Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպես արագ երկարեցնել եղունգները
 
 
Загрузка...


Մենք կարող ենք օրեր շարունակ չմտածել մեր եղունգների խնամքի մասին, բայց երբ մոտենում է որևէ միջոցառում, կաշվից դուրս ենք գալիս դրանք արագ երկարեցնելու եւ տեսքի բերելու համար:

Հետևեք LN-ի մի քանի խորհուրդներին, որպեսզի եղունգներն աճեն արագ և չկոտրվեն:

Սահմանափակեք քիմիական նյութերի հետ մատների շփումը: Լվացքի փոշիները, լվացող հեղուկները, կենցաղային քիմիական իրերը բացասաբար են ազդում Ձեր եղունգների վրա: Քիմիական նյութերը կարող են ոչ միայն դանդաղեցնել եղունգների աճը, այլև դարձնել դրանք դյուրաբեկ: Եղունգները երկարեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել ռետինե ձեռնոցներ:

Ստեղծեք հարմար ձեւ Ձեր եղունգների համար: Ճիշտ և հարմար ձև ունեցող եղունգները անհարմարություն չեն ստեղծում իրերի հետ շփվելիս: Ճիշտ ձևը նպաստում է եղունգների աճին: Դրա համար օգտագործեք մանր հատիկներով խարտոցներ: Ցանկալի կլինի օգտագործել ապակե կամ թղթե խարտոց: Մետաղյա խարտոցները վատագույն տարբերակն են:

Խոնավացրեք եղունգների շուրջ եղած մաշկը: Խոնավեցումը շատ կարևոր փուլ է, որը չի կարելի անտեսել: Եղունգների շուրջ առողջ մաշկը հիմքն է արագ աճող եղունգների: Խոնավեցման համար կարելի է օգտագործել տարբեր կրեմներ, նաև բնական յուղեր:
Եղունգների աճի համար հատուկ լաքեր օգտագործեք: Հատուկ լաքի օգտագործումը ամենահեշտ գործընթացներից մեկն է: Դրանք անգույն լաքեր են, որոնք նպաստում եղունգների արագ աճին:

Վիտամիններ. եղունգների աճի արագությունը կախված է վիտամինների քանակից, որոնք մենք ամեն օր ստանում ենք: Եթե օրգանիզմում որևէ վիտամինի պակաս կա, ապա ոչ մի միջոց չի օգնի Ձեր եղունգներին արագ աճելուն: Առավել անհրաժեշտ վիտամիններն են՝ A-ն, B-ն, C-ն:


Կան նաև մի քանի ժողովրդական միջոցներ եղունգների արագ աճի համար:

1. Ամենօրյա լվացումներ ծովային աղաջրում:

2. Յոդ: Յոդը կարելի է քսել եղունգներին կամ ավելացնել ջրի մեջ: Այն լավագույն միջոցներից է:

3. Ձիթապտղի ձեթով դիմակները ևս շատ օգտակար են:

4. Մեղրամոմ: Տաք մեղրամոմը քսեք եղունգներին, սպասեք՝ սառչի, և թողեք այդպես ամբողջ գիշերը:

 












Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.12.16) | Հեղինակ: ladynews.am W
Դիտումներ: 2648 | Տեգեր: Ինչպես, եղունգները, երկարեցնել, արագ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...