Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպես պատրաստել համեղ փքաբլիթներ՝ տանը (Пончики, Doughnuts)
 
 


   



 
Բաղադրությունը

տաք ջուր – 1 և 1.3 բաժակ
չոր խմորիչ – 2 թեյի գդալ
շաքարավազ – 2 ճաշի գդալ
աղ
վանիլին
բուսայուղ – 30 մլ
ալյուր – 4 բաժակ


Կրեմի համար
ձու – 1 հատ
շաքարավազ – 1 բաժակ
վանիլին
ալյուր – 3 թեյի գդալ
կաթ – 1 բաժակ
շաքարի փոշի
բուսայուղ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Լցնել 55 աստիճանի ջուր: Շաքարավազը և խմորիչը ցանել վրան: Ծածկել, թողնել 10 րոպե: Ջրի վրա փրփուր պիտի առաջանա: Ավելացնել աղ, վանիլ, կարագ, հարել: Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի: Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում: Պատրաստել կրեմը: Շաքարավազը, ալյուրը, ձուն, վանիլը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կաթ, խառնելով եփել միջին բարձրության կրակով, մինչև թանձրանա: Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ կրեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե: Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե: Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել: Մատուցել տաք կակաոյի հետ:

 
Մսով կարկանդակ

8 ճաշի գդալ մածունին ավելացնել 8 ճաշի գդալ ձեթ, մի քիչ ջուր, աղ, 1 կգ ալյուր, հունցել, սարքել 1 գունդ, թողնել մնա 1 ժամ: Խմորից պատրաստել ձվի չափ գնդիկներ, բացել, մեջը դնել լցոն, փակել, տապակել ձեթով լի թավայում: Լցոն-Մանր կտրտած 6 գլուխ սոխը տապակել ձեթով, ավելացնել կես կգ աղացած տավարի միս, վրան լցնել այնքան ջուր, որ միսը ծածկվի, եփել՝ մինչև ջուրը գոլորշիանա, վերցնել գազի վրայից, ավելացնել 2 բաժակ խաշած բրինձ, աղ, սև բիբար, կտրտած մաղադանոս:

Բարի ախորժակ



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 09.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (09.10.16)
Դիտումներ: 9177 | Տեգեր: Doughnuts), փքաբլիթներ՝, Ինչպես, պատրաստել, տանը, համեղ, (Пончики | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...