Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպես պատրաստել մսով բաստուրմա՝ տանը
 
 


   

Պատրաստման եղանակը`

Բաստուրման իրենից ներկայացնում է աղով ներծծված, լավ սեղմված, կծու համեմունքի (չաման) շերտով պատված և հետո չորացրած տավարի մսի կտոր: Մատուցում են որպես սառը խորտիկ` շատ բարակ շերտով կտրած:

Բաստուրմայի պատրաստման եղանակը: Տավարի մեջքի մասի փափուկ կտորներից կտրել 30 սմ երկարությամբ, 12 սմ լայնությամբ և 6 սմ հաստությամբ կտորներ: Մսի կտորները իրար կողքի դնել ամանի մեջ, վրան աղ լցնել, թողնել 2 օր, հետո մսի դիրքը փոխել այնպես, որ վերևի մասը մնա տակում և նորից թողնել 2 օր: Այնուհետև միսը թեթևակի լվանալ սառը ջրով և չորացնել փայտե վանդակաճաղերի վրա: Պատրաստի միսը շարքով դնել սեղանին, վրան ծակոտկեն կտոր փռել, կտորի եզրերը ձգել, վրան տախտակ դնել, իսկ վերջինիս վրա որևէ ծանրություն դնել: Թողնել 5 ժամ, հետո կտորը փոխել և էլի 12 ժամ թողնել այդպես: Լավ սեղմվելուց հետո մսի կտորները ամուր կապել թելով և կախել ոչ արևոտ տեղում 12 ժամ, որպեսզի չորանա (միսը շոշափելիս պետք է չոր լինի): Չամանի սերմերը լավ լվանալ և ծեծել: Սխտորը մաքրել և ծեծել: Չամանը, սխտորը, աղացած կարմիր պղպեղը խառնել և ջուր ավելացնել այնքան, որ ստացվի թթվասերի խտության զանգված: Չորացած մսի կտորները պատել պատրաստված մածուկի բարակ շերտով, շարել իրար կողք և 4 օր թողնել: Դրանից հետո միսը նորից վերը նշված մածուկով պատել, դնել ամանի մեջ և պահել 3-4 օր: Այս գործընթացը կրկնել 3 անգամ: Պատրաստի միսը հանել և չորացնելու համար 10 օր կախել ոչ արևոտ տեղում:

Պարունակություն`

10 կգ տավարի մսի (առանց ոսկորի) համար վերցնել 600 գ. սխտոր, 1 կգ. աղ, 500 գ. չաման, աղացած կարմիր պղպեղն ըստ ճաշակի:

Աղբյուրը

 




Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 30.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.09.16)
Դիտումներ: 6271 | Տեգեր: բաստուրմա՝, Ինչպես, պատրաստել, տանը, մսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...