Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպես պատրաստել Մսով սուջուխ
 
 


   

Պատրաստման եղանակը`

Սուջուխը իրենից ներկայացնում է երշիկի տեսակ, որը պատրաստվում է տավարի մսի ֆարշով` համեմված տարբեր կծու համեմունքներով: Մատուցվում է որպես սառը խորտիկ` 2-2.5 մմ հաստությամբ լայնակի կտրատած:

Սուջուխի պատրաստման եղանակը: Տավարի մսի փափուկ մասը պատրաստել ինչպես բաստուրմայինը (Նայել նախորդ բաղադրատոմսը): Մսի կտորներին քսել աղով և պարարտանյութով պատրաստված մածուկ, դնել ամանի մեջ և պահել 2 օր: Դրանից հետո միսը թեթևակի լվանալ, չորացնել փայտե վանդակաճաղերի վրա, հետո անցկացնել մսաղացով, դնել ամանի մեջ, ավելացնել ծեծած սխտոր, աղացած կարմիր պղպեղ, դարչին, հիլ, ծածկել կտորով և թողնել 2-3 ժամ: Տավարի աղիքները կտրել 40 սմ երկարությամբ, մի ծայրը թելով կապել, լցոնել պատրաստված խճողակով և մյուս ծայրն էլ կապել թելով: Թեթևակի մի ծայրը մոտեցնել մյուսին` երշիկին տալով պայտի ձև և ծայրերը կապել: Պատրաստի սուջուխը դնել սեղանին, ծածկել ծակոտկեն կտորով, վերևում դնել տախտակ, իսկ վերջինիս վրա քար և այդպես թողնել 3 օր, որից հետո կախել հով տեղում (անարև և լավ օդափոխվող): 10-15 օր հետո սուջուխը կպնդանա:



Պարունակություն`

10 կգ տավարի մսի համար (առանց ոսկորի) վերցնել 250 գ. աղ, 10 գ. պարարտանյութ, 100 գ. կարմիր պղպեղ, 150 գ. սխտոր, 2 գ. դարչին, 2 գ. հիլ:

 









Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 10.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.10.16)
Դիտումներ: 3854 | Տեգեր: սուջուխ, Ինչպես, պատրաստել, մսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...