RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Կարո՞ղ է պատվաստումը մահվան պատճառ դառնալ. պատվաստման արդյունքներն ու հետևանքները
 


 


   yerkir.am

Նախորդ շաբաթ երկու նորածին մահացավ, երկուսն էլ` 5 ամսական: Ուշագրավն այն է, որ երկու դեպքում էլ մահը կապում էին պատվաստման հետ: Երկու երեխաների մոտ էլ նախնական ախտորոշմամբ հայտնաբերվել է սրտային անբավարարություն, ինչպես նաև սուր միոկարդիտ, մեկի մոտ նաև` էնտերովիրուս /դեպքերի մասին անդրադարձն այստեղ և այստեղ/: Ի դեպ, ապացուցողական բժշկության մեջ պատվաստումից սուր միոկարդիտի հայտնաբերման դեպքեր չեն գրանցվել:

Թե որքանո՞վ է հնարավոր, որպեսզի պատվաստումը դառնա մահվան պատճառ, նաև` պատվաստվել-չպատվաստվելն ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ, Yerkir.am-ը զրուցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ:

-Հայաստանում քանի՞ հիվանդության դեմ են պատվաստումներ իրականացվում, և ո՞ր խմբերի համար են դրանք անվճար:

- Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով 18 հիվանդության դեմ իրականացվում է 15 պատվաստում՝ տուբերկուլոզի, վիրուսային հեպատիտ Բ-ի, կապույտ հազի, դիֆտերիայի, փայտացման, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի և այլ հիվանդությունների դեմ… Ունենք պատվաստումներ, որոնք իրականացվում են համաճարակաբանական ցուցումով ռիսկի խմբերի շրջանում՝ գրիպի և կատաղության դեմ: Ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներն անվճար են ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների ու նախազորակոչային և զորակոչային տարիքի մարդկանց համար: Երեխաները ստանում են պատվաստումներ 1, 6 և 16 տարեկանում, որից հետո յուրաքանչյուր 10 տարին մեկ մեծահասակներն ունեն պատվաստում դիֆտերիայի և փայտացման դեմ: Բացի այդ՝ ռիսկի խմբերի շրջանակում նույնպես իրականացվում են պատվաստումներ՝ հեպատիտ Բ-ի, սեզոնային գրիպի, կատաղության դեմ:

-Պատվաստանյութերի վերաբերյալ լայն տարածում ունի այն կարծիքը, որ դրանք պետք է լինեն ժամկետանց կամ օգնության կարգով Հայաստանին տրված: Որքանո՞վ են այս տեղեկությունները հավաստի, և  մինչև բնակչին հասնելը պատվաստանյութը ստուգման ի՞նչ ճանապարհ է անցնում:

-Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստանյութերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունեցող պատվաստանյութեր են: Նախաորակում ունեցող` նշանակում է նորմալ որակ ունեցող, այսինքն՝ այն արտադրողից մինչև հասնում է բնակչին, պահվում է համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում: Դրա համար հանրապետությունը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ սկսած ազգային պահեստից, որտեղ կա համապատասխան ծավալի սառնարան, նաև բժշկական կազմակերպություններում կան պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառնարաններ, որտեղ ջերմաստիճանը հստակ վերահսկվում է: Բացի այդ՝ կան ջերմաստիճանի մշտադիտարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ոչ միայն տվյալ պահին ֆիքսել ջերմաստիճանը, այլև հետ գնալ ժամանակի մեջ և տեսնել՝ ինչ պայմաններում է պահվել պատվաստանյութը՝ մինչև 2 ամսվա կտրվածքով: Հանրապետություն են ներկրվում պիտանելիության երկար ժամկետով պատվաստանյութեր, և յուրաքանչյուր այցելու պատվաստվելուց առաջ կարող է նայել պատվաստանյութի և՛ պիտանելիության ժամկետը, և՛ արտադրող երկիրը:

-Կարո՞ղ ենք ասել, որ բացառվում է ժամկետանց պատվաստանյութերի կիրառումը:

-Միանշանակ, քանի որ ժամկետանց պատվաստանյութերը խոտանվում են: Սա հստակ սահմանված ընթացակարգ է, և յուրաքանչյուր ծնող իր բալիկին պատվաստելուց առաջ կարող է սրվակի վրա տեսնել պիտանելիության ժամկետը:

-Վերջին շրջանում մանկական մահացության դեպքեր եղան, որոնց պատճառը կապում էին պատվաստումների հետ: Ճիշտ է, դեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի չեն, բայց նախնական տվյալները կան, և ըստ այդմ՝ որքանո՞վ են դրանք առնչվում պատվաստանյութերի հետ:

-Երկու երեխայի մահվան հետ պատվաստումները կապ չունեն: Տեսեք՝ նրանց մոտ ախտորոշվել է սուր միոկարդիտ, սրտանոթային անբավարարություն, նրանցից մեկի մոտ՝  էնտերովիրուսային վարակ: Կլինիկական արտահայտություններով` երկու դեպքն էլ նման են իրար: Սուր միոկարդիտների պատճառագիտության մեջ էնտերովիրուսային վարակն առաջին տեղն է գրավում: Բացի այդ՝ կա վիճակագրություն, համաձայն որի՝ պատվաստումներից հետո չի առաջանում սուր միոկարդիտ: Յուրաքանչյուրը կարող է նայել պատվաստանյութին կից հրահանգը և տեսնել, որ հետպատվաստումային ռեակցիաների մեջ սրտանոթային համակարգի ախտահարումները նշված չեն:

-Իսկ որո՞նք են հետպատվաստումային ռեակցիաները:

-Ամենահաճախ հանդիպողը ջերմության բարձրացումն է, որը կարող է տևել ամենաշատը 48 ժամ, և եթե պատվաստումից հետո երկու օրից ավելի է ջերմային ռեակցիան, պետք է պատճառը փնտրել ու այն չկապել պատվաստման հետ: Այսինքն՝ եթե երկարատև է ջերմությունը, ուրեմն ինչ-որ խնդիր կա. երբեմն գործ ունենք նաև վարակի հետ: Բացի այդ՝ պատվաստումից հետո կարող է լինել ներարկման տեղի ցավոտություն, կարմրություն, որոնք անցողիկ են, հատուկ բուժում չեն պահանջում և 1-2 օրվա ընթացքում անցնում են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: yerkir.am
Դիտումներ: 645 | Տեգեր: պատվաստման, պատվաստումը, դառնալ., Ու, հետևանքները, մահվան, արդյունքներն, կարո՞ղ, պատճառ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |