Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինտիմ մերձեցման մասին մասին միֆեր, որոնք իրականում ճիշտ չեն (չափահասների համար)
 

 


   

ՄԻՖ. Աղջիկը չի կարող հղիանալ, եթե առաջին անգամ է սեքսով զբաղվում:

ՓԱՍՏ. Աղջիկը ԿԱՐՈՂ է հղիանալ, նույնիսկ եթե առաջին անգամ է սեքսով զբաղվում: Սերմնահեղուկի կամ ձվաբջջի համար տարբերություն չկա, դա առաջին սեքսն է, թե ոչ, կարևորն այն է, որ սերմնահեղուկը հասնի ձվաբջջին:

ՄԻՖ. Եթե աղջիկը սեքսից անմիջապես հետո վեր ու վար ցատկոտի, նա չի հղիանա:

ՓԱՍՏ. Սեքսից հետո վեր ու վար ցատկելը լավ մարմնամարզություն է, սակայն այն սերմնահեղուկին չի կարող կասեցնել հասնել ձվաբջջին. Ընդհակառակը` կարող է նույնիսկ օգնել, որ ավելի արագ հասնի:

ՄԻՖ. Մարիխուանա ծխելը տղային ստերջ կդարձնի:

ՓԱՍՏ. Մարիխուանա ծխելը տղայի սերմնահեղուկի քանակը կնվազեցնի, և նրա սերմնահեղուկը ավելի դանդաղաշարժ կդարձնի, բայց նա ստերջ չի դառնա:

ՄԻՖ.Եթե աղջիկը սեքսից հետո ցնցուղով ներլվացում անի լոգանք ընդունելիս, ապա նա չի հղիանա:

ՓԱՍՏ. Եթե աղջիկը լոգանք ընդունելիս ցնցուղով ներլվացում անի, ապա նա սերմնահեղուկը ավելի շատ կհրի ներս իր օրգանիզմ և ավելի արագ կհղիանա: Բացի այդ, նա նաև կարող է ձեռք բերել վագինալ սնկային ինֆեկցիա:

ՄԻՖ. Աղջիկը չի կարող հղիանալ, եթե նա սեքսով զբաղվի իր դաշտանային օրերին:

ՓԱՍՏ. Եթե աղջիկը դաշտան է ունենում, նա նաև ունակ է հղիանալ: Որոշ աղջիկների մոտ ձվազատումը կատարվում է նույնիսկ դաշտանային օրերի ժամանակ:

ՄԻՖ. Հակաբեղմնավորիչ հաբերը քաղցկեղ են առաջացնում:

ՓԱՍՏ. Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հակաբեղմնավորիչ հաբերը նույնիսկ նվազեցնում են էնդոմետրիալ և ձվարանային քաղցկեղներ ձեռք բերելու վտանգները:

ՄԻՖ. Հակաբեղմնավորիչ հաբերը պաշտպանում են սեռավարակներից ու ՄԻԱՎ-ից:

ՓԱՍՏ. Հակաբեղմնավորի հաբերը միայն պաշտպանում են անցանկալի հղիությունից: Նրանք ընդհանրապես ՈՉ ՄԻ պաշտպանություն չեն տրամադրում սեռավարակներից կամ ՄԻԱՎ-ից: Եթե տղան պահպանակ է օգտագործում, իսկ աղջիկը հակաբեղմնավորիչ հաբեր, ուրեմն սեռավարակների և անցանկալի հղիության վտանգները լիովին անցնում են:

ՄԻՖ. Պահպանակները պաշտպանում են բոլոր սեռավարակներից:

ՓԱՍՏ. Պահպանակները կարող են պաշտպանել շատ սեռավարակներից, սակայն դրանք ոչ միշտ են պաշտպանում սեռական օրգանների հերպեսից կամ գորտնուկներից, մանավանդ, եթե հերպեսն ու գորտնուկները գտնվում են սեռական օրգանի արտաքին մասում:

ՄԻՖ. Երկու լատեքսային պահպանակ միաժամանակ օգտագործելը անցանկալի հղիությունից, սեռավարակներից և ՄԻԱՎ-ից պաշտպանությունը կրկնակի է դարձնում:

ՓԱՍՏ. Երկու լատեքսային պահպանակներ միաժամանակ օգտագործելը սխալ է, քանի որ երկու լատեքսային մատերիալներն իրար են քսվում և պատռվում, հետևաբար հղիությունից, սեռավարակներից կամ ՄԻԱՎ-ից ընդհանրապես չեն պաշտպանում:

ՄԻՖ. Եթե տղան նախքան սերմնաժայթքումը իր առնանդամը դուրս է հանում աղջկա հեշտոցից, ուրեմն աղջիկը չի հղիանա:

ՓԱՍՏ. Աղջիկը կարող է հղիանալ, նույնիսկ եթե տղան իր առնանդամը հանի աղջկա հեշտոցից նախքան սերմնաժայթքելը, որովհետև տղայի մոտ նախքան սերմնաժայթքումը լինում են սերմնահեղուկի կաթիլներ, որոնք հնարավոր է որ վաղուց դուրս եկած լինեն իր առնանդամից ու հայտնվեն աղջկա հեշտոցում, նախքան տղայի` առնանդամը դուրս հանելը:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 29.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (29.04.18)
Դիտումներ: 572 | Տեգեր: (չափահասների, ճիշտ, ինտիմ, որոնք, իրականում, մասին, չեն, միֆեր, մերձեցման | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...