Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Կարեն Կարապետյանն իջավ մեքենայից` անակնկալ մատուցելով իր անվտանգության ծառայությանը (Տեսանյութ)
 
 
Загрузка...


Վարչապետ Կարեն Կարապետյանն անակնկալ իջավ մեքենայից, երբ նրան մոտեցավ մի տարեց կին` խնդրելով օգնել:

Վարչապետը, որը դուրս էր եկել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովից եւ արդեն նստել իր ծառայողական ավտոմեքենան, իր անվտանգության աշխատակիցների համար նույնիսկ անակնկալ իջավ մեքենայից ու շրջանցելով ավտոմեքենան՝ մոտեցավ լաց լինող տիկնոջը, որը հասցրեց նամակ հանձնել Կարեն Կարապետյանին, շնորհավորել եւ ասել, որ անտուն է, ապրելու տեղ չունի:

Վարչապետը լսեց, գրկեց տարեց կնոջն ու ասաց` «Շատ լավ»:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ խնդրով դիմեց վարչապետին, Սվետա Դավթյան անունով ներկայացած կինն ասաց, որ Գավառից են եւ նրան անհանգստացնում են Գավառի ոստիկանները. «Տունս վթարային է, տուն ու տեղս թալանել են, քույրս մահացել է, մնացել ենք մայր ու աղջիկ` քուչեքը մնացած: Ապրելու տեղ չունենք, շոր չունենք, ամեն ինչս թալանել են, թողել են զրոյի վրա: Մոտեցանք վարչապետին, որ մեզ օգնի, տեր կանգնի, թե չէ` մեզ էլ կոչնչացնեն»:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.10.16) | Հեղինակ: Aravot Daily W
Դիտումներ: 2900 | Տեգեր: մեքենայից, Կարապետյանն, (տեսանյութ), ծառայությանը, անվտանգության, անակնկալ, իջավ, մատուցելով, իր, Կարեն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...