Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչպես հաղթահարել նևրոզը
 

 


   168.am

Բոլորին ծանոթ է «neurosis» բառը , սակայն քչերն են տեղյակ, թե ի՞նչ է նշանակում այդ բառը, և այն, թե  ի՞նչ հիվանդություններ է այն առաջացնում:

Ինչէ նևրոզը

Մեզանից ցանկացածը մեկ անգամ չէ, որ հայտնվել է ​​ դժվարին իրավիճակներում, որտեղ կյանքի հետ կապված խնդիրների հարցում որոշում կայացնելն  առաջացնում է ներքին անհանգստություն, գրգռվածություն, աշխատունակության նվազում: Մշտական ​​հոգնածությունը, անքնությունն ու վախի զգացողությունը, տրամադրություն չունենալը և որևէ բան  դժկամությամբ  անելը հաճախ անվանում են նևրոզ: Բայց ի՞նչ է այն իրականում.

Նևրոզը նյարդային հոգեկան խանգարում է, որի պատճառը տրավմատիկ հանգամանքներն են, որոնք սերտորեն կապված են մարդու կյանքում կարևոր հարաբերությունների հետ: Նևրոզը հոգեբուժական հիվանդություն չէ, այն վերաբերում է սահմանային հոգեվիճակին և երբեք չի հանգեցնում հոգեկան հիվանդության: Որպես նևրոզի հիմնական ախտանիշ՝ նշվում է լիովին չգիտակցված  ներքին կոնֆլիկտը:  Նևրոզի արտաքին նշանները կարող են նման լինել մարդու ներքին օրգանների որոշ հիվանդությունների ախտանշաններին:


Նևրոզի առաջացման պատճառները

Նևրոզի առաջացման պատճառ  կարող են լինել տարբեր գործոններ: Սա բնորոշ է նյարդային համակարգին  և մարմնի  կառուցվածքային առանձնահատկություններին, ինչպիսիք են անձի տիպը, դաստիարակությունը,  հիվանդությունները և կրթությունը:

Նյարդային համակարգի հորիզոնները նեղացնելուն  հանգեցնում են  նևրոտիկ  հոգեբանական տրավմաները, կոնֆլիկտները և  խնդիրները լուծելու  բացասական փորձը, սթրեսը: Այդ հոգեբանական ցնցումները կարող են առաջանալ դեռ  մանկության շրջանում և ուղեկցել մարդուն նրա ամբողջ կյանքի ընթացքում:    Հետագայում, այս կամ այն ոլորտում  բացասական փորձը կարող է ուղղվել գործունեության այլ ոլորտներ: Ավելի ուշ այն  կարող է առաջացնել դեպրեսիա, կարող են   ի հայտ գան  վախեր և մշտական ​​հոգնածություն, ագրեսիվություն, դյուրագրգռություն և, որպես հետևանք, կյանքի նկատմամբ  դժգոհության զգացողություն: Նևրոզի ախտանիշերը կարող են չափազանց բազմազան լինել: Բայց որպես նևրոզը բնութագրող հիմնական ախտանիշ՝ հանդես է գալիս ներանձնային կոնֆլիկտը, որը չի գիտակցվում մարդու կողմից:


Նևրոզի նշանները

Նևրոզը հաճախ  բնութագրվում է հետևյալ նշաններով.

• մարմնի հյուծվածություն

• ներքին ուժերի բացակայություն

• ​​ֆիզիկական թուլություն

• աշխատանքային կարողությունների նվազեցում

• ուշադրության անբավարարություն

• հիշողության անբավարարություն

  • բարձր գրգռվածություն

• տրամադրության անկայունություն

• քնի խանգարումներ

• բարձր հնչյունների հանդեպ զգայունություն

• կպչուն մտքեր

• կպչուն վախեր

• կպչուն գործողություններ (ձեռքերը լվանալու մշտական ​​ցանկություն, անընդհատ բժշկի մոտ հաճախել, փոխել հագուստը, և այլն):

Նևրոտիկ վիճակում գտնվող մարդկանց  բնորոշ է  անհամբերությունը և սպասողական վիճակը վատ տանելը:  Նևրոտիկ վախի (մոռանալ դուռը փակել) ժամանակ կարելի է հորինել գործողություններ (300 անգամ դուռը բանալիով փակել), բայց որքան այդ գործողությունները հանգստացնում են, այնքան էլ, ցավոք, ամրապնդվում են գիտակցության մեջ:


