Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպե ՞ս բարձրացնել հեմոգլոբինը
 
 


   168.am

 
 

Նախկինում ցածր հեմոգլոբինն անվանում էին սակավարյունություն: Այդ հիվանդությունը բնորոշվում է հեմոգլոբինի սինթեզի խանգարմամբ: Արյան մեջ սակավանում է էրիտրոցիտների և հեմոգլոբինի թիվը:

Հիվանդն անընդհատ զգում է քնկոտություն և թուլություն, գլխացավերով ուղեկցվող գլխապտույտներ, հոգնածություն՝ սրտի զարկերի արագացմամբ, նույնիսկ չնչին ծանրաբեռնվածության դեպքում շնչահեղձություն, ինչպես նաև տառապում է մաշկի գունատությունից և չորությունից: Անեմիայի դեպքում շատ հաճախ թափվում են մազերը, առաջանում են խնդիրներ ներքին օրգանների և մաշկի հետ:

Անեմիան հատկապես վտանգավոր է հղիների համար, քանզի դա ցույց է տալիս, որ մայրն ու երեխան տառապում են թթվածնի անբավարարությունից: Այդ իսկ պատճառով, սկսած երրորդ եռամսյակից անհրաժեշտ է մշտական արյան հետազոտություն անել:
Անեմիայի ցանկացած նշանի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ հեմոգլոբինը բարցրացնող նշանակումներ անելու համար:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հեմոգլոբինի անկում նկատվում է չափահաս բնակչության 15%-ի մոտ: Շատ դեպքերում հեմոգլոբինի անկումը կանանց մոտ պայմանավորված է ծանր դաշտան ունենալով: Այսօր կանանց մոտ 90%-ը տառապում են անեմիայով: Անեմիա կարող են ունենալ բուսակերները, մարդիկ, որոնք ունեն արյան հետ կապված հիվանդություններ, և ծխախոտ օգտագործողները:

Ճիշտ սնվելը, որն իր մեջ ներառում է հեմոգլոբինը բարձրացնող մթերքներ, կարող է օգնել հաղթահարել առաջին աստիճանի անեմիան: Ավելի բարձի աստիճանի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել համապատասխան դեղորայք:

Մթերքներ, որոնք բարձրացնում են հեմոգլոբինը

1. Միս և մսամթերք: Մեծ ուշադրություն դարձրեք երիկամներին, սրտին , թռչնամսին, ձկանը, հավի սպիտակ մսին: Սրանք հեմոգլոբինը բարձրացնող միջոցներ են և պետք է լինեն ամենօրյա ճաշացանկում:

2. Շիլաներ: Հնդկացորենի շիլա, տարեկան, ոսպ և սիսեռ, վարսակի ալյուր: Այս ամենը ցանկալի է ընդունել ամեն առավոտ:

3. Վիտամին С-ով հարուստ մթերքներ: Որպիսի երկաթը լավ մարսվի, անհրաժեշտ է օգտագործել վիտամին С, պղինձ, ցինկ և մանգան պարունակող մթերքներ: Կանաչեղեն և կանաչ բանջարեղեններ, շպինատ, չամիչ և լոլիկ: Եթե օրգանիզմում վիտամին С-ի պակաս կա, ապա երկաթը ուղղակի չի մարսվի:

4. Բանջարեղեններ: Խորոված կարտոֆիլը, ճակնդեղը, դդումը, մանանեխը և խտուտիկի տերևներն օգնում են կարգավորել արյունը և բարձրացնել հեմոգլոբինը:

5. Մրգեր: Ցածր հեմոգլոբինի դեպքում շատ օգտակար են խնձորը, բանանը, ծիրանը, խուրման, սերկևիլը և սալորը:

 

Շարունակությունը՝ այստեղ.
 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 23.05.16 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.05.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 1759 | Տեգեր: առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...