RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչու են բժիշկները զույգերին խորհուրդ տալիս առանձին քնել
 


 


   

 

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից:

Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի Քնի և դեպրեսիայի լաբորատորիայի մասնագենտները:

Կենտրոնի տնօրեն Քոլին Քարնեյը խորհուրդ է տալիս գիշերներն առանձին անցկացնել: Իր կարծիքը նա բացատրում է քուն մտնելու ընթացքում այլ մարդու մոտ գտնվելու ազդեցությամբ:

Քարնեյն նշում է, որ երբ մասնագետները սկսել են ուսումնասիրել ուղեղի աշխատանքը համատեղ քնի ընթացքում, հայտնաբերել են, որ միասին քնող զույգը չի ընկղմվում խոր քնի մեջ, ինչը շատ կարևոր է օրգանիզմի վերականգման համար: Զույգի մոտ գտնվելը շեղում է մյուսի ուշադրությունը և խանգարում սուզվել խորը քնի փուլի մեջ:

Որպես փաստարկ Քոլին նաև ներկայացնում է հարցումների օրինակը, համաձայն որի, ներդաշնակ հարաբերություններ ունեցող հարցված զույգերի 40% հայտարարել են, որ նախընտրում են առանձին քնել:

LadyNews



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (03.09.16)
Դիտումներ: 3239 | Տեգեր: Են, տալիս, բժիշկները, ԻՆՉՈՒ, առանձին, քնել, զույգերին, խորհուրդ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...