Վեգետատիվ խանգարումներ նևրոզի ժամանակ

Նևրոզի ոչ սուր արտահայտման դեպքում հանդիպում են վեգետատիվ խանգարումներ: Դրանց թվում են՝

  • Նեյրոշրջանառության դիստոնիան
  • Անգինայի հետ կապված նևրոզը
  • Սրտի հետ կապված նևրոզը:

Նևրոզի ժամանակ հանդիպում է վեգետատիվ խանգարումների երկու տեսակ: Վեգետատիվ խանգարման առաջին տեսակին բնորոշ են՝

  • Զարկերակի հաճախականությունը
  • Թքազատման նվազեցումը
  • Մաշկի չորությունը
  • Սագամաշկը
  • Զարկերակային ճնշման բարձրացումը
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացման միտումը
  • Վերջույթների ցրտահարությունը, և այլն:

Վեգետատիվ խանգարման երկրորդ տեսակին բնորոշ են՝

  • Սրտի դանդաղ  զարկերը
  • Բարձր թքազատումը
  • Աղիների գալարակծկանքի բարձրացումը
  • Արյան ճնշման իջեցումը
  • Մաշկի կարմրությունը, և այլն:

Նևրոզի բնորոշ դրսևորումներին կարելի է դասել նաև խուճապային հարձակումները՝ սրտի շրջանում ցավ կամ թալկացում, ճնշման զգացողություն, գլխապտույտ և նույնիսկ՝ շնչարգելություն: Նույնիսկ  որովայնի շրջանում կարող են նկատվել տհաճ զգացողություններ, տաքություն, քրտնոտություն, արյան ցածր ճնշում: Հիվանդության կրկնության դեպքում խուճապային գրոհը կարող է զարգացնել ցանկացած տեսակի վախերը (մահվան նկատմամբ վախը, իր կամ իր հարազատի մոտ մահացու որևէ հիվանդության առաջացման վախը, և այլն):

Նևրոզի տևողությունը կարող է տարբեր լինել. մի քանի օրից՝ մինչև մի քանի տարի: Տևողությունը կախված է մարդու՝ իր խնդիրները լուծելու անհատական ընդունակություններից, դժվարին իրավիճակներում շարունակ մնալուց, ժամանակին բժշկի դիմելուց: Նևրոզի դրսևորումները կարող են լինել թույլ կամ կայուն, ինչպես նաև կարող են վերափոխվել այլ դրսևորումների: Նևրոզի հիմնական առանձնահատկությունը համարվում է  դրա փոփոխականությունը:


Նևրոզի բուժումը

Նևրոզի բուժման համար անպայման պետք է հաշվի առնել սրտանոթային և մարսողական համակարգերի վիճակը:  Ախտորոշումը կատարելուց հետո կարող են նշանակված լինել բարդ թերապևտիկ միջամտություններ, այդ թվում՝ այնպիսի դեղանյութեր, որոնք կարգավորում են օրգանիզմի   կոնկրետ համակարգերը:   Որոշ դեղամիջոցների միջոցով նևրոզի բուժումը գործնականում անհնար է: Նևրոզի բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է: Պետք է ընդգծել, որ  նևրոզի բուժմամբ  պետք է զբաղվի ոչ թե  հոգեբանը, այլ հենց  հոգեթերապևտը, ով տիրապետում է հոգեմետ դեղամիջոցների ազդեցության մասին տեղեկատվությանը: Նևրոզը պահանջում է բուժման կուրս: Ճիշտ ընտրված դիետան, մերսումը, զբոսանքները բնության մեջ, ջրային պրոցեդուրաները տալիս են  լավ արդյունք:  Բայց մենք պետք է հիշենք, որ նևրոզի բուժման ժամանակ  ամենակարևորը հիվանդի՝ առաջացած խնդիրները հաղթահարելու   ցանկությունն ու մտադրությունն է:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 07.02.18 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (07.02.18) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 1069 | Տեգեր: նևրոզը, Ինչպես, հաղթահարել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...