Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպես եք բռունցքը սեղմում. Արագ թեստ, որը կբացահայտի Ձեր բնավորության հիմնական գծերը
 
 


   replik.am

 

1. Եթե բռունցք սեղմելուց բութ մատով ցուցամատի մի մասը փակում եք, նշանակում է, որ Ձեզ բոլորը ճանաչում են ինչպես կենսուրախ, եռանդուն, ժամանակ առ ժամանակ փոքր ինչ համարձակ մարդու:
Դուք հիանալի հումորի զգացում ունեք, և կարող եք յուրաքանչյուրի տրամադրությունը բարձրացնել: Ինչպես նաև Դուք զուրկ չեք ինքնահեգնանքից:
Դուք շատ բարի եք, և միշտ պատրաստ եք օգնության հասնել: Ընկերները գնահատում են Ձեր անկեղծությունն ու նվիրվածությունը: Ցանկացած իրավիճակում կարելի է Ձեզ վրա հույս դնել:
Ներքին հատկանիշներ.
Միևնույն ժամանակ Դուք շատ նուրբ ու զգայուն եք: Սիրում եք Ձեզ պաշտպանված զգալ, ինչպես նաև պաշտպանում եք Ձեզ մտերիմներին:
Դուք չափազանց բարի եք մարդկանց նկատմամբ և շատերն օգտվում են դրանից: Չնայած դրան Դուք շատ լավ գիտեք, թե ով է Ձեր իսկական ընկերն, իսկ ով է ցանկանում ուղղակի սիրաշահել Ձեզ: Դուք երբեք տհաճություն չեք արտահայտում նույնիսկ ոխերիմ թշնամու հանդեպ:

Սիրային հատկանիշներ.
Քանի որ Դուք փորձում եք բարի լինել բոլորի նկատմամբ, Ձեր երկրորդ կեսը կարող է խանդել: Ձեզ կարող են մեղադրել նրանում, որ Ձեր զգացմունքներն այդքան էլ ուժեղ չեն, և վիրավորեն Ձեզ, քանի որ իրականում դա այդպես չէ:

2. Եթե բութ մատով ծածկում եք բռունցքի ներքևի մասը, ապա դա նշանակում է, որ Դուք ինքնավստահ մարդու տպավորություն եք թողնում: Ձեր ինքնագնահատականը բարձր է, և Դուք երբեք չեք դավաճանում Ձեր համոզմունքներին:
Դուք խելացի ու բազմակողմանիորեն զարգացած եք: Ինչպես նաև ընկերանում եք միայն զարգացած մարդկանց հետ:
Ներքին հատկանիշներ.
Ներքուստ Դուք շատ զգայուն եք: Հաճախ չեք կարողանում որևէ խիզախ արարք գործել՝ պարտությունից վախենալով: Սակայն, եթե ընկերները Ձեզ հետ են՝ Դուք կարող եք սարեր շուռ տալ:
Սիրային հատկանիշներ.
Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման մեջ Դուք շատ ամաչկոտ ու անվճռական եք: Դա կատարվում է այն պատճառով, որ Դուք վախենում եք նեղացնել Ձեր երկրորդ կեսին, կամ չափազանց հանդուգն թվալ: Սակայն, քանի որ Դուք հիանալի կառավարում եք Ձեր զգացմունքները՝ շրջապատին դա ինքնավստահություն է թվում:
Այնուամենայնիվ դժվար է Ձեզնից հավատարիմ մարդ գտնել: Ձեզնից շատ ժամանակ է պահանջում իսկապես սիրահարվելու համար, սական այդ սերը շատ ամուր է լինում:

3. Եթե բռունցք անելուց բութ մատը պահում եք բռունցքի ներսում, ապա դա նշանակում է, որ Դուք տաղանդավոր ու ոճային եք:
Դուք շատ խելացի եք: Սակայն Ձեզ խոսեցնելը այդքան էլ հեշտ չէ: Դուք երկակի տպավորություն եք թողնում. Շատերին կարող է թվալ, որ Դուք մռայլ ու չշփվող եք, սակայն Ձեր ընկերները Ձեզ երեկույթների թագավոր են համարում: 
Ներքին հատկանիշներ.
Միայնակ Ձեզ շատ հարմարավետ եք զգում: Եվ նույնիսկ հավաքույթների ժամանակ նախընտրում եք մենակ մնալ ու մտածել: Դուք ազատ եք միայն այն մարդկանց հետ, որոնց լիովին վստահում եք:
Սիրային հատկանիշներ.
Հարաբերույթունների հետ կապված մեծ աղմուկը Ձեզ համար չէ: Ձեր սիրային գործերը ցանկանում եք մինչև վերջ գաղտնի պահել: Դուք մեծ սիրտ ունեք, այդ պատճառով էլ ներում եք Ձեր երկրորդ կեսի նույնիսկ ամենավիրավորական արարքները:



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 29.03.16 | Հեղինակ: replik.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (29.03.16) | Հեղինակ: replik.am
Դիտումներ: 7096 | Տեգեր: Թեստեր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...