/Ամենաընթերցվող նյութերից - Ինչպես ստանալ փքուն և բարձր բիսկվիթ " />


Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչպես ստանալ փքուն և բարձր բիսկվիթ
 

 


   

Ահա փքուն բիսկվիթ պատրաստելու գաղտնիքը, որն ինձ սովորեցրել է իմ տատիկը: Այս հիանալի բիսկվիտի բաղադրատոմսը շատ հարմար է տորթ պատրաստելու, ինչպես նաև ուղղակի, առանց կրեմի մատուցելու համար: Այլևս չեք  մտածի, որ կարող է հաջող չստացվել տորթի բիսկվիտը:

Բարձրությունն ու փափկությունը երաշխավորված է՝ ճիշտ պատրաստելու դեպքում:

Բաղադրիչներ

Ալյուր — 150 գր.
Հավկիթ— 4 հատ
Շաքարավազ — 150 գր.
Փխրեցուցիչ — 1 թ/գ

Փքուն բիսկվիթի պատրաստման գաղտնիքը

Պատրաստում ենք քայլ առ քայլ

1.  Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և դրեք  գոլորշու վրա: Անընդհատ խառնեք, մինչև շաքարավազը կհալչի:

Հարիչով լավ հարեք: Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք: Այնքան պետք է հարեք, որ մատով վրայով անցնելիս հետքը մնա:

Ալյուրը պետք է մաղել: Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝ վերևից ներքև: Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ, որտեղ պետք է եփեք:

Ամանը պետք է յուղով պատել: Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան:

Ստուգելու համար՝ եփել է արդյոք, թե ոչ, հակավոր է ձեռքով թեթև սեղմել, եթե սեղմված տեղը հետ գա, ուրեմն եփել է:

Պատրաստման այս եղանակով բիսկվիթը ստացվում է փքուն և համեղ:

Բարի ախորժակ:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 06.03.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.03.18)
Դիտումներ: 3897 | Տեգեր: բիսկվիթ, Ինչպես, ստանալ, բարձր, փքուն | - Վարկանիշ -: 4.0/1

Загрузка...
Загрузка...