RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Կանանց «անհարմար» հարցերին պատասխանում է գինեկոլոգը.... այն ինչ ամաչում էիր հարցնել
 


 


   Cosmo

Արդյոք արտադրությունները հեշտոցից նորմա՞լ են: Եթե այո, ի՞նչն է նորմայի տարբերակ: Ե՞րբ է պետք անհանգստանալ և բժշկի դիմել: Այս և այլ հարցերի պատախանում է գինեկելոգը:

Սեռահասունացման նշաններ

Դաշտանի սկսվելուց մոտ մեկ տարի առաջ աղջկա հեշտոցից անհոտ թափանցիկ արտազատումներ են լինում: Դա նորմալ նշան է, որ աղջկա օրգանիզմը պատրաստ է մայր դառնալու: Այդ արտադրությունները կնոջն ուղեկցում են ընդհուպ մինչև դաշտանադադարը:


Առողջ նորմա

Արտազատումների բացակայությունը կնոջը պետք է անհանգստացնի: Նորմայում արտազատումներն ունեն ոչ վառ գույն (սպիտակավունից մինչև բաց դեղին), ունեն մի քիչ թթու հոտ, լորձաթաղանթի գրգռվածություն և անհարմարություն չեն առաջացնում: Արտադրությունները տարբեր խնդիրներ են կատարում՝ հեշտացնում են սերմնահեղուկի շարժը, պաշտպանում են վարակներից, քսուքի դեր են խաղում սեռական ակտի ժամանակ:

Պարբերական արտազատումները վկայում են, որ կնոջ վերարտադրողական համակարգի հետ ամեն ինչ կարգին է:

Ծննդաբերությունից հետո

Ծննդաբերությունից հետո 3-8 շաբաթվա ընթացքում կինն արյունոտ արտազատումներ է ունենում: Դրանք նորմալ են համարվում: Նման արտազատումներ կարող են լինել նաև հղիության արհեստական ընդհատումից հետո 3-4 շաբաթ: Դրանք տհաճ հոտ չունեն և նույնպես նորմալ են:





Վարդագույն արտազատումներ

Կարող են առաջանալ, եթե կինը սկսում է օրալ հակաբեղմնավորիչներ ընդունել կամ որպես հակաբեղմնավորիչ ընտրում է ներարգանդային պարույրը: Արտազատումները նորմայում տևում են 3-4 ամիս:

Եթե արտադրությունները 4 ամսից ավել են տևում և ցավերով են ուղեկցվում, պետք է պարտադիր գինեկոլոգի դիմել:

Ստոպ-ազդանշաններ

Հագեցած դեղին, կանաչ, դարչնագույն կամ սև գույների արտադրությունները, որոնք կտրուկ հոտով, քորով, ջերմությամբ և որովայնի ներքևում ցավով են ուղեկցվում, նորմա չեն: Դրանք վկայում են օրգանիզմում պաթոլոգիկ գործընթացների մասին:

Դրանք կարող են խոսել օրգանիզմում բորբոքման մասին: Դրանք կարող են լինել միկոպլազմոզ, խլամիդոզ, հոնորեա և այլ հիվանդություններ:

Թարախային կամ արյունոտ (դաշտանի բացակայությամբ) արտազատումները բժշկի դիմելու ևս մեկ պատճառ են: Դրանք կարող են վկայել հոնորեայի, էրոզիայի, նույնիսկ քաղցկեղի մասին:




Կաթնասնկախտ

Կաթնասնկախտ առաջացնում են Candida սնկերը: Դրանք վնասում են լորձաթաղանթները և քոր ու անհարմարություն են առաջացնում: Արտազատումները «կաթնաշոռային» բնույթ են ստանում: Կաթնասնկախտի դեպքում սովորաբար տհաճ հոտ չի լինում:

Հիվանդությունն առաջացնում են ամենատարբեր գործոններ՝ սթրեսը, ոչ ճիշտ սնվելը, հիգիենային չհետևելը, հակաբիոտիկներ ընդունելը, հղիությունը և այլն:

Կաթնասնկախտը պետք է բուժել, բայց ոչ թե գովազդվող հաբով, այլ անհատապես ընտրված բուժմամբ: Կանդիդոզը ժամանակին չբուժելու դեպքում այն կարող է արգանդի, արգանդի վզիկի, միզուղիների բորբոքում առաջացնել:

Ժամանակավոր խնդիրներ

Երբեմն ոչ նորմալ արտազատումներ կարող են լինել, երբ օրգանիզմը սթրես է ապրում իմունիտետի թուլացման, դիսբակտերիոզի, հակաբիոտիկների ընդունման, սուր շնչառական վիրուսային վարակի դեպքում: Սովորաբար օրգանիզմի վերականգնման դեպքում տհաճ արտազատումներն իրենք իրենց վերանում են:

Ցիկլի կեսին ձվազատման ժամանակ կարող է մեծանալ արտազատումների խտությունն ու հաճախականությունը: Դա նորմալ է:

Սեռական ակտի ժամանակ

Սեքսի ժամանակ հեշտոցից արտադրություններն ավելի են ակտիվանում: Դա նորմալ է: Այդ արտազատումները քսուքի դեր են խաղում և հաճելի զգացողությունների անբաժան ուղեկիցն են: Եթե արտազատումը քիչ է, անհարմարության, քորի և այլ տհաճ զգացողություների առաջացման ռիսկ կա:

Հիշեք, որ անհոտ, անհարմարություն չպատճառող արտազատումները, ըստ ամենայնի, նորմալ են: Եթե արտադրություններն ուղեկցվում են քորով և այլ տհաճ զգացողություններով, անհապաղ բժշկի դիմեք:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (28.07.17) | Հեղինակ: Cosmo
Դիտումներ: 2097 | Տեգեր: էիր, ԻՆՉ, Այն, հարցնել, ամաչում, Կանանց, գինեկոլոգը...., «անհարմար», հարցերին, պատասխանում | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |