RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչո՞ւ է մարդը մրսում, անգամ, երբ տաք է…
 


 


   

Այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ, սակայն պետք է իմանալ, որ մեր օրգանիզմի ջերմակարգավորմանը մասնակցում են բոլոր օրգան-համակարգերը՝ սրտի, լյարդի ու հիպոթալամուսի գլխավորությամբ: Լյարդը բիոքիմիական ռեակցիաների օգնությամբ տաքացնում է արյունը:
 

Սրտի օգնությամբ մղվելով` այն անցնում է ողջ մարմնով` հավասարապես ջերմացնելով նրա բոլոր հատվածները: Այդ պատճառով էլ անոթները կարելի է համեմատել կենտրոնական ջեռուցման համակարգի խողովակների հետ: Կախված արտաքին ջերմաստիճանից`այդ խողովակները կամ լայնանում են` մարմնի սահմաններից դուրս հանելով ավելորդ ջերմությունը, կամ նեղանում են՝ այն ավելի լավ պահելու համար:

Առաջին պրոցեսը տեղի է ունենում ամռանը, իսկ երկրորդը` ձմռանը: Սակայն այս գործընթացը կարող է խաթարվել զանազան հիվանդությունների կամ պաթոլոգիաների ազդեցությամբ, որոնք էլ հենց անընդհատ մրսելու պատճառ են դառնում:  Եվ այսպես, ինչու է մարդը շարունակ մրսում:

Շոգեբաղնիքի սինդրոմը:

Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը կամ պարզապես արյան մեջ հեմոգլոբինի ոչ բավարար մակարդակը հարուցում են արյան կողմից ներքին օրգաններին ու հյուսվածքներին արյուն մատակարարելու գործընթացի դանդաղում: Օրգանիզմը փորձում է օրգանների  թթվածնային սնուցման հետ կապված իրավիճակը կարգավորել, և անոթները լայնանում են` արյան հոսքն ուժեղացնելու համար, այսինքն` իրենց այնպես են պահում, ասես վրա է հասել տրոպիկական շոգը կամ ընկել են շոգեբաղնիք: Համապատասխանաբար՝ ուժեղանում է ջերմահեռացումը, և մարմինը զրկվում է ջեռուցման անհրաժեշտ քանակից ու սառչում է:

 

Այդքան կարևոր A և E վիտամինները:

Իրականում այս վիտամինների, ինչպես նաև՝ ճարպերի պակասը սննդակարգում նույնպես կարող է հանգեցնել անընդհատ դողի՝ անգամ տաք եղանակին: Խաթարվում են լյարդում տեղի ունեցող,  արյան տաքացման համար պատասխանատու բիոքիմիական պրոցեսները, և մարտկոց-անոթներն աստիճանաբար սառչում են:

Գեր մարդիկ էլ են սառչում:

Ընդունված է համարել, որ գեր մարդիկ միշտ շոգում են: Չէ՞ որ նրանք մյուսներից հաճախ են քրտնում: Իրականում նրանք էլ կարող են սառչել: Ճարպային կուտակումները պարզապես կասկածելի զարդարանք չեն, այլ հզոր մամլիչ: Ճնշելով անոթները` այն հանգեցնում է արյան հոսքի դանդաղեցմանը, իսկ դրան հետևում է արդեն սովորական սխեման ` ներքին օրգանների ոչ լիարժեք թթվածնային սնուցում ու անոթային համակարգի` այդ պակասը փոխհատուցելու փորձ:

Այդ փոքրիկ տնտեսուհին:

Օրգանիզմում էներգետիկ պրոցեսների կարգավորման, պահուստների հավասար բաժանման, այդ թվում՝ նաև ջերմության համար պատասխանատու է վահանագեղձը: Երբ հիպոթիրեոզի դեպքում նրա ֆունկցիան նվազում է, էներգետիկ ոլորտը ուշադրության պակաս է զգում, գործընթացները խաթարվում են, որակյալ տաքացումն անհնարին է դառնում: Կիսով չափ աշխատող վահանաձև գեղձը դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Համապատասխանաբար՝ արգելակվում է նաև սննդից ստացվող կալորիաների հաշվին ջերմության ձևավորումը: Սառչելու հորմոնալ պատճառի մասին կարող են վկայել օրվա ցանկացած ժամին սառը ոտքերը:

Մազանոթներ:

Ամենից հաճախ սառը ոտքերը, իսկ երբեմն՝ նաև ձեռքերը, պերիֆերիկ մազանոթային արյան շրջանառության նշան են: Պարզապես այս դեպքում ջերմությունը վերջույթներին չի հասնում: Հաճախ դա կապված է լինում այնպիսի վիճակի հետ, ինչպիսին վեգետաանոթային դիստոնիան է: Ընդ որում, մարդը սառչել սկսում է այն ժամանակ, երբ շատ հուզված է լինում կամ սթրես է ապրում և կամ տառապում է  հիպոդինամիայից: Դողի հանգեցնող անոթային խնդիրները կարող են նաև բոլորովին այլ բնույթ ունենալ:

Օրինակ, նիկոտինային թմրամոլների կամ աթերոսկլերոզով տառապող մարդկանց մոտ հաճախ են սպազմներ լինում: Տարիքային մրսկանությունը, որը ծեր մարդկանց ստիպում է մի քանի շերտ ավելի հագուստ կրել կամ ծածկվել տաք ծածկոցով, նույնպես կապված է անոթային ֆունկցիաների վատացման հետ:


Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (25.06.18)
Դիտումներ: 683 | Տեգեր: մարդը, անգամ, մրսում, Երբ, տաք, է…, Ինչո՞ւ | - Վարկանիշ -: 0.0/0