Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Կանայք այս թեման համարում են ամոթալի, բայց... (տղաների մուտքն արգելվում է)
 
 
Загрузка...


Նարինե Ներսիսյան


Հայտնի է այն փաստը, որ մեծ թվով կանայք դիմում եմ սեռական ինքնաբավարարման: Եթե հաշվի առնենք, որ կնոջ սեքսուալության հիմնասյունը վերարտադրման նպատակով տղամարդուն գրավելու և ներթափանցման ենթարկվելու ձգտումն է, ապա ինքնաբավարարումը, որը չի ծառայում վերարտադրմանը, կարող է դիտարկվել իբրև հավելյալ բաղադրիչ, որը համալրում է կնոջ սեքսուալությունը: Ո՞րն է այդ հավելյալ նշանակությունը:

Ժամանակակից սեռագիտության հավաստի փաստերը վկայում են, որ կանայք` ի տարբերություն տղամարդկանց, տարբերվում են սեռական հաճույքին էական կարևորություն տալու իրենց մոտեցմամբ:  ՈՒրեմն կարելի է կասկածի տակ առնել այն ենթադրությունը, որ  կանանց ինքնաբավարարումից ստացված հաճույքը տղամարդկանց պես էռոտիկ զգայունության և հեշտանքի վերապրումն է, թեև չի բացառվում նաև այս տարբերակը:  

Երբ կինը պարզում է, որ ինքնուրույն կարող է հասնել հաճույքի և հեշտանքի, երբ գիտի, որ ինքն է խաղի հեղինակը և գործում են իր իսկ սահմանած խաղի կանոնները, ապրում է մի տեսակ ամենակարողության զգացում, որի շնորհիվ հեղաշրջվում է   իգական սեռի մասին թույլ, թերի, կիսատ լինելու իր պատկերացումը:

Բացի այդ ձեռնաշարժությունը  թույլ է տալիս մեջտեղից հանել տղամարդուն, վանել նրա կողմից հարուցվող բոլոր հավանական վախերը: Ինքնուրույն հեշտանքի հասնելու հնարավորությունը կանանց համար դառնում է կախվածությունից խուսափելու միջոց: Այսպիսով ինքնաբավարարումը տալիս է ամբողջականության, ապահով ինքնուրույնության, անկախության և հավերժության  զգացում: Ահա թե ինչու` երբեմն այդքան դժվար է դառնում ձեռնաշարժությունից հեշտորեն հրաժարվելը:

Եվ եթե չլիներ կնոջ սեքսուալության հիմնական առանցքը, այն է վերարտադրման բնազդը, ապա մարդկությունը կկանգներ բնաջնջման եզրին:  ՈՒստի երբ ձեռնաշարժությունը  դառնում է սեռական կարիքի բավարարման և հաճույք ստանալու միակ ձև, ի հայտ է գալիս  ներքին կոնֆլիկտ սեփական սեքսուալության հետ և այստեղ է, որ ծնվում են հեշտոցային անզգայությունը, սեռական գրգռման խանգարումը և կնոջ անօրգազմիան:
 




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (29.11.16)
Դիտումներ: 3287 | Տեգեր: մուտքն, (տղաների, Են, Այս, ամոթալի, թեման, համարում, բայց..., կանայք, արգելվում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...