Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչ հիվանդություններ կարող են առաջացնել անկողնում առկա տզերը և ինչպես ազատվել դրանցից
 
 
Загрузка...


Փոշու տիզերը մանր  բզեզներ են, որոնք բնակվում են, անկողնային պարագաների, գորգերի ու ցանկացած տեսակի փափուկ կահույքի մեջ ու սիրում են սնվել մահացած բջիջներով: Այդ  տիզերն առաջացնում են ալերգիա  ու առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոք կապված են ասթմայի ու մաշկային հիվանդությունների հետ:

Փոշու տզի առկայության նշաններ՝

·         փռշտոց

·         հարբուխ

·         կարմրություն

·         քոր ու ջրոտ աչքեր

·         քոր քթում, կոկորդում  կամ  քիմքում

·         հազ

·         աչքերի տակ այտուցված ու կապտած մաշկ

 

Ասթմայով տառապող մարդկանց մոտ առաջանում են դժվարություններ շնչառության հետ, ինչպես նաև կրծքավանդակի ցավեր ու մրսածության հիվանդությունների նկատմաբ բարձր զգայնություն:

Փոշեկուլով մշտական մաքրման ու անկողնային սպիտակեղենի լվացման արդյունքում  հնարավոր կլինի ազատվել փոշու տիզերից: Սակայն որոշ իրեր, ինչպես օրինակ բարձերն ու ներքնակը, շատ դժվար կլինի մաքրել:

Գոյություն ունի նվենու յուղի լուծույթով   փոշու տիզերից ազատվելու  բավականին արդյունավետ մեթոդ:


Այն պատրաստելու համար հարկավոր կլինի՝

 

·         2 բաժակ թորած ջուր

·         15-30 կաթիլ նվենու յուղ


Օգտագործման եղանակը՝

1.    Բոլոր այն իրերի վրա, որոնք կարող եք սովորական ձևով մաքրել,  ցողեք այդ  լուծույթով:

2.    Դրեք  դրանք չորանան  չոր ու տաք տեղում:

3.    Այդ պրոցեդուրան կատարեք շաբաթական 3 անգամ, որպեսզի կարողանաք ազատվել փոշու տիզերից:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ  նվենու  ու մի շարք այլ եթերայուղեր արդյունավետ են փոշու տիզերի դեմ պայքարում, և, բացի այդ, հենց նվենու յուղը կարող է դա կատարել առանց առողջությանը վնաս պատճառելու:

Ցավոք սրտի նվենու եթերայուղն անվտանգ չէ մինչև 10 տարեկան երեխաների համար, սակայն գոյություն ունեն նաև այլ եթերայուղեր, որոնք անվտանգ են երեխաների համար և նաև օգնում են ազատվել փոշու տիզերից: Դրանք են մեխակի ու սամիթի յուղը:

 

Աղբյուրը՝ fithacker.ru

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (24.11.16)
Դիտումներ: 2719 | Տեգեր: առկա, ԻՆՉ, Ինչպես, Են, տզերը, առաջացնել, հիվանդություններ, անկողնում, ազատվել, կարող | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...