/Ամենաընթերցվող նյութերից - Ինչո՞ւ է գնդապետի երեւանցի որդին ծառայում Երևանի զորամասում Hraparak.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչո՞ւ է գնդապետի երեւանցի որդին ծառայում Երևանի զորամասում
 
 
Загрузка...


 
 

Մինչ հայաստանցի երիտասարդներն այս օրերին կամավոր մեկնում են Արցախ, մինչ պաշտոնյաները, զինվորականներն ու տարբեր մասնագիտությունների տեր անձինք հպարտանում են Արցախում հակառակորդին դիմադրություն ցույց տալու հետեւանքով զոհված մեր հերոսներով, նրանց հուղարկավորություններն են կազմակերպում հանդիսավոր, «Հրապարակ»-ի խմբագրությունը ստանում է նամակ, որն ահազանգում է պաշտոնեական դիրքի հերթական չարաշահման մասին։

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 002 խցի դատապարտյալ, Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանը (մականունը՝ Դոգ) հետամուտ է, որպեսզի հայտնաբերվի եւ պատասխանատվության ենթարկվի իր պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում որդու համար ապահով ծառայություն երաշխավորած հերթական պաշտոնյան։ Իսկ այդ պաշտոնյան, պարզվում է, Վարդան Ղուկասյանի նախկին գործընկերներից է։

Ուշագրավն այն է, որ այս պաշտոնեական դիրքի չարաշահման մասին ահազանգում է մի մարդ, որը ձերբակալվել էր 2014թ. հոկտեմբերի 22-ին, եւ որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի շորթման հոդվածով։ Ժամանակին մամուլը քանիցս անդրադարձել է, թե ինչպես է հայտնի Դոգը, համաձայնության գալով Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի հետ, գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել եւ ղեկավարել մի խումբ անձանց հետ «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից խոշոր չափերով մեկ միլիոն ՀՀ դրամի շորթումը։

«Հրապարակ» օրաթերթին հղած իր նամակում Վարդան Ղուկասյանը գրում է, որ 2015թ. մարտին ինքը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ ոստիկանության գնդապետ Աշոտ Ավագյանի որդի Արմեն Ավագյանը 21.01.2015թ. զորակոչվել է բանակ եւ ծառայության նշանակվել Երեւան քաղաքի զորամասերից մեկում։ Պարզվում է, սակայն, որ Երեւան քաղաքի բնակիչ գնդապետի որդին համարվում է արտոնյալ եւ ծառայությունը գրեթե անցկացնում է տանը։Դատապարտյալն էլ հետաքրքրվել է եւ փորձել իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, թե ինչպիսի սոցիալական, առողջական կամ օրենքով սահմանված կարգով («Զինապարտության մասին» օրենքով) է փաստացի Երեւանի բնակիչը ծառայության նշանակվել Երեւան քաղաքում իր բնակավայրից 3 կիլոմետր հեռու եւ դրա հետ մեկտեղ, օրվա տարբեր ժամերին, ազատ երթեւեկում է Երեւան քաղաքում եւ գիշերում տանը։ ՀՀ 4-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Գրիգորյանն էլ որոշում է կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

Վարդան Ղուկասյանը որոշումը բողոքարկում է ՀՀ գլխավոր դատախազին, որից հետո էլ ստանում է դատախազ Պ. Գյուլումյանի որոշումը բողոքը մերժելու մասին։ Եվ հիմա մամուլի աջակցությանը դիմած հայտնի Դոգը կարծում է, որ մերժումն անհիմն է, եւ այն պետք է բողոքարկվի։ Նա գրում է, որ իր տված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քննիչը չի անցկացրել պատշաճ հետաքննություն, քննիչը նույնիսկ չի բարեհաճել բացատրություն վերցնել իրենից՝ կապված իր դիմումի հետ, որոշման մեջ չի պարզել դիմումի մեջ նշված ամենակարեւոր հարցը, թե ինչպես է երեւանցին զինվորական ծառայության անցել Երեւանում։


Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (03.06.16) | Հեղինակ: Hraparak.am W
Դիտումներ: 4610 | Տեգեր: հասարակություն | - Վարկանիշ -: 0.0/0