Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպես պատրաստել համեղ Տժվժիկ
 
 
Загрузка...


Պատրաստման եղանակը

Լյարդը վրայից մաքրել մաղձից ու թաղանթից: Թոքը լվանալ: Երիկամները մեջտեղից կտրել և թաղանթը հեռացնել: Կերակրափողը շուռ տալ և լավ լվանալ: Պատրաստի մթերքն ու դմակի յուղը լվանալ, կտրել միահավասար կտորներով, դնել թավայի մեջ և տապակել: Հետո ավելացնել կտրատած գլուխ սոխ, տոմատ, աղ, պղպեղ: Ծածկել թավան կափարիչով և եփել, մինչև պատրաստ լինի: Այս ոտեստը կարելի է պատրաստել նաև առանց տոմատի: Մատուցել` վրան մաղադանոս շաղ տված:

Պարունակություն`

Բաղադրությունը` 60 գ. սիրտ, 70 գ. լյարդ, 60 գ. թոք, 20 գ. կերակրափող, 25 գ. դմակի յուղ, 40 գ. սոխ, 15 գ. տոմատ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի



Այսօր տժվժիկ ենք պատրաստում: Լյարդից կերակուրները շատ օգտակար են, դրանց մեջ մեծ քանակի Ա վիտամին կա, որը շատ կարևոր է աճի և տեսողության համար: Լյարդով կերակուր պատրաստելիս պետք է հաշվի առնել, որ այն երկար եփել չի կարելի, քանի որ դրանից լյարդը կոշտանում է: 

Տավարի լյարդ 400 գ
Սոխ 4 գլ.
Աջիկա 1 ճ.գդ.
Լոլիկ 1 հատ
Բուսայուղ 
Աղ, պղպեղներ
Մաղադանոս փ.փունջ

Պատրաստման եղանակը

Տավարի լյարդը գցել տաք ջրի մեջ, 1 րոպեից գցել սառը ջրի մեջ, թաղանթը հեռացնել, ոչ մանր կտրտել: Սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել կտրտած լյարդը, ուժեղ կրակի վրա խառնելով տապակել՝ մինչև լյարդի կտորների վրա կեղև կապի, համեմել աղ ու պղպեղներով, ապա կափարիչ դնել, եփել 7-8 րոպե: Լոլիկը քերել, ստացված խյուսին խառնել աջիկան, այս զանգվածը լցնել տժվժիկի վրա, եփել 2-3 րոպե: Մատուցելիս զարդարել մաղադանոսի մի քանի տերևով:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (22.09.16)
Դիտումներ: 1919 | Տեգեր: Ինչպես, պատրաստել, Տժվժիկ, համեղ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...