Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչու են այսօր ավելի հաճախ կեսարյան հատում անում. պարզաբանում է մանկաբարձ-գինեկոլոգը
 
 
Загрузка...


Երբ «Մալաթիա» բժշկական կենտրոնը վերանվանվեց «Աստղիկ»՝ ժամանակակից բժշկական ստանդատներով նորակառույց մասնաշենքով, հիվանդանոցի ծննդատանը շնորհվեց երրորդ մակարդակ: Թե դա ինչ է նշանակում, եւ ինչ չափանիշների պետք է համապատասխանի ծննդատունը, ինչպես նաեւ մանկաբարձության եւ պերինատոլոգիայի մի շարք ակտուալ հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է  «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Արա Հովակիմյանի հետ:


Երրորդ մակարդակ

Երրորդ մակարդակը նշանակում է. որ այդ ծննդատուն կարող են ընդունվել եւ սպասարկվել ամեն կարգի հիվանդություններով, բարդացումներով եւ պաթոլոգիայով հղիները: Դրա համար ծննդատանը բոլոր պայմաններն ստեղծված են:

«Աստղիկ» ԲԿ-ն կառուցվել է ըստ ժամանակակից հիվանդանոցային տեխնոլոգիաների, այստեղ բոլոր համակարգերն ինքնավար են եւ կենտրոնացված: «Ամբողջ սարքավորումը գերմանական արտադրության տեխնիկայի վերջին խոսքն է, հիվանդանոցային մասնաշենքը եւս գերմանական սխեմայով է կառուցվել: Ծանր ծնունդներ ընդունելու եւ անհաս երեխաներին հասունացնելու անհրաժեշտ սարքավորումներ կան»,- ասում է բաժանմունքի ղեկավարը:

Պատրաստված կադրեր էլ կան, սակայն նաեւ որակավորումը մշտապես բարձրացնելու անհրաժեշտություն կա, եւ Արա Հովակիմյանը չի ընդունում այդ հարցում հին կադրերի դժգոհությունը: «Ոչ մեկին վնաս չէ սովորելը, այդ թվում եւ՝ ինձ»- ասում է նա:

Անչափ կարեւոր է այն փաստը, որ հիվանդանոցը բազմապրոֆիլային է: «Իհարկե, դա մեզ շատ հարցերում է փրկում: Որովհետեւ ցանկացած պաթոլոգիայով՝ սիրտ-անոթային, երիկամային եւ այլն, հղիները կարող են մեզ մոտ առաջավոր մասնագետների կողմից խորհրդատվություն ստանալ, եւ բուժումն էլ կատարվում է այդ բժիշկների հետ համատեղ»,- ընդգծում է Արա Հովակիմյանը:

«Աստղիկ» ԲԿ-ն սեփական կանացի կոնսուլտացիա ունի, եւ հիվանդանոցի շատ բժիշկներ այնտեղ վարում են հղիներին: Դա, նրա խոսքով, «Աստղիկ» ԲԿ-ի եւս մեկ առավելությունն է: «Այսպես ավելի ճիշտ է, այսպես բժշկի եւ հղիի միջեւ վստահելի հարաբերություններ են հաստատվում»,- նշում է բժիշկը:

Նրանց բաժանմունքում յուրաքանչյուր ծննդկան ընդունվում է ծնունդի առանձին բոքս, որտեղ է գտնվում նախածննդյան շրջանում, այնտեղ էլ ծննդաբերում է, այնուհետեւ իր փոքրիկի հետ տեղափոխվում հիվանդասենյակ: «Մեզ մոտ մայրն ու երեխան անբաժան են, դա երկկողմանի օգտակար է՝ եւ՛ մոր, եւ՛ երեխայի համար»,- հավելում է նա:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 1760 | Տեգեր: հաճախ, Են, մանկաբարձ-գինեկոլոգը, հատում, ԻՆՉՈՒ, կեսարյան, անում., պարզաբանում, Այսօր, ավելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...