Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինտիմ մերձեցում ծննդաբերությունից հետո (18+)
 
 


   

Անշուշտ մայր դառնալը հիասքանչ է: Սակայն մայր դառնալուց հետո էլ դուք շարունակում եք լինել կին` գեղեցիկ, սիրված և ցանկալի: Շատ կանայք նշում են, որ ծննդաբերությունից հետո սիրով զբաղվելը նման է «ամենաառաջին անգամին»: Վիճակագրության համաձայն նոր ծննդաբերած կանանց 50%-ի մոտ առաջանում են սեքսուալ բնույթի խնդիրներ, որոնք կարող են տևել մինչև 3 ամիս, իսկ 18%-ի մոտ ընդհուպ մինչև 1 տարի: Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է դրանք լուծել.

Սեքսով զբաղվել կարելի է ծննդաբերությունից միայն 4-6 շաբաթ անց: Հիմնական պատճառն այն է, որ այդ ընթացքում արգանդն աստիճանաբար կրճատվում է` վերադառնալով իր նախկին վիճակին, վերականգնվում է նաև արգանդի պատի այն հատվածը, որին կպած է եղել պտուղը:

Սեռական ակտի ժամանակ այդ պատռվածքի մեջ կարող են վարակներ ներթափանցել, ինչը կարող է հանգեցնել արգանդի բորբոքմանը:

Հեշտոցը ևս պետք է վերադառնա իր նախկին վիճակին, քանի որ ծննդաբերությունից հետո այն 1/3 լայնացած է: Այս գործընթացը տևում է շուրջ 6 շաբաթ, սակայն այն արագացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս կատարել Կեգելի վարժությունները` մարզելով հեշտոցի մկանները:

Անցած դարի կեսին Առնոլդ Կեգելն այն հնարել է այն կանանց համար, ովքեր ծննդաբերությունից հետո ունեցել են խնդիրներ միզարձակման հետ: Արդյունքում պարզվել է, որ այդ վարժությունը բարձրացնում է նաև տոնուսը, բարելավում արյան շրջանառությունը և նույնիսկ թույլ է տալիս վերահսկել օրգազմը: Մկանները մարզելու համար հարկավոր է դրանք անընդմեջ ձգել և թուլացնել նախ դանդաղ, ապա արագ: Նման մարզանք կարելի է անել ցանկացած ժամանակ` զբոսանքի ընթացքում, հեռուստացույցի մոտ, անկողնում և այլն:

Թվում է` եթե ծննդաբերությունն անցել է կեսարյան վիրահատությամբ, ապա նման խնդիրներ չպետք է առաջանան և սեքսով կարելի է զբաղվել անմիջապես դրանից հետո: Ճիշտ է` այս պարագայում հեշտոցը փոփոխություններ չի կրում, սակայն արգանդի վրա առկա վերքը պետք է լավանա, ինչպես և բնական ծննդաբերության դեպքում:

Չե՞մ կարող, թե՞ չեմ ուզում

Լինում է այնպես, որ բժիշկն այլևս վտանգ չի տեսնում սեքսով զբաղվելու մեջ, սակայն կինը նախկինի պես չի ցանկանում դա անել: Խուճապի մի մատնվեք. պատճառները կարող են լինել ինչպես շատ բացահայտ, այնպես էլ թաքնված ենթագիտակցության մեջ:
Մեծ հաշվով, քանի դեռ երեխան փոքր է և անընդմեջ մայրական խնամքի կարիք ունի և չի կարող միայնակ գոյատևել, մեկ այլ փոքրիկ նրան պետք չէ: Արդյունքում նոր ծննդաբերած կնոջ օրգանիզմում իջնում է էստրոգենի մակարդակը (հաճույքի հորմոն), այստեղից էլ հեշտոցի չորությունը` նույնիսկ բարձր գրգռվածության պարագայում: Եթե ծննդաբերությունը բարդ է անցնում, ապա կինը ենթագիտակցորեն ուզում է վրեժ լուծել զուգընկերոջից` կրած տառապանքի համար:

Կան սեքսից հրաժարվելու այլ պատճառներ ևս.

Խիստ հոգնածությունը (երեխայի խնամքը մեծ էներգիա է խլում) Սեփական գրավչության զգացումի կորուստը (հղիության ընթացքում կանայք շատ կիլոգրամներ են հավաքում, սակայն շատ տղամարդիկ դա գրավիչ են համարում)

Հետծննդային դեպրեսիա (հանդիպում է կանանց 10%-ի մոտ և կարող է նվազեցնել սեռական ցանկությունը)

Կինը կարող է վախ զգալ, որ առաջին սեքսը ծննդաբերությունից հետո ցավոտ կլինի: Նա չի ուզում նաև շուտափույթ հղիանալ արդեն երկրորդ անգամ: Կա թյուր կարծիք, որ քանի դեռ կինը երեխային կրծքով է կերակրում կամ քանի դեռ նրա մոտ չի վերականգնվել դաշտանային ցիկլը, ապա նա նորից չի կարող հղիանալ: Դա այդպես չէ,այնպես որ զգոն եղեք և պաշտպանվեք:

Ասում են, որ սեքսուալ հարաբերությունների վերականգնումն էլ հենց հանդիսանում է հետծննդային ժամանակաշրջանի ավարտը և ընտանեկան կյանքի նոր փուլի սկիզբը:

 




 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 26.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.11.16)
Դիտումներ: 2553 | Տեգեր: մերձեցում, Ծննդաբերությունից, հետո, ինտիմ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...