Այսպես կարող է լինել ցանկացած կնոջ հետ: Կարծես թե բոլոր տղամարդիկ չեն նկատում ձեզ կամ լուրջ հարաբերություններ չեն հաստատում: Կնոջ արտաքինի հետ կապված ամեն ինչ գերազանց է. և՛ դիմահարդարումը, և՛ սանրվածքը, և՛ ոճը: Ուրեմն՝ ո՞րն է խնդիրը: 

Կանանց մի քանի տեսակ կա, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել;

/Ամենաընթերցվող նյութերից - Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ
 
 


   

Այսպես կարող է լինել ցանկացած կնոջ հետ: Կարծես թե բոլոր տղամարդիկ չեն նկատում ձեզ կամ լուրջ հարաբերություններ չեն հաստատում: Կնոջ արտաքինի հետ կապված ամեն ինչ գերազանց է. և՛ դիմահարդարումը, և՛ սանրվածքը, և՛ ոճը: Ուրեմն՝ ո՞րն է խնդիրը: 
 
Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ
 
Կանանց մի քանի տեսակ կա, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել;
 
Ինքնասիրահարված կանայք. Անկասկած, նրանք խնամված են և գեղեցիկ: Ինքնասիրահարված կանայք, որոնք ամեն ինչի (այդ թվում և բացասական արարքների) պատրաստ են, որպեսզի իրենց հավանած տղամարդու կողքին հայտնվեն կամ արժանանան նրա ուշադրությանըն ու համակրանքին: Այսպիսի կանանց ոչինչ չի կանգնեցնի. ո՛չ այն որ տղամարդը ամուսնացած է, ո՛չ այն, որ իր ընկերուհու ընկերն է, ոչ էլ այն, որ սիրում է մեկ այլ կնոջ: Այսպիսի կանայք սովորաբար եսասեր են, և նրանց չեն հետաքրքրում դիմացինի զգացմունքները:
 
Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում ինքնասիրահարված կանանցից: Տղամարդիկ իրենք մեծ եսասերներ են: Նրանք ենթագիտակցորեն զգում են, որ այսպիսի կանայք իրենց չեն սիրում, այլ սիրում են այն, թե ինչ կարող եք տալ նրան: Այսօր նա կարող է սեր խոստովանել, իսկ վաղը դուք նրան կհոգնեցնեք: Ոչ ոք չի ցանկանում ապրել անվերջ կասկածների մեջ:
 
Իհարկե տղամարդկանց մեջ կան ալտրուիստներ և էքստրեմալներ, բայց տղամարդկանց մեծ մասը կարիք ունի մեծ և անկեղծ կանացի սիրո և միայն այս դեպքում տղամարդը կպատասխանի փոխադարձաբար:      
 
Անբարո կանայք` կանայք, որոնք անկողին են մտնում բոլորի հետ: Ոչ մի տղամարդ դա չի ողջունի , նույնիսկ եթե կինը լինի ամենագայթակղիչն ու ամենահմայիչը:
 
Դրա համար էլ տղամարդիկ սեքսին առաջին հանդիպման ժամանակ քննադատաբար են մոտենում: Դժվար թե գտնվի մի տղամարդ, որ հրաժարվի սեքսից առաջին հանդիպման ժամանակ, սակայն դրանից հետո շատ դժվար է հաստատել լուրջ հարաբերություններ, քանի որ ապացուցել նրան, որ դու բոլորի հետ չէ, որ սեքսով ես զբաղվում առաջին հանդիպման ժամանակ, գորձնականում անհնար է:
 
Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում անբարո կանանցից: Այսպիսի կանայք տղամարդկանց մոտ, որպես կանոն, երկրորդական դեր են ունենում: Եվ հետո տղամարդը սեփականատեր է և կնոջ մեջ բարձր է գնահատում հավատարմությունն ու նվիրվածությունը:
 
Շահամոլ կանայք, որոնք փող, կապեր, փառք շատ են սիրում: Նրանք հազվադեպ են ծանոթանում տղամարդու հետ հենց այնպես, նրանց անհրաժեշտ է հարուստ տղամարդ, որը իր վրա կծախսի իր բոլոր փողերը: Սովորաբար այսպիսի կանայք չեն աշխատում և ապրում են հարուստ տղամարդկանց հաշվին: Ինչքան էլ տարօրինակ է, բայց տղամարդիկ այսպիսի կանանց հետ կշփվեն, սակայն հարաբերությունները շարունակական չեն լինի:
 
Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում շահամոլ կանանցից: Որովհետև ոչ ոք չի հաշտվի այն մտքի հետ, որ իրեն սիրում են իր փողերի համար:
 
Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկԿանայք, որոնց տղամարդիկ հաճելի չեն: Այսպիսի կանայք անտարբեր են իրենցով հետաքրքրվող տղամարդկանց նկատմամբ, սիրո մասին խոսակցությունների նկատմամբ և տղամարդկային ֆլիրտի, ինչպես նաև կյանքի նկատմամբ: Նրանց հազվադեպ է սեքսը գրավում և նրանք դա ցուցադրում են  տղամարդկանց: Ու չնայած դրան՝ այս տեսակի կանայք սովորաբար ներքուստ տառապում են, որ  ոչ մեկի հետ լուրջ հարաբերություններ չեն կարողանում հաստատել:
 
Ինչո՞ւ են բնույթով սառը կանայք վանում տղամարդկանց: Քանի որ տղամարդկանվ մեծ մասը նախընտրում է շփվող, համակրելի, կենսուրախ, ջերմ կանանց, երբ կնոջ աչքերում խաղում  է առողջ փայլ:
 
«Մայրերի դուստրեր»
 
Կանանց այս տեսակը շատ է վախեցնում տղամարդկանց: Կին, որը ամեն հարցում լսում է իր մորը և, ինչն ավելի վատ է, կատարում է իր մայրիկի կարգադրությունները` կապված իր անձնական կյանքի հետ: Սա մեծ սխալ է կնոջ կողմից: Այսպիսի կինը անկասկած վստահ չէ ինքն իր վրա, հնաոճ է և ավելորդության հասնող ռոմանտիկ է:
 
Ինչո՞ւ են «մայրերի դուստրերը» վանում տղամարդկանց:
Առաջին հերթին` այսպիսի կանայք ունակ չեն մեկ քայլ անգամ անել առանց մայրիկի խորհրդի, սա տղամարդկանց հիասթափեցնում է, չէ՞ որ նրանք ինքնավստահ կանանց են սիրում:
Երկրորդ հերթին` հարաբերությունների կողմերը երկուսն են` կինն ու տղամարդը, մայրը այստեղ դեր չունի, քանի որ նա տեղեկացված է ամեն ինչով և մտնում է իրեն քիչ ծանոթ տղամարդու հարաբերությունների մեջ, ու արդյունքում մեծ է սխալ խորհուրդ տալու հավանականությունը: Ոչ մի տղամարդ սա չի հանդուրժի: 
 
Կանայք, որոնք «մայրեր» են
 
«Մայրերը սովորաբար իշխող են: Նրանք նույնիսկ իրենցից մեծ տղամարդկանց փորձում են հրամաններ տալ, ինչը բնականաբար վանում է տղամարդկանց:
 
Ինչո՞ւ են մայրերը վանում տղամարդկանց: Որովհետև տղամարդը մեխանիկորեն հայտնվում է երեխայի դերում:
Շատ հաճախ տղամարդիկ չեն կարողանում ազատվել մայր-կնոջ աջակցությունից և ամուսնանում են իշխող կանանց հետ, քանի որ անհոգ երեխայի դերում շատ հարմար է, խնդիրը լուծում են իր փոխարեն: Ամեն դեպքում տղամարդը, այսպիսի հարաբերություններում դադարում է ուժեղ լինել, իրեն տղամարդ զգալ, նույնիսկ զրկվում է ձայնի իրավունքից: Ինչպես նաև հայտնի է, որ այսպիսի զույգի մոտ գրեթե միշտ խնդիրներ են լինում անկողնում:
 
Կանայք, մի' փորձեք մեղադրել տղամարդկանց ձեր չստացված հարաբերությունների համար,  ավելի լավ է բացահայտեք ձեզ, ձեր թերությունները և փորձեք հասկանալ, թե ինչը կարող էր ձեր մեջ վանել սիրելիին:  Նստել, սպասել, թե մի օր ամեն ինչ ինքստինքյան կհարթվի անիմաստ է:

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 
 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 14.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.03.16)
Դիտումներ: 1663 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...