Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչպես պետք է նոր ծննդաբերած կինը հետևի իր հիգիենային
 

 


   9months.ru

  • Հղիության և ծննաբերության ընթացքում արգանդը և հեշտոցը ենթարկվում եմ զգալի կծկումների: Ծննդաբերությունից հետո արգանդը և անգանդի վզիկը կրճատվում են ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: Արգանդից ընկերքի անջատումից հետո անգանդում մնում է վերքային մաս: Դեպի այդ մակերեսը բաց ուղին իր մեջ ներառում  է բազմաթիվ  վիրուսային վտանգներ: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան հիգիենիկ պայմաններ: Բացի այդ, հետծննդաբերական արգանդային արտազատումները նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար,   որոնք կարող են առաջացնել լորձաթաղանթի բորբոքումներ:
  • Ծննդաբերության ընթացքում փոքրիկը  անցնում է ծննդաբերական ուղիներով, զբաղեցնում է փոքր կոնքի ամբողջ  մասը, և այդպիսով սեղմում է աղիքը կոնքի պատերին: Դա բերում է այդ օրգանների նյարդային  համակարգի հակառակ  աշխատանքի , որի հետևանքով կորում է այդ օրգանների զգայողականությունը: Այսինքն անգամ երբ կնոջ միզապարկը լցված է լինում, նա միզարձակման կարիք «չի զգում»:  Ծննաբերությունից հետո 2-3 օր անց է միայն աղիները դատարկելու ցանկություն առաջանում:  Նման պայմաններում շատ կարևոր է  աղիների և միզապարկի ճիշտ ժամանակին դատարկելը, մինչև կվերականգնվի այդ օրգանների զգայողականությունը:
  • Հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ ուղիղ աղիների երակներում արյան արտահոսքի վատթարացման հետ հնարավոր են այնպիսի բարդացումներ, ինչպիսին է  ուղիղ աղիքի երակների լայնացումը: Այդ իրավիճակը կարող է բերել լրացուցիչ բարդություններ հիգենիային հետևելու ժամանակ:
  • Եթե ծննաբերությունը կատարվել է արհեստական եղանակով , ապա անհրաժեշտ է կարերի հատուկ խնամք :
  • Անհրաժեշտ է հիշել նաև այն մասին, որ մայրը  մշտապես գտնվում կապի մեջ փոքրիկի հետ, այդ իսկ պատճառում հիգենիայի միջոցները պետք է  հնարավորինս անվնաս լինեն  փոքրիկի համար:

Ինչպե՞ս խնամել  օրգանիզմը

Սեռական օրգանների հիգիենա: Ամնե անգամ միզելուց հետո, ինչպես նաև առավոտյան և երեկոյան քնելուց առաջ սեռական  օրգանները պետք է լվալ տաք ջրով: Ոչ մի դեպքում մի օգտագործեք կենցաղային օճառ կամ ուժեղ  ախտահանող նյութ, որը կարող է վնասել պաշտպանիչ լորձաթաղանթը: Լվացումը պետք է անել մաքուր լվացված ձեռքով`  հեշտոցից մինչև հետևամաս: Սկզբից հարկավոր է լվանալ սեռական  օրգանները, այնուհետև ազդրերի մաշկը, հետո հետանքցը (լվացում կատարելիս թասի մեջ  նստելը արգելվում է):

Կարող եք օգտագործել մանկանան կամ այլ` մաշկը  չգրգռող  օճառ: Այնուհետև պարզաջրեք տաք ջրով կամ հակասեպտիկ միջոցով, օրինակ թույլ կալիումի պերմանգանատ(մարգանցովկա).  այդսպիսի միջոց կարելի է ստանալ ավելացնելով 2-3 կաթիլ  մարգանցովկա մեկ բաժակ ջրին:

Եթե ծննաբերությունից հետո դուք ունեք ներքին կարեր , ապա հնարավորինս խուսափեք հպվել դրանց մինչև վերքերի լավանալը, բավականան է անգամ ջուր ցայեք կարերի վրա:  Նմանատիպ խնդրի առկայության դեպքում, ինչպիսին է թութքը, մի օգտվեք զուգարանի թղթից, այլ լվացեք գոլ  ջրով (30oC):  Հիգիենիկ գործողություններից հետո կարող եք օգտագործել քսուկներ, որոնք խորհուրդ է տվել ձեր բժիշկը: Երբեք վերքը չթողնեք թաց վիճակում, այն անհրաժեշտ է զգուշությամբ չորացնել մաքուր կտորով:


Ընդհանուր հիգիենիկ գործողություններ: Լվացվել պետք է ցնցուղի տակ, վաննա ընդունել կամ սաունայից օգտվել չի թույլատրվում: Ցնցուղ ընդունել կարող եք անգամ ծննաբերության հաջորդ օրը, դա  թույլատրելի է: Վաննա ընդունել  կարելի է ծննդաբերությունից 10-12 օր հետո, բայց ոչ երկար ժամանակով, հատկապես,  եթե ծննաբերության ժամանակ կտրվածքներ եք ունեցել: Այս պարագայում կարող եք օգտագործել ցանկացած օճառ կամ մարմնի գել, ցանկալի է փափկացնող հատկությամբ: Նախապավությունը անհրաժեշտ է տալ այն պարագաներին, որոնք օգտագործել եք մինչ ծննաբերությունը, որոնք ալերգիկ չեն Ձեզ համար: Այնուհետև անհրաժեշտ է լավ պարզաջրվել, քանի որ Ձեր հիգիենայի միջոցները կարող են ալերգիկ լինել փոքրիկի համար:

Պետք չէ մոռանալ ամենատարրական հիգիենայի մասին` հաճախ լվանալ ձեռքերը, քանի որ շարունակ գտնվում եք փոքրիկի հետ կապի մեջ :

Ծննաբերությունից հետո անհրաժեշտ է հաճախակի միզել: Առաջին 2-3 օրվա ընթացքում, քանի դեռ չի կարգավորվել Ձեր օրգանիզմի նորմալ գործունեությունը, զուգարան գնացեք ամեն 3-4 ժամը մեկ:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 17.04.18 | Հեղինակ: 9months.ru

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.04.18) | Հեղինակ: 9months.ru
Դիտումներ: 511 | Տեգեր: Կինը, պետք, Ինչպես, Նոր, իր, հետևի, ծննդաբերած, հիգիենային | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...