Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչու է քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ալիկը ցանկացել պատժել 30-ամյա Մուշեղին. «Փաստինֆո»
 
 
Загрузка...


Նոյեմբերի 13-ին Շենգավիթում աղմկահարույց սպանության դեպքով քրեական աշխարհը լուրջ ներգրավածություն ունի:

Ինչպես հայտնում է «Փաստինֆո»ն, ակնհայտ է, որ երկու անձի սպանությանը նախորդել է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների «ռազբորկաները»:

Չարբախցի Գեղամիկը (Պետրոս Իսրայելյան) Մուշեղի հետ հարցեր է ունեցել պարզաբանելու և այդ նպատակով վերջինիս կանչել է զրուցելու:

Ի դեպ Մուշեղը եղել է քյավառցի Ալիկի (Բանդուրյան Ալիկ) «զինվորներից» մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինս կորցրել է վստահությունը:

Թե ինչն է եղել պատճառը, որ քյավառցի Ալիկի ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել դեռ պարզել չհաջողվեց, բայց փաստ է, որ Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից:

Անդրադառնալով սպանության օրվան` ըստ մեր հավաստի աղբյուրների` այդ օրը զրույցներին մասնակցել են քրեական հեղինակություններ, Մուշեղը փորձել էր որպես իրեն երաշխավոր ներգրավել նաեւ օրենքով գողի, ով սակայն քյավառցի Ալիկի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է, իսկ Մուշեղը մնացել է չարբախցի Գեղամիկի հետ:

Այստեղ էլ կրիմինալ աշխարհի տղերքի զրույցը թեժացել է, բուն «ռազբորկայի» պատճառը դեռևս հայտնի չէ, բայց որ ընդհարումը լուրջ է եղել` ապացույցը հետեւանքներն են:

Երկու անձի սպանության դեպքից հետո հայտնի է դառնում, որ առաջին հրազենային վնասվածքն ստացել է Գևորգ Ավետիսյանը:

Մեզ հետ զրույցում բժիշկները վկայել են, որ ելնելով Գևորգ Ավետիսյանի ստացած վնասվածքից` կրակոցը հնչել է շատ մոտ տարածքից:


«Քյավառցի Ալիկը» շուտով ազատության մեջ կլինի

Շուրջ մեկ ամիս է, ինչ կալանավորված է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը՝ «Քյավառցի Ալիկը»։

Թեև մամուլում լուրեր պտտվեցին այն մասին, որ Ալիկը կալանավորվել է Չարբախի «Լիա» գեղցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով՝ որպես սպանության դրդիչ, սակայն ԼՈւՐԵՐ.com-ի ունեցած տեղեկություններով՝ մինչ օրս որևէ կերպ չի ապացուցվել Բանդուրյանի կապը՝ սպանության հետ։ Թեև սպանվածներից մեկը՝ Մուշեղը, ժամանակին կապ է ունեցել Բանդուրյանի հետ, սակայն այդ կապը վաղուց խզված է։

Ալիկը հանդիսանում է հետխորհրդային քրեական օրենքներն ամբողջությամբ պահպանող կերպարներից և չի ընդունում թմրանյութեր օգտագործողներին։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հենց դա է հանդիսացել Մուշեղի հետ կապերի խզման պատճառը։

Դեպքից օրեր առաջ Ալիկից կարծիք են հարցրել Մուշեղի մասին, ինչին ի պատասխան՝ Ալիկը բացասական է արտահայտվել։ Սա է հանդիսանում միակ կապը քրեական գործի և Բանդուրյանի միջև։

Իրավապահները մոտ օրերս նախատեսում են ազատ արձակել Ալիկին, սակայն դա կփորձեն անել շատ անաղմուկ, որպեսզի խուսափեն պատասխանել, թե որքան է շարունակվելու առանց մեղքի հիմնավորման կալանավորումների շարքը։ Պարզ է, որ նախընտրական շրջան է, և իշխանությունները պետք է հրապարակային կերպով քրեական հեղինակությունների հանդեպ հետապնդում սկսեն՝ նախընտրական դիվիդենտներ շահելու և քրեական աշխարհի դեմ պայքարի շղարշ ստեղծելու համար։




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (07.12.16) | Հեղինակ: Փաստինֆո W
Դիտումներ: 5351 | Տեգեր: 30-ամյա, պատժել, Ալիկը, ԻՆՉՈՒ, հեղինակություն, ցանկացել, Մուշեղին., քրեական, համարվող, Քյավառցի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...