկությունները. փաստեր և «միֆեր»
 
 
Загрузка...


Կաթնաշոռը շատ դիետաների հիմնական բաղադրիչներից է: Այն չափազանց օգտակար մթերք է և հենց այդ պատճառով էլ բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս հնրավարինս շատ կաթնաշոռ ուտել: Սակայն երբեմն դրա օգտակարության մասին կարծիքը խիստ չափազանցված է լինում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնաշոռի մասին որոշ փաստեր ու «միֆեր»:

 

Կաթնաշոռը սպիտակուցի հիանալի աղբյուր է

ՃԻՇՏ Է. կաթնաշոռն անվանվում է «սպիտակ ոսկի»: Նրա բաղադրությունն իսկապես բացառիկ է: Այն սպիտակուցների շատ կարևոր աղբյուր է և միևնույն ժամանակ ունի համենատաբար ցածր կալորիականություն: Նրա մեջ պարունակվող կազեինը շատ օգտակար ու կարևոր տարր է՝ լյարդի բջիջները պաշտպանելու համար: Բացի այդ, այն նաև ազդում է մարդու աճի վրա և նպաստում գլխուղեղի ակտիվացմանը:


Փափուկ կաթնաշոռը պինդից տարբերվում  է միայն ջրի քանակությամբ

ՍՈՒՏ Է. թանձրությունը կախված է կաթնաշոռի այս կամ այն տեսակից: Պինդ կաթնաշոռը ստացվում է թթվեցրած կաթից, որը պարունակում է կաթնաթթու, իսկ փափուկի պատրաստման ընթացքում օգտագործում են շրդանային մակարդ, ուստի այն լինում է «հեղուկ» վիճակի:


Արագ նիհարելու համար հարկավոր է ուտել միայն անյուղ կաթնաշոռ

ՍՈՒՏ Է. դիետան միայն ավելորդ կիլոգրամներից ազատվելը չէ: Այն ենթադրում է առողջ ապրելակերպ և լիարժեք սնունդ՝ հագեցած բոլոր անհրաժեշտ նյութերով: Միայն կաթնաշոռ ուտելով՝ մարդը չի ստանա անհրաժեշտ բոլոր հանքանյութերը, ածխաջրերն ու ճարպերը, ուստի ավելորդ կիլոգրամների հետ մեկտեղ, կկորցնի նաև առողջությունը:


Որքան երկար է կաթնաշոռի պահպանման ժամկետը, այնքան անորակ է այն

ՃԻՇՏ Է. այսօր խանութներում կարելի է գտնել բավական երկար պահպանման ժամկետով կաթնաշոռ, սակայն նման հնարավորության համար կաթնաշոռը բավական երկար ժամանակ ենթարկվում է ջերմային մշակման: Կաթնաշոռը, ինչպես և ցանկացած այլ կաթնամթերք, օգտակար բակտերիաներով հարուստ կենդանի մթերք է և բարձր ջերմաստիճանում կորցնում է այդ օգտակար հատկությունները:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.10.16)
Դիտումներ: 2153 | Տեգեր: օգտակար, վնասակար, Կաթնաշոռի, Ու, «միֆեր», հատկությունները., ՓԱՍՏԵՐ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...