RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչպես խնամել յուղոտ մաշկը
 


 


   oriflame.com

ՃՇՏԻ՛Ր ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Սկզբում անհրաժեշտ է կողմնորոշվել արդյո՞ք քո մաշկը դասվում է յուղոտ տիպին։ Հաճախ յուղոտ մաշկը օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների արդյունք է, մասնավորապես՝ տղամարդկանց սեռական հորմոնների՝ անդրոգենների մակարդակի բարձրացում։ Սակայն եթե մաշկդ դառնում է ճարպոտ արդեն կեսօրին, չի պահպանվում դիմահարդարումը, ծակոտիները նկատելի են, Т հատվածում մշտապես առկա է ցանը, ապա ամենայն հավանականությամբ, քո մաշկն իրապես դասվում է յուղոտ տիպին։

ԸՆՏՐԻՐ ԼՎԱՑՎԵԼՈՒ ՔԵԶ ՀԱՐՄԱՐ ՄԻՋՈՑԸ
Եթե ունես յուղոտ մաշկ, ապա լվացվելուց (հատկապես ագրեսիվ միջոցների կիրառումից հետո) հետո ձգվածության զգացողությունը, կարծում ենք, քեզ ծանոթ է։ Սա վատ նշան է։ Այս զգացողությունը կանոնավոր կերպով ունենալու դեպքում՝ խորացնում ես խնդիրը, քանի որ մաշկին արհեստականորեն ստիպում ես արտադրել ավելի շատ սեբում։ Փորձի՛ր գել կամ լվացվելու ավելի նուրբ միջոցներ, որոնք չեն չորացնում մաշկը։

ՄԻ՛ ՄՈՌԱՑԻՐ ՏՈՆԻԿԻ ՄԱՍԻՆ
Տոնիկն օգնում է հաշվեկշռել քո մաշկի բնական pH մակարդակը, տեսողաբար նվազեցնում ծակոտիները և հեռացնում բորբոքվածությունը, այսինքն՝ յուղոտ մաշկի գլխավոր խնդիրները։ Այն նաև հեռացնում է դիմահարդարման մնացորդները և աղտոտվածությունը, որոնք հանգեցնում են մաշկի գրգռվելուն։

ՓՈՐՁԻ՛Ր ԴԻՄԱԿ
Յուղոտ մաշկ ունենալու դեպքում՝ քեզ ուղղակի անհրաժեշտ է կավե դիմակը։ Այն հեռացնում է աղտոտվածությունը, մաքրում ծակոտիները և կրճատում մաշկային ճարպի արտադրությունը։

ՄԻ՛ ՏՆՏԵՍԻՐ ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ
Մի՛ չորացրու մաշկը։ Իրականում, յուղոտ մաշկին անհրաժեշտ է ավելի շատ խոնավացում՝ դրա առողջությունը պահպանելու համար։ Փնտրի՛ր յուղեր չպարունակող թեթև խոնավացնող միջոցներ կամ գելեր, իսկ լավագույն արդյունքի հասնելու համար մի մոռացիր նաև շիճուկի կիրառման մասին։

ՁԵՌՔԻԴ ՏԱԿ ՈՒՆԵՑԻՐ ՆԵՐԾԾՈՂ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐ
Օրվա երկրորդ կեսին քո մաշկն արտադրում է ավելի շան յուղ, սա միանգամայն բնականոն է, սակայն կարող է պատճառել անհարմարության զգացողություն։ Ներծծող անձեռոցիկները դեմքի մաշկից անցանկալի փայլը հեռացնելու հարմար տարբերակ է։

ՃԻՇՏ ՇԵՐՏԱԶԱՏԻՐ
Շերտազատման շնորհիվ հեռացնում ես մահացած բջիջները, որոնք կուտակվում են մաշկի մակերեսին և առաջացնում գրգռվածություն։ Սակայն յուղոտ մաշկ ունեցողներին մենք խորհուրդ չենք տալիս օգտագործել մաշկը մաքրելու սարքը։ Դրա փոխարեն օգտագործիր հիդրաթթվի հիմքով շերտազատող միջոցներ։ Օրինակ՝ սալիցիլաթթու պարունակող միջոցները արդյունավետորեն շերտազատում են մաշկը և մաքրում ծակոտիները։

ՊԱՇՏՊԱՆՎԻ՛Ր ԱՐԵՎԻՑ
Եթե քո մաշկն ունի յողոտ փայլի առաջացման հակում, ապա արևապաշտպան քսուքի մասին միայն մտածելիս կունենաս անհարմարավետության զգացողություն։ Քեզ համար ունենք լավ լուրեր․ այսօր շուկայում կան բազմաթիվ արևապաշտպան միջոցներ, որոնք ունեն թեթև, ոչ կպչուն բաղադրություն։ Բացի այդ, ցերեկային քսուքների մեծամասնությունը ունեն SPF, և մաշկդ կպաշտպանեն հատուկ միջոցներից ոչ պակաս արդյունավետությամբ։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (25.02.18) | Հեղինակ: oriflame.com
Դիտումներ: 751 | Տեգեր: մաշկը, Ինչպես, խնամել, Յուղոտ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |