RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչպե՞ս է Լիլիթ Կարապետյանը ստիպված եղել խաբել իրեն սիրահարված տղային և ինչու՞ նրանց ճանապարհները բաժանվեցին
 


 


   

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է: Նա վստահեցնում է, որ առաջին սերը պլատոնական, երկնային, անհասանելի զգացմունք է, որն առանձնանում է հետագա սերերից իր երազային բնույթով:

Երգչուհին հիշում է իր առաջին սիրուն, որն իր երկրպագուն էր դեռեւս 8-9-րդ դասարաններում. «Նա իմ հարազատ Ալավերդի քաղաքից էր, շատ էր սիրում և՛ իմ երգերը, և՛ ինձ: Ի դեպ, ինձնից մեկ տարով փոքր էր, շատ հարգված տղա էր քաղաքում: Նրա քույրերը կարում էին իմ բեմական հագուստները, այնպես որ մուտք ու ելք ունեի իրենց տուն: Այն թվականներին Ալավերդիում որևէ տղայի հետ կանգնել-խոսելն անգամ լավ չէր ընկալվում, ուստի առանձնապես չէի շփվում նրա հետ, բայց ամբողջ քաղաքը գիտեր, որ Արմենը շատ էր սիրում ինձ, և շատ տղաներ ռիսկ չէին անում մոտենալ ինձ»,-հիշեց երգչուհին:

Նա պատմեց, որ տարբեր երկրպագուներ եկել են` իր ձեռքը խնդրելու դեռ այն ժամանակվանից, երբ ինքը 7-8-րդ դասարան էր: 10-րդ դասարանում էլ Արմենի ծնողներն են գալիս Լիլիթի ձեռքը խնդրելու. «Ես այն ժամանակ արդեն քիչ թե շատ հայտնի էի, ունեի իմ սկավառակը, համերգ էի ունեցել Մարզահամերգային համալիրում, մուտք էի գործել երգարվեստ և հաստատ հետ չէի կանգնի: Մայրիկս նրանց ասաց, որ ինձ համար մեծ ապագա է տեսնում մայրաքաղաքում և մերժեց նրանց: Բայց մի հանգամանք կար. Արմենի ընտանիքը պետք է մեկներ երկրից, և նա չէր համաձայնում լքել Հայաստանը, մինչև որ ես չտայի իմ համաձայնությունը: Այդպիսով մեր ծնողները պայմանավորվեցին, որ Արմենին կխաբեն, կասեն, թե իբր մենք ընդունել ենք նշանադրության առաջարկը, որպեսզի Արմենը համաձայներ գնալ ծնողների հետ: Այդպես էլ արեցինք»,-պատմեց Լիլիթը:

Նա խոստովանեց, որ այդ ժամանակ իրեն դուր էր գալիս Արմենի ուշադրությունը, վերաբերմունքն ու ջերմությունը և այն անշոշափելի զգացմունքը, որն ինքը տածում էր նրա նկատմամբ. «Երբ դպրոցն ավարտեցի, եկանք, մայրաքաղաքում հաստատվեցինք, մի առիթով մայրիկիս հարցրի՝ կարո՞ղ է` ճիշտ չարեցինք, որ խաբեցինք Արմենին, գուցե այլ կերպ դասավորվեին իրադարձությունները: Բայց մայրիկս շատ խիստ կերպով ասաց, որ ոչ: Հետագայում ես էլ համոզվեցի, որ մեր մերժումը ճիշտ քայլ էր, և չեմ ափսոսում դրա համար»,-անկեղծացավ երգչուհին: Մայրաքաղաքում հաստատվելուց հետո Լիլիթը զանգ է ստանում Արմենից, որը վերադարձել էր Հայաստան, սակայն երգչուհին արդեն տարված էր իր կարիերայով, ամբողջ օրը պարապմունքների մեջ էր, և այդպիսով կրկին ոչինչ չի ստացվում: «Ամեն դեպքում, այդ տղան միշտ կմնա իմ հիշողություններում որպես ջերմ հուշ: Գիտեմ, որ նա ամուսնացել է, դուստր ունի, և շատ ուրախ եմ նրա համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութի աղբյուր՝ armlur.am



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18)
Դիտումներ: 940 | Տեգեր: Ստիպված, Ինչու՞, իրեն, խաբել, Լիլիթ, սիրահարված, տղային, Կարապետյանը, եղել, Ինչպե՞ս | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...