RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչ օգտակար կողմեր ունի ՍՊԱՆԱԽԸ և ում է արգելված այն օգտագործել
 


 


   Առողջարար խորհուրդներ

Սպանախը, թեև չի առանձնանում համային վառ արտահայտված հատկանիշներով, բայց շատ օգտակար և բուժիչ հատկություններով օժտված բանջարեղենային բույս է։ Պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մի շարք նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, անգամ ճարպեր, բջջանյութ, շաքար, կրախմալ, օրգանական թթուներ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, յոդ, սելեն, ցինկ, պղինձ, և այլ հանքանյութեր։ Հարուստ է А, С, Е, D, К, Н, РР, ինչպես նաև В խմբի վիտամիններով։ Կարոտինի պարունակությամբ սպանախը զիջում է միայն գազարին։

Սպանախի կալորիականությունը
100գր սպանախի կալորիականությունը 20 կկալ է։

Օգտակար հատկությունները
Սպանախը բարձրացնում է իմունիտետը, օգտակար է ավիտամինոզի, ինչպես նաև հյուծվածության դեպքում և ծանր հիվանդություններից հետո։

Դրական ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, ամրացնում է անոթների պատերը, նվազեցնում այտուցվածությունը, նպաստում արյան ճնշման կարգավորմանը, լավացնում է արյան կազմը։

Կանոնավոր օգտագործման դեպքում նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը, արգելակում է քաղցկեղի զարգացումը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը և ուժեղացնում է աղիների գալարակծկանքը, կարգավորում է նյութափոխանակությունը, նպաստում է օրգանիզմից խարանների և ռադիոնուկլիդների դուրսբերմանը։

Շատ լավ է ազդում վահանաձև գեղձի աշխատանքի վրա։

Հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում է հաղթահարել անքնության խնդիրը։

Խորհուրդ է տրվում հղի և կերակրող կանանց, քանի որ նվազեցնում է երեխայի օրգանիզմում պաթոլոգիաների առաջացման վտանգը։

Անհրաժեշտ սննդամթերք է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։

Շատ օգտակար է երեխաների համար, քանի որ պարունակում է երեխայի զարգացման խանգարումները կանխող բազմաթիվ վիտամիններով և հանքանյութերով։

Օգտակար է տեսողության լավացման համար, կանխում է աչքի մի շարք հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև ցանցաթաղանթի շերտազատումը։

Օգտակար է նաև ատամների և լնդերի համար։

Դանդաղեցնում է ծերացման գործընթացները և բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա։

Հակացուցումները

Սպանախը թրթնջակաթթու է պարունակում, որի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների առաջացման։ Խորհուրդ չի տրվում օգտագործել միզաքարային հիվանդության, երիկամային քարերի և խոցային հիվանդության, ինչպես նաև օրգանիզմում աղափոխանակության խանգարումների դեպքում։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.03.18) | Հեղինակ: Առողջարար խորհուրդներ
Դիտումներ: 1659 | Տեգեր: կողմեր, օգտակար, ԻՆՉ, արգելված, ՍՊԱՆԱԽԸ, ունի, օգտագործել, ում, Այն | - Վարկանիշ -: 0.0/0