Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպե՞ս այրել ավելորդ ճարպերը սառույցի օգնությամբ. Հրաշք միջոց, որն իսկապես օգնում է (ֆոտո)
 
 


   

 

Մենք սովորել ենք օգտագործել սառույցը որպես հակաբորբոքային, այտուցվածությունը հանող միջոց: Իսկ ահա Կենտուկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սառույցն արդյունավետորեն վերացնում է ցելյուլիտը: Նրանք պնդում են, որ մաշկի տակի ավելորդ ճարպից ազատվելու համար, բավական է օրական 30 րոպե սառույցի թրջոցներ դնել պրոբլեմատիկ հատվածին կամ մերսումներ անել սառցե խորանարդիկներով:

Բանը նրանում է, որ մարդու օրգանիզմում գտնվում են երկու տեսակի ճարպային կուտակումներ. Սպիտակ ճարպ և բեժ: Սպիտակ ճարպը՝ դա նստատեղի, ազդրերի, որովայնի, կոնքոսկրերի վրայի եղած ճարպն է, որոնց դեմ մենք ինքնամոռաց և երբեմն էլ անարդյունք պայքարում ենք: Իսկ բեժ ճարպը պատասխանատու է օրգանիզմի ջերմակարգավորման համար և այն այրվում է՝ օրգանիզմը ցուրտ եղանակին տաքացնելու համար:

Blog.1in.am-ը ներկայացնում է ճարպային կուտակումների դեմ պայքարի նոր միջոցը, որը հիմնված է սպիտակ ճարպերը դարչնագույնի (բեժ) վերածելու վրա: Երբ սպիտակ ճարպը սառչում է, այն վերածվում է դարչնագույնի, որն էլ իր հերթին այրվում է՝ մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու համար:

Սառույց՝ մաշկի համար

 


Հակացելյուլիտային թրջոց անելու համար՝ լցրեք սառցե խորանարդիկները կտորից պարկի մեջ: Պրոբլեմատիկ հատվածը ծածկեք սրբիչով, իսկ վրայից դրեք սառույցով լի պարկը՝ 30 րոպեով: Անմիջապես դադարեք այս գործողությունը, եթե այրոց կզգաք, կամ ցանկացած այլ բացասական զգացողություն կունենաք՝ ցրտահարումը կանխելու համար:

 


 

Հակացելյուլիտային մերսում անելու համար՝ սառցե խորանարդիկները փաթաթեք անձեռոցիկի մեջ և դրանով մերսեք մարմինը շրջանաձև շարժումներով՝ յուրաքանչյուր պրոբլեմատիկ հատվածին հատկացնելով երկու րոպեից ոչ ավել: Այս գործընթացից հետո՝ մաշկը լավ տրորեք, շփեք փափուկ սրբիչով. Ջերմաստիճանի մեծ տարբերությունը, լրացուցիչ կազդի ճարպերի այրման գործընթացի վրա: Քսեք մարմնին խոնավեցնող լոսյոն:

Մերսման համար կարող եք սառցե խորանարդիկներ պատրաստել խոտաբույսերի ջրով (երիցուկ, կալենդուլա, չերեդա) կամ հանքային ջրով:

Այս պրոցեդուրաներն արեք շաբաթը 3-4 անգամ: Իսկ նիհարելու գործընթացը կարագացնեն ճարպերն նաև այրող ֆիզիկական վարժությունները:



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 30.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.08.16)
Դիտումներ: 2043 | Տեգեր: ավելորդ, որն, սառույցի, իսկապես, միջոց, ճարպերը, Ինչպե՞ս, հրաշք, օգնությամբ., այրել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...