/Ամենաընթերցվող նյութերից - Ինչպես պարզել` տղամարդը ամուսնացած է, թե ոչ. փորձված և հստակ նշաններ Kiss.am" />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչպես պարզել` տղամարդը ամուսնացած է, թե ոչ. փորձված և հստակ նշաններ
 


 


   Kiss.am

Տղամարդիկ սիրում են «սիրահարվել» և ֆլիրտ ունենալ կանանց հետ նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնացած են: Բնականաբար, նրանք չեն խոսում իրենց ընտանեկան կարգավիճակի մասին, այլ փորձում են ստեղծել ընդհանուր տպավորություն:

Այնուամենայնիվ, վաղ թե ուշ ամեն ինչ ակնհայտ է դառնում, և շատ վիրավորական է, եթե կանայք խաբվեն: Քանի դեռ հարաբերությունները լուրջ ընթացք չեն ստացել, ուսումնասիրեք նրան և մի վստահեք ամեն ինչում: Իհարկե, վստահել որոշ չափով պետք է, բայց ոչ100%-ով: 

Այսպիսով, սիրելի՛ կանայք, ուզում եք իմանալ՝ ամուսնացած է նա, թե ոչ:

Ճշմարիտ նշաններ, թե ինչպես պարզել՝ արդյոք տղամարդը ամուսնացած է: Տղամարդու ամուսնացած լինելու մասին կարող եք դատել հետևյալ նշաններով.
 

 - Ձեզ հետ ծանոթանալուց հետո նա չի ցանկանում շատ ժամանակ ծախսել երկարատև սիրահետումների վրա: 

Շտապում է արագ զարգացնել հարաբերությունները:  Չէ՞ որ ցանկացած ժամանակ կարող եք պարզել, որ ամուսնացած է և նա, ժողովրդական խոսքով, «կթքի փայտիկին»:  Բացի այդ, սիրահետումը ժամանակ է պահանջում, իսկ ազատ ժամանակ ամուսնացած տղամարդն այդքան էլ չունի: 


-  Երեկոյան նրա հեռախոսը միշտ չէ, որ հասանելի է: 

Սա կարող է վկայել այն մասին, որ նա ունի երկու SIM քարտ. մեկը ձեզ հետ հաղորդակցվելու համար, իսկ մյուսը` բոլորի: Բնականաբար, տանը նա հեռախոսից հանում է «ձեր» համարը և չի վախենում, որ ամենաանսպասելի պահին կխախտեք իր ընտանեկան «քնարերգությունը»:  Տղամարդը ձեզ հավանաբար կասի իբր երեկոյան սիրում է անջատել հեռախոսը՝ առօրյա աղմուկից հանգստանալու համար: 


- Ուշադրություն դարձրեք՝ արդյոք տղամարդը սիրում է քայլել ձեզ հետ փողոցում: 

Եվ ինչպես է պահում, օրինակ, այն դեպքում, երբ կողմնակի անցորդների ներկայությամբ փորձում եք հպվել նրա ձեռքին: Եթե ​​ձգտում է հանդիպել  ձեզ հետ ոչ բազմամարդ վայրերում՝ տարբեր պատճառաբանություններով, ապա ամենայն հավանականությամբ վախենում է իր կնոջ ծանոթների աչքին պատահաբար հայտնվելուց:


- Պարզ է, որ ամուսնացած տղամարդը ձեզ չի ներկայացնի իր ընկերներին, առավել ևս՝ հարազատներին: 

Եվ ձեր մտերիմների հետ նա նույնպես չի ցանկանա ծանոթանալ: Փորձեք հրավիրել տղմարդուն ձեր ընկերուհու կամ քրոջ ծննդյան տարեդարձին: Եթե ​​ամուսնացած է, ապա գրեթե 100 տոկոս հավանականությամբ կհրաժարվի: 

 - Բացահայտելու համար՝ ամուսնացած է, թե ոչ, հնարավորինս շատ հարցեր տվեք նրա կյանքի մասին:  

Եվ եթե ինքն իր մասին շատ քիչ բան է ասում, այն էլ ակնհայտ դժկամությամբ, ապա վախենում է պատահաբար բռնվել կամ ասել ավելին:  Կամ պարզապես չի ցանկանում, որ երբ ավարտի խաղը ձեզ հետ, կարողանաք գտնել իրեն:

 
- Եթե հանգստյան օրերին դուք ժամանակը միայնակ եք անցկացնում, ապա սա հստակ նշան է, որ ձեր «ընկերն» ամուսնացած է: 

Իհարկե, նա կփորձի արդարանալ, թե ինչու հանգստյան օրերին ձեզ հետ չի հանդիպում: Օրինակ՝ կարող է ասել, որ ունի ունի շատ հիվանդ տատիկ, ում շաբաթ-կիրակի օրերն ոչ ոք չի հետևում: Կամ կասի, թե որոշ ընտանեկան խնդիրներ ունի, որոնք թույլ չեն տալիս հանգստյան օրերն անցկացնել ձեզ հետ: 

Մաղթում ենք ձեզ ներդաշնակ  հարաբերություններ և բարի բախտ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.04.18) | Հեղինակ: Kiss.am
Դիտումներ: 583 | Տեգեր: ոչ., նշաններ, փորձված, Տղամարդը, ամուսնացած, հստակ, Ինչպես, Թե, պարզել | - Վարկանիշ -: 0.0/